by

10616144_1486055414999714_2445428446630144312_n21-ին պոեզիայի միջազգային երկրորդ փառատոնի մասնակիցներն այցելեցին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր: Հյուրերին ներկայացվեց հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհրդանշական դերը:
Ապա պոետներն իրենց մայրենի լեզվով բանաստեղծություններ արտասանեցին հուշահամալիրի մոտ, լուսանկարվեցին՝ անմահացնելով արցախյան փառատոնի անմոռանալի պահերը:
Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նույն օրը ընդունել է փառատոնի մի խումբ մասնակիցների: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայքը, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական՝ հավելելով, որ նման միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն մեր մշակույթի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:
Գրողները տպավորված էին Նախագահի հետ ունեցած հանդիպումից:
Օրվա երկրորդ կեսին փառատոնի մասնակիցներն այցելեցին Տիգրանակերտ, որտեղ կազմակերպվեց Ժենգյալով հացի տոն եւ պոեզիայի ժամ:
Տիգրանակերտում փառատոնի մասնակիցներից յուրաքանչյուրն իր պետության անունից ծառ տնկեց: Ծառատունկից հետո հյուրերը շրջեցին հնագիտական թանգարանում, Տիգրանակերտի տարածքում, հիացան արցախյան բնությամբ:
Այնուհետեւ վայելեցին արցախյան ժենգյալով հաց ու գինի: Եվ բանաստեղծությունն սկսեց հորդալ: Տիգրանակերտը անկրկնելի է երեկոյան լույսերի ներքո: Գինի, բանաստեղծություն, պոեզիա…հյուրերը տպավորված էին Արցախով, արցախյան հյուրասիրությամբ ու պատմամշակութային արժեքներով:

0 Comments

You can be the first one to leave a comment.

Leave a Comment