Նվարդ Ալեքսանյան / Նարեկյան վարդատոն Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում

0

Հունիսի 28-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում հերթական վարդատոնն էր՝ նարեկացիական «Գոհար վարդի» անմահությամբ ու բուրմունքով: Արդեն ավանդական դարձած այս տոնը ևս մեկ առիթ է անդրադառնալու միջնադարյան հանճարեղ բանաստեղծին, Աստծո առջև բոլորիս մեղքերի համար ապաշխարողին ու բարեխոսին:
Գրիգոր Նարեկացին հայերիս կողմից վաղուց է սրբացվել և այսօր ուրախությամբ ենք շեշտում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան կաթոլիկ եկեղեցու տիեգերական վարդապետ հռչակելը:
Նարեկացին Աստված տեսած է… Որովհետև Աստված հավատացյալներուն համեմատ՝ գերագույն մքուրներուն միայն կբանա հրաշալիին ոլորտը: Այո, Աստված երևացած է անոր»,- գրել է Արշակ Չոպանյանը:
Հիրավի, միայն ընտրյալներին է տրված այն շնորհքը, որ սեփական հոգու խորաններից հառնող լույսն ու խավարը՝ փոխարկելով Տիրոջ հետ հավերժական գրույց-աղոթքի՝ ժողովրդի համար բալասան դարձնեն: Եվ Սուրբ Գրիգոր Նարեկացին ամեն սերնդի հետ նոր խոհ ու գգացմունք է արարում՝ դարերի միջով ժամանակներն իրար ագուցելով:
Նարեկյան վարդատոնն այս անգամ էլ սկսվեց մեծ գրողի անունը կրող համալսարանի բակում՝ Նարեկացու արձանի մոտ՝ վարդաթերթերի հեղեղով ու վարդերի ընծայմամբ:
Հանդիսությանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի գրական ընտանիքի անդամներ, ուսանողներ, լրագրողներ, ստեփանակերտցիներ: Ողջունելով ներկաներին՝ ԱՀ գրողների միության վարչության նախագահ, համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը նշեց,որ այս վարդատոնը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս Նարեկացուն հաղորդակցվելով` ճանաչել ինքներս մեգ: «Նարեկացու յուրաքանչյուր բառն ունի անթիվ դռներ, որոնցից ամեն մեկն էլ մեգ համար ելք է: Այսօր ծաղիկներ խոնարհեցինք նրա հուշարձանին այնպես, ասես այդ ծաղիկները հանգրվանեցին Վասպուրական աշխարհի Նարեկա վանքում գտնվող նրա շիրմաքարին»,- ասաց նա:
Նարեկացու հուշարձանի մոտ, պսակադրությունից անմիջապես հետո, Վ. Հակոբյանը ԱԳՄ նախագահությամբ մրցանակներ ու դիպլոմներ հանձնեց 2017թ. լավագույնը ճանաչված գրքերի հեղինակներին:
Վարդատոնը շարունակվեց համալսարանի «Արևմտահայերենի, հայագիտության գիտահետագո-տական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում»  ելույթներով, ասմունքով, երգով:
«Գրիգոր Նարեկացին մեր ժողովրդի համար անուն ու հասցե է, և նրանով մենք ներկայանում ենք աշխարհին ու նրանով ճանաչվում: Որպես անհատ, որպես ստեղծագործող, իմ կյանքում Նարեկացին եղել է ու կա որպես կատարելության մարմնացում, և պատահական չէ, որ նրա անունով է կոչվում իմ ղեկավարած համալսարանը: Նա թողել է անմահ տաղեր ու անգերագանցելի մի կոթող՝ «Մատյան ողբերգության» պոեմը: Գանձերը մեր իրականության մեջ առաջին անգամ իրենց ժանրային անվանումը ստացան Նարեկացու «Գանձերից»: Դեռևս 10-րդ դարում հայ գրականությունը վերածնունդ ապրեց և մի քանի դարով առաջ ընկնելով համաշխարհային գրականության վերածննդից: «Մատյան ողբերգության» պոեմն իր ժանրային առանձնահատկություններով և արծարծած գաղափարներով այսօր էլ անհաս բարձունք է: Նարեկացու գրքով՝ «Նարեկ», բուժվում են հավատավորները, քանգի նրանց հավատքին միահյուսված է մեծ աստվածապաշտի հավատի գորությունը: Նարեկացին համաշխարհային գրականության մեջ կարողացավ հայրենի բնաշխարհի՝ Վանա լճի պատկերով ստեղծել անապակ ու անհատնում մի եգակի ավագան, ուր մարդը մաքրագործվում է՝ «Աստծո հետ հաղորդակցվելով»,- իր խոսքն այսպես եգրափակեց Վարդան Հակոբյանը:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նախ իր գոհությունը հայտնեց, որ Արցախում Նարեկյան նման վարդատոն է անցկացվում ամեն տարի… «Նարեկացին մարգարեաբար գրել է, թե` ինչպես ապագայում իր աղոթքը պիտի այլ լեգուներում տարածվի ու քարոգվի: Առաջին անգամ թարգմանվել է 18-րդ դարում և առայսօր էլ անմար է հետաքրքրությունը նրա ստեղծագործության հանդեպ: «Գանձասար» կենտրոնը նախաձեռնել է Նարեկացուն ներկայացնել ևս 12 լեգուներով` չինարեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն, իսպաներեն, գերմաներեն…: Եվ պատահական չէ, որ նա հռչակվեց եկեղեցու Տիեգերական վարդապետ:
Ինչ խոսք, Աստվածաշնչից հետո հայերիս համար ամենասիրված գիրքը «Նարեկն» է, որ դնում ենք հիվանդի բարձի տակ՝ իբրև հրաշագործ դեղ»,- ասաց թեմի առաջնորդը՝ կոնկրետ օրինակներով ներկայացնելով նաև հենց իր կյանքում ունեցած «Նարեկի» դերակատարության մասին: Այն օգնել է և իրեն, և իր մայրիկին` ոչ միայն մարմնավոր, այլև հոգեկան ցավերն ամոքելու, չարին ընդդիմանալու համար:
Հինգ տարեկանից Նարեկացին վանական է եղել, աշխարհիկ կյանքով չի ապրել, աղոթել է, գրել, ճգնել: Այդ սուրբ մարդը անդադար ապաշխարել է ու փառաբանել Աստծուն: Այդ ապաշխարության էությունն է, որ հրաշագործ է: Եթե ապաշխարում ես, Աստծո առաջ անձդ ես խոնարհում, հենց դրանով էլ դու մեծ ես, իսկ խոսքդ՝ հնչեղ, գորեղ ու հրաշագործ: Ուրախ եմ, որ Արցախում նաև Գրիգոր Նարեկացի եկեղեցի ունենք` Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մոտ: Պետք է վերականգնենք ու վերաօծենք, որ նաև դրանով միշտ մեգ հետ լինի Նարեկացու տիեգերական գորությունը»,- ասաց Պարգև սրբագանը:
Նարեկյան վարդատոնին հնչեցին շատ ելույթներ: Միջոցառման հանդիսավար, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, գիտական կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը ներկայացրեց Նարեկացու կյանքի ու կենսագրության հետաքրքիր էջերը: Բանախոսը մեջբերեց կաթոլիկ եկեղեցու կարդինալներից մեկի Նարեկացուն տված հետևյալ գնահատականը. «Նա իր կյանքով և վարդապետությամբ քարոգել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանությունը միշտ էլ գնահատվել է և պարգ ժողովրդի, և խորիմաց աստվածաբանների կողմից»:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արկադի Թովմասյանն իր խոսքում անդրադարձավ Նարեկացու ստեղծագործության հոգեբանական շերտերին. «Հոգեբանությունը մարդերգություն է, իսկ Նարեկացու ողջ ստեղծագործությունը հենց մարդերգություն է` աստվածերգության սուրբ խորանի առջև»,- ասաց նա:
Գրիգոր Նարեկացի համալսարանի լեգուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռենա Մովսիսյանը խոսեց «Աստծուն բնութագրող մակդիրների իմաստային խմբավորումը Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում թեմայի շուրջ` շեշտելով այն գաղափարը, որ դրա բուժիչ ու կենսատու լինելը պայմանավորված է ոչ միայն իր մեջ ամփոփված աստվածային սիրով, այլև խոսքի անպարագիծ շքեղությամբ ու հնչողությամբ: «Շքեղ, ճոխ մակդիրներով և պատկերավորման տարողունակ միջոցներով Նարեկացին կերտում է աստվածային էության ու մարդկային իրականության համեմատական պատկերը, դրանով իսկ իր լեգուն հասցնելով կատարելության,- ասաց նա:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը խոսելով Նարեկացու թողած գրական բագմաշերտ ու բագմաբնույթ ժառանգության մասին, նկատեց, որ 10-րդ դարից այս կողմ, Նարեկացու հայտնությունից հետո ժամանակն ունի իր նարեկացիական ընթացքը, և դրա համար էլ բորբոք է հետաքրքրությունը նրա նկատմամբ: Նա շեշտեց անվանի նարեկագետների գործերը, որոնցից յուրաքանչյուրը ներկայանում է որպես ուրույն մեկնություն:
Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին նաև Գ.Նարեկացի համալսարանի դասախոսներ Սոնա Համբարձումյանին /Բնական իրավունքների և ագատությունների խնդիրը «Մատյան ողբերգության» պոեմում/, Ելենա Գրիգորյանին /«Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության առանձնահատկությունները/, Ալիկ Սարգսյանին/ Գրիգոր Նարեկացին և Թոնդրակյան շարժումը/:

Վարդատոնին հնչած ելույթներն ընդմիջվում էին հոգևոր և ժողովրդական երգերով, որոնք կատարեց համալսարանի շրջանավարտ, այժմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Աննա Իգմայիլյանը: Ուսանողներ Անգելինան, Անուշը և Սուսաննան հանդես եկան մեծ գրողի տաղերի և այլ գործերի ասմունքով:
Նարեկյան վարդատոնն ամփոփելով՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ արդեն ամենամյա դարձած տոնն իր շարունակական արարները կունենա տարվա ընթացքում, ավելին՝ գալիք ուսումնականից սկսած՝ համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսումնական ծրագրերում կներառվեն Նարեկացուն նվիրված դասաժամեր: Ուսանողները ծրագրել են առաջիկայում ուխտագնացություն կատարել Արցախի Դրախտիկ գյուղի մոտ գտնվող Գրիգոր Նարեկացի եկեղեցին, մոմ վառել: Բուհի տնօրինությունը՝ սկսած եկող ուստարվանից,- ասաց ռեկտորը,- Նարեկյան վարդատոնին միջագգային բնույթ կհաղորդենք՝ Արցախ հրավիրելով Մայր Հայաստանի և արտերկրի մի շարք գրողների ու գրականագետների:

2018թ. Թիվ 06-07(185-186)

Տարածել

Պատասխանել