Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը սիրո աղբյուր» գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում

0

amaras,2009 (24)Օրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Նիժնի Նովգորոդցի պոետ Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը սիրո աղբյուր» գրքի շնորհանդեսը: Հրատարակումը կատարվել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության, «Նիժնինովգորոդյան հայկական համայնք» հասարակական միության և Հայաստանի Հանրապետությունում«Ռուս համագործակցություն» ներկայացուցչության աջակցությամբ: Ժողովածուում տպագրված են ռուսերեն, ինչպես նաև հայերեն թարգմանությամբ բանաստեղծություններ Արցախի, Հայաստանի ևհայերի մասին` գրված 2006-2012 թթ.ին (թարգմանված պոետ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թարգմանիչ Սոկրատ Խանյանի կողմից): Ահա, թե ինչ է պատմում Կոնոպլյովը Արցախի հետ իր մտերմության մասին. «2006 թ.ին ինտերնետ պրոեկտի աշխատանքների շրջանակներում ինձ հեռակակարգով ծանոթացրին ղարաբաղյան լավ գրող, լրագրող Աշոտ Բեգլարյանի հետ: Նրա հետշփումը վերածվեց համացանցում «ԼեռնայինՂարաբաղ» բաժնի և ամուր ընկերական կապերիստեղծելուն: Հենց Աշոտից էլ ես ստացաիմ առաջին տեղեկություններն Արցախի մասին: Շնորհիվ իմ ընկերոջ` ես սկսեցիուսումնասիրել այդ երկրի պատմությունն ու մշակույթը, ավանդույթները: Տպավորություններս այնքան խորն էին ու հաճելի, որ ես ներքին կապվածություն զգացի ոչ միայն Աշոտի, այլև հենց Արցախի հետ: Այս կապի տրամաբանական շարունակությունը եղավ այն, որ բանաստեղծություն գրեցի` «Զրույց» նվիրված Աշոտ ընկերոջս: Եվ ընդամենը երկու տարի անց ինձ հաջողվեց տպավորություններս համեմատել տեսածիս հետ»:Հետագայում այդ ճամփորդության մանրամասն նկարագրությունները Կոնոպլյովը տեղադրեցիր համացանցային կայքէջում` «Վեց օր դրախտում» վերնագրով: «Արցախի ժողովրդի մեջ ինձ զարմացրեց նրանց ազնվություննու բարեհոգի լինելը: Նրանք անդրդվելի են ինչպես արցախյան ժայռերը, մաքուր, ինչպես արցախյան ամառային երկինքն է և լեռնային աղբյուրներն են, հարմոնիկ են` մաշտոցյան գրերի պես, իմաստուն բնության պես: Զարմանալին այն է, որ ղարաբաղցին, տեսնելով այդքան ցավ ու տառապանք, չի չարացել, այլպահպանել է իր հոգու մաքրությունը: Արցախն իմ սիրտն է մտել: Նա ինձ փոխադարձաբար պատասխանեց», -նշել էր ռուս պոետը: Պատահական չէ, որ Արցախը գովերգող լիրիկական ստեղծագործությունների հեղինակը նաև ԼՂՀ օրհներգի (հեղինակ` Վարդան Հակոբյան) ռուսերեն թարգմանության հեղինակն է:2011թ. Կոնոպլյովի «Սիրել Հայաստանը ռուսավարի» ստեղծագործությունը տեղ գտավ նաև հայկական ավագ դպրոցների 12-րդ դասարանի «Ռուսաց լեզու» դասագրքում: Այսպես է գրում պոետը Հայաստանի մասին.«Հայաստան սիրիր նվիրումով վառ,Թևածիր դեպի սուրբ Էջմիածին` Քո մեջ կրելով խաչը փրկարարԵվ Քրիստոսի փառքը սրբածին»: ՎիկտորԿոնոպլյովը ծնվել է 1969 թ. մարտի 22-ին Մալորիտայում: 1996 թ.-ին գերազանց ավարտել է Վոլգո Վյատական կադրերի կենտրոնը` «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ: Տպագրվել է համացանցային և տպագիր մամուլում: Հեղինակն է «Սիրո աղբյուր» (2002), «40» (2004),«Հայաստանը սիրո աղբյուր»(2013) գրքերի, հայկական թեմատիկայով ինտերնետպրոեկտների, «Ազգային գրականության քննադատներ», «Ռուսական ոսկե փետուր» մրցույթների: Այժմ բնակվում է Նիժնի Նովգորոդում,ամուսնացած է, ունի երկու երեխա: «Ծնվել եմ Բելոռուսիայում, բայց մեծացել եմ Ռուսաստանում: Հայրս ռուս էր, մորս արմատները բելոռուսական են: Ես մտածում և խոսում եմ ռուսերեն, դաստիարակված եմ ռուսական ավանդույթներով: Սիրում եմ իմ ժողովրդին, և անկեղծ սիրով սիրում եմ նաև հայ ժողովրդին, նրա պատմությունն ու մշակույթը:Սրտիս մեջ հայ և ռուս ժողովուրդները միանման տեղունեն», ասում է պոետը:Հայաստան գալու իր ուղին, խոստովանում է Վիկտորը, դեռևս մանկուց էր, երբ դեռ յոթ տարեկան, էր հայրը իր հետ տանում էր հայկական մի գյուղ` իր բանակային ընկերոջ տուն: «Այն ինձ համար բավականին ուրիշ աշխարհ էր, սկզբից` անհասկանալի: Բայց ժամանակի հետ այն դարձավ այնքան մոտուհամակրելի, որ ես իմ զգացումներին հավատարիմ եմ ցայսօր: Ցնցող էր ամեն ինչ` և մեծահոգությունը, և հարգանքը մեծի ու փոքրիհանդեպ: Նաև` մշտական ջանքը, աշխատանքը: Դեռ այն ժամանակվանից սկսեցի մտածել,որ հայերն, իրոք, այնքան հպարտ մարդիկ են, որ երբևէ ցույց չեն տալիս, թե ինչ գնով է նրանց հյուրասիրությունը», անկեղծացավ Կոնոպլյովը: Նա խոստովանում է նաև, որ Հայաստանում և Արցախում շնչելն անսովոր թեթև է և’ ուղղակի, և’ անուղղակի առումով: Որ շփվելով հայերի հետ, նա «բացահայտում է նոր սահմաններ հայկական առեղծվածային հոգու» և «մեր երկու ազգերի միջև շատ ընդհանրություններ կան»: Գրողը գրեթե ամեն տարի այցելում է ԼՂՀ, մասնակցում Ռուսական խոսքի օրերին, տարբեր գրական միջոցառումների` կատարելով բարեգործական ակցիաներ:2012 թ. «Հայազգ» ֆոնդի հանրագիտարանում հայտնվեց նյութ Կոնոպլյովի մասին`«հայ ազգի ընկերներ» բաժնում, և «Հայ ազգի ռուս որդին»` Արամ Կանեպյանը, որը նրաերկրոդ անուն ազգանունն է, դրա մասին խոսում է մեծ հպարտությամբ:

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Տարածել

Պատասխանել