Անգելինա Առստամյան / Ակնթարթները չեն կրկնվում

0

Անգելինա Առստամյանը սովորում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրության բաժնի II կուրսում: Նրա ստեղծագործական կարողությունները դրսևորվել են դպրոցական տարիներից:
Անգելինան առաջնային տեղեր է գրավել հանրապետական մի շարք ստեղծագործական մրցույթներում: Նա բանաստեղծությամբ հանդես է եկել համալսարանի «Նարեկ» գիտակրթական հանդեսում:

***
Ես ապրում եմ:
Ապրում եմ ամեն ակնթարթ,
Բռնում եմ պահը
ինչպես թիթեռի.
նրա գույնը մնում է
իմ ափերին:

***
Քայլենք իմ ճանապարհով
ես դիմավորեմ քեզ:
Լույսով դիմավորեմ:
Հետո մթության մեջ պիտի քայլենք:
Ուրախությամբ դիմավորեմ.
հետո տխրությամբ պիտի բաժանվենք:

Արի՛, քանի իմ աշխարհը
քո ձեռքում է:

***
Երբեմն ես կարոտում եմ այն,
ինչը եղել է վաղուց
ու այլևս չի կրկնվում:

Իմ մանկությունը,
պատանությունը:
Ակնթարթները
չեն կրկնվում:
նրանք կամ նման են
իրար, կամ տարբեր:

Մենք չենք փոխվում:
Մենք մեծանում ենք:

***
Կյանքում ամեն ինչ
փոփոխական է:
Փոխվում է տարիքը,
շրջապատը,
աշխարհը:

Փոխվում է
ամեն-ամեն ինչ:
Փոփոխությունը
կրկնակոխ
քայլում է մեզ հետ:

Կյանքը, ինչպես շեշտը,
կայուն շարժական է:

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել