Շառլ Ազնավուր / Հավիտյանս հավիտենից

0

Երբ քուն իջնի վերջին անգամ մեր կոպերին`
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Հրաժեշտի վերջին պահին
Ես կափսոսամ, որ գնում եմ այս աշխարհից,
Ես կզղջամ, որ գնում եմ այս աշխարհից,
Կհեռանամ վշտով անհուն,
Եվ ինչքան էլ ապրած կյանքից հիշեմ քիչ բան,
Խոր կլինի վիշտս այնքան
Քանզի, ավաղ, փակեցինք մեր սրտերը հուր,
Հուր հավիտյան,
Հուր հավիտյան,
Եվ փոխանակ երջանկանանք,
Ունեցանք լոկ վիշտ, ափսոսանք:
Երբ դարերը շարվեշարան,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Խոր անցյալի քողով ծածկված մեզ այցի գան,
Երբ կատարյալ մի մոռացում իջնի վրաս,
Թեկուզ լույսի գեթ մի կաթիլ եթե մնա,
Թեկուզ մնա կրակ հանգած
Հոգուս դեռ տաք մոխրի վրա,
Որն իբրև թե երբեք, երբեք չի մահանում,
Որպեսզի ես անդորր գտնեմ տիեզերքում,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Ինչպես կյանքում այս իրական,
Սե՛ր իմ, սե՛ր իմ,
Քեզ կփնտրեմ,
Քեզ կկանչեմ,
Քեզ կգտնեմ,
Քեզ կպահեմ,
Կփայփայե՛մ
Հուր հավիտյան, հուր հավիտյան…

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

Տարածել

Պատասխանել