Կամո Բալայան / Ժամանակը

0

Այս անսանձ ու հզոր ժամանակը
Տեր ու տիրակալը՝ մարդու, արարչության
Տիեզերքի ու տարածության…
Նա է ամենամեծ դատավորը
Նրանով է սկսվում ու վերջանում մեր օրը
Ինչքան էլ սևակնի ու խառնվի դարը,
Նա է վերջում արդարության ազդարարը,
Եվ մեծ ճշմարտության շեփորահարը:
Նա է մեր ընթացքը, մեր կյաքը, մեր կանգառը,
Մեր կայարանն ու մեր գնացքը,
Նա է հավերժորեն շարժում մեր մտքի սլացքը ընթացքը,
Եվ դարերի անկասելի ընթացքը:

* * *
Ժամանակը, նրա հայացքի մեջ հավերժական,
Փայլատակում է երկսայրի դանակը,
Մի վայրկյանում անգամ
Կարող է կործանել ամենահզոր բանակը.
Կամ մոխիրների տակ թողնել
Աշխարհի ամենաշքեղ ու գեղեցիկ քաղաքը:
Նա մերթ արարում է, շինում է
Կամ սրբում ու խլում է, ավլում է ամեն ինչ
Եվ տեղն անգամ չի թողնում ոչինչ,
Այս հանճարեղ ու զորավոր ժամանակը-խեղկատակը,
Մեր անցնող կյանքի ժամանակը:

* * *
Նա մերթ սիրում է մեզ, մերթ ատում ու դատափետում,
Մերթ միացնում է մեզ, մերթ անջատում
Մերթ հառաչում է մեզ հետ, մերթ շառաչում
Մերթ ոռնում է, մերթ բառաչում
Հանկարծ ծիծաղում է, հանկարծ լացում
Մեր կյանքի դռները մերթ փակում է, մերթ բացում
Մերթ խորովում է մեզ, մերթ տապակում,
Մերթ քրքրում է մեզ, մերթ գուրգուրում
Մեկ ժահրահոտ է արձակում, մերթ բուրում
Մեկ կանգ է առնում, մեկ էլ փոթորկալից սուրում
Հաճախ էլ մեզ հետ թախծում է ու տառապում
Մերթ համաձայնվում է, մերթ առարկում
Մերթ պահանջում է, մերթ նահանջում
Մերթ դառնում է սեր, մերթ ատելություն
Մերթ դառնում է հերոս, մերթ էլ բարբարոս
Մերթ դառնում է գեր, մերթ բարակ
Մեկ հեռանում է դանդաղ, մերթ արագ
Մեկ գրքի մեջ է, մեկ՝ գրկի:

* * *
Անկասելի, անքննելի, անվերծանելի
Աննահանջ ու անկարգ այս ժամանակը.
Նա անվերջ հետևում, քննում է մարդուն,
Լինի նա քնած, թե արթուն:
Լինի նա արքա, թե լինի անտուն,
Դարձնելով հանճար ու հանկարծ անճար,
Մերթ հույսի մեջ, մերթ անհույս
Մերթ լույսի մեջ է, մերթ խավարում
Մերթ ցամաքում է, մերթ վարարում
Մերթ կործանում է, մերթ արարում.
Մեկ խաղաղության մեջ է, մեկ էլ հանկարծ
Հնչեցնում է փողերը ռազմի,
Երկիր ու ազգեր քաշում է պատերազմի
Մեկ ճախրում է նա, մեկ սողում,
Եվ հանկարծ մարդուց դառնում է սողուն:
Եվ խփվում է պատեպատ
Անվերջ զարկվում ափեափ.
Դես ու դեն է շպրտվում անընդհատ:

* * *
Մեծ ժամանակի եռի ու շարժման մեջ
Լցվում է հանկարծ, դատարկվում անվերջ
Մեկ խաղաղվում է, մերթ փոթորկվում
Մեկ մեղքի մեջ է, մեկ ապաշխարարքի
Մեկ գալարվում է, մեկ գլորվում
Բացվում հանկարծ, զսպանակվում
Մերթ համաձայնվում է, հակառակվում
Մերթ սատանային է ճանաչում ու թավալվում է ճահճում,
Մերթ տիրոջ առաջ մեղքերն է իր մեղանչում:
Մեկ տալիս է նա, մեկ տանում,
Մեկ աստվածային բարձունքներ հանում.
Մերթ դառնում է որսորդ, մերթ դառնում ավար,
Մերթ ելնում է վեր, մերթ իջբնում է վար
Եվ հանկարծ նրա կյանքը դառնում է խավար:
Եվ ձգվում է աննկատ, կամ սրընթաց
Կյանքի բարի կամ անողոք ժամանակը:

«Եղիցի լույս»
Թիվ 01(195) 2020թ.

Տարածել

Պատասխանել