Նիկոլա ԺԻԼ (Ֆրանսիա) / Թարգմանությունը՝ ՔԱՆԱՔԱՐԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ

0

ԱՐԵՎԱԾԱԳԻ ՁԵՌՔՈՒՄ

Արևածագը
Ճեղքում է խավարը,
Խլում առավոտը
Գիշերների ընդերքներից:
Անդրե Շեդի

ԹԻԹԵՌՆԻԿ

Թղթե թիթեռնիկներ՝ համաչափ
ծալված թևերով,
ձեր թռիչքն ուղված է դեպի
ապագա,ահավասիկ մշակված,
վաղվա արշալույսների անորոշ
ճակատագիր,
տարողունակ, ամբողջական, հստակ
գույների խառնարանում՝ պարզ
հնչեղություն, համատեղված
հակադիր երանգներով, աղմկոտ
խնջույքներում.
փխրուն հոգու ուղղագրություն՝ մեր
ափի սեմաֆորում,
բնակեցված ծանոթ աստղերով:

ԱԿՆԹԱՐԹԻ ՉԱՓԸ

Իրերի խաղաղությունը

Հաճախ պարզ ուռենու մեջ է նրա
խաղաղությունը,
մի քանի իրեր՝ առանց շքեղության-
ճոճվող բազմոցը խորը զամբյուղով
ներքաշում է հաղորդակցության, իսկ մենք թողնում ենք
պարզեցումը մեր ցանկությունների
մի լուսավոր շեմի, ուր ճկվում են սարսուռները հետագայի:

Աղբյուրը և վայրի խնձորենին

Ջրի զանգվածի և քարերի միություն
խնձորենու պաշտպանիչ կամրջի տակ
ինչպիսի պարզ ներդաշնակություն որից
զարմանում է աչքը և երազում
ժամանակի մի անկյուն
ուր կարող է թողնել թեթև հայացք
սպառվող ժամանակներում:

Գուպիի* նրբանցքում

Թերևս, գրեթե ուղիղ ճանապարհ,
քայլերի թռիչքը առաջնորդվում է
անկանոն
գավիթներով, դատողությունը՝ մինչև
սին երազներ, ուր արձագանքները
որպես սպեղանի ձգվում են օրերի
միջով և կշռվում բեմոլից թեթև:

Գուպի* – Փողոց Ֆրանսիայում

Ջրի խոհերում

Սայթաքել քո խոհերի ջրերում
դեպի լռություն սեղմված ժամերում,
ուր հեռանում է անհանգստությունը
վաղվա օրվանից, որ պաշտպանում է
-ինքնավստահեցնում-օազիսներ,
իր հոսանքում վտանգված:
Ներկայություններ

Բավական է քեզ մի փոքրիկ մշուշ՝
Կրճատելու ճանապարհորդություններդ
երկնքի և ծովի խառնարանում.
փոքրիկ ներկայություններ,
վտիտ առագաստներ, թևեր՝
ասեղնագործված մաշվող օրվա կտավին:

Մամուռ

Իր ցնցոտիներով լույսը
գալիս է հիմնավորվելու
օրվա փխրուն մամուռներում,
նա հաջորդաբար թողնում և վերցնում է
գույնը
այնտեղ, որ հաջողությամբ
ամուսնանում է հանկարծադեպ
քամու հետ իր հանգույցներում:

Մակույկներ

Իջիր ժամերի շոգենավը –
նա պաշտպանում է մակույկները
քո փշրված ցանկություններից
կրակոցների տեղատարափում, գրավիր
հեռու մոլորված զգացողություններից
ժամանակների տարածքն այս՝ քո
օթևանը:

Հոգնությունների տարածք

Մոռանալ, մոռանալ գիշերները դաժան
բացարձակ հագեցած, ունայն
Այս կավե պնակի, այս ձեռքերի մեջ
քո հոգնությունն է իր հանգիստն առնում.
մեծ բան չէ սակայն, իրապես ոչինչ,
բայց տոկուն է այն:
Ով է գիտակցում երկրի վրա չափն իր
ծանրության:

Լքում

Այս օրերը` ծաղիկների պղպջակներ,
գտիր այնտեղ հանգստություն.
նրանց ավազը և մահը նրանց
ներծծում են դառնություն,
միթե՝ դա է միայն հիշվում
ապրած չարքաշ րոպեներում:
Նետիր այս խոյանքները
բոլոր զայրույթները քո:

Հացենի

Առագաստները ընդդեմ քամուն փխրուն
և հնազանդաբար դիմագրավում են
մրրիկների
հանկարծությանը ճյուղերի թեթև
կամարներում
և առավել հանդիմանվելով փշրված
օդի գրկախառնումից
հացենին ապրում է թևավորված:

 

Տարածել

Պատասխանել