Պարգևատրվել են ՆԱՐԵԿԱՑԻ մեդալով

0

Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանի համագործակցությունը տալիս է իր արդյունքները, որոնցից մեկն էլ ՆԱՐԵԿԱՑԻ մեդալի ստեղծումն է՝ մեծ գրողի դիմաքանդակով ու Արցախի դրոշով: Համապատասխան հանձնաժողովի կողմից այն շնորհվում է մեր գրականության ու գիտության, մշակույթի,հոգեւոր կյանքում նշանակալի ավանդ ներդրած արվեստի, գիտության, մշակույթի ու հոգեւոր ոլորտի անվանի գործիչներին:
Եվ այսպես՝ Գրողների միջազգային օրվա կապակցությամբ, ՆԱՐԵԿԱՑԻ մեդալով պարգեւատրվել են գրողներ Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը, Յակոբ Այնթապլեանը, Արտաշես Ղահրիյանը, Նվարդ Ավագյանը, Վլադիմիր Զախարովը, Արկադի Թովմասյանը եւ Ստեփանակերտի ԳՆՀ դասախոս, նարեկագետ Վահրամ Լալայանը: Բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանին եւ Հրաչյա Բեգլարյանին մեդալը շնորհվել է հետմահու:

«Եղիցի լույս»
Թիվ 01 (195) 2020

Տարածել

Պատասխանել