ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ | ԶՐՊԱՐՏԻՉԸ` ԶՐՊԱՐՏՉՈՒՀՈՒ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

0

Ռոբերտ Եսայան«Չորրորդ իշխանություն» թերթում անվանի գրող և գիտնական Վարդան Հակոբյանի մասին տպագրված զրպարտության (ծայրից` ծայր) հեղինակի անունը կեղծված է, թղթակցությունը գրել է խորհրդային մոլի «ինտերնացիոնալիստ» Վազգեն Օվյանի որդի Վարդգես Օվյանը: Բանն այն է, որ Արցախի գրողները բազմիցս դատապարտել են Վազգեն Օվյանի ազգադավ գործունեությունը և այն գրական գործերը` «Խանքենդի», «Լուսաբաց», «Թևան Դհոլ» և այլն, որոնց բացասական հերոսները մեր ազգային նվիրյալներն են` Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Դրո, Թևան Ստեփանյան և ուրիշներ: Բայց ահա որդին վերաձևում է այդ գործերը, վերակառուցման ենթարկում, տպագրում է նորովի, որի համար էլ արժանանում է ԳՄ նախագահի դիտողություններին: Այդ մասին ժամանակին գրվել է նաև «Ազատ Արցախ» թերթում («Հայոց հավլունի թուրը խանքենդցի Նովրուզի ձեռքին», 28 նոյեմբերի 2003թ.):
Ինչպես տեսնում եք, Վարդգես Օ-ի վիճակը վիճակ չէ: Եվ նա, «վրեժով լցված», փորձում է խնդիր լուծել զազրախոսություններով` իրեն թաքցնելով անգամ զրպարտչուհու դիմակի տակ: Ավելորդ չեմ համարում տալ մի փոքրիկ տեղեկանք Վարդգես Օվյանի մասին: Նա դեռ դպրոցական էր, ասում են, երբ բռնվեց գողության մեջ, բայց քանի որ անչափահաս էր, տույժի չենթարկեցին: Բաքվի Վ.Ի.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղում սովորելու տարիներին նույնը կրկնվեց, Վարդգես Օվյանը գողանում էր «մտերիմ» աղջիկների օծանելիքները և դրանք իր արյունակից բարեկամ Ուստա Նովրուզի միջոցով շուկայում վերավաճառում: Ինստիտուտից հեռացրին, բայց քանի որ պրոռեկտորը հանրահայտ Նաջաֆ Կուլիևն էր` Ուստա Նովրուզի խնամին, ներքին կարգով հարթեցին ամեն ինչ, և դատական գործեր (N666), ինչպես նշում են տեղյակ մարդիկ, կարճվեց: Հետո նա մի կերպ դիպլոմ ստացավ և սկսեց հերթով աշխատել Արցախի բոլոր խմբագրություններում (մի տեղ մի ամիս, մի տեղ երեք, մի տեղ… թերթ կա, ուր աշխատել է նույնիսկ մի ամբողջ տարի): Այնուհետև նա սկսեց ընդդիմություն… իշխանության նժարների վրա փահլևանություն կատարել` ընդդիմության մոտ դավաճանելով իշխանություններին, վերջիններիս մոտ` ընդդիմությանը: Թեև խանքենդցի Ուստա Նովրուզը բարեկամաբար նրան խորհուրդ էր տալիս` գրիչը քո բանը չէ, արի ինձ մոտ «փոքս» փչիր, չլսեց Վարդգես Օ-ն, մամուլը չթողեց: Այսօր նա հաջողակ չինովնիկ է ԼՂՀ կառավարությունում: Իսկ վերջերս լուրեր են պտտվում, թե ազերական լրտես է, Աղդամ-Խանքենդի-Աղդաշ գծի վրա մեկ-մեկ հանդիպում է իր բարեկամ Ուստա Նովրուզին և կարևոր տեղեկություններ հաղորդում: Ինչևէ: Սա արդեն իրավասու մարմինների խնդիրն է:
Առավել «զայրագին» է դարձել Վազգեն Օվյանի որդի Վարդգես Օ-ն, երբ` նրան ԼՂՀ գրողների միությունը խոհեմության է կոչել մամուլի միջոցով: Ինչ իմաստ ունի հոր գրածները փոխել, աղավաղել իրականությունը: Ինչ եղել է` եղել է: Վազգեն Օ-ն այդպիսի քաղաքականություն է վարել յուր ժամանակին: Եղել է Կևորկովի կամակատարը: Երբ վերջերս կուսակցության պլենում է հրավիրել և հայ ժողովրդի նվիրյալներին մեղադրել նացիոնալիզմի մեջ, դրան հետևել է պլենումի նյութերի «գեղարվեստական» արձագանքը` թշվառ «Խանքենդին», որով հեղինակը «ջուր է լցրել» ազերի պատմաբանների ջրաղացին` ծաղրելով մեր ժողովրդի սրբացած մեծերին: Երբ ժողովրդական հերոս Թևան Ստեփանյանին բռնել ու բերել են Բաքու` հիսունական թվականներին, հենց այդ տարիներին էլ Վազգեն Օվյանը գրել է «Թևան Դհոլ» զազրախոսությունը` հայհոյաբերան ձեռ առնելով մեր ազգային գործիչներին:
Վարդգես Օ-ն չորս տարի առաջ իր ծամծմած բարբաջանքները` Վարդան Հակոբյանի մասին, նորից է ասպարեզ հանել մարդկանց մոլորեցնելու համար` «մոռանալով», որ իր այդ թվական փաստերը ժամանակին հերքվել են «Իրավունք» (2004թ. N52) թերթում` հենց ԼՂՀ ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի կողմից. «Ինչ վերաբերում է նրան, թե իբր ԼՂՀ ԳՄ-ում գրանցվել են յուրացումների կամ հափշտակումների դեպքեր, նման բան չի արձանագրվել ՎՊ հաշվետվությունում և եզրակացությունում և դա չի համապատասխանում իրականությանը: Դա, կարելի է ասել, առանձին «բարեկամ» լրագրողների երևակայության արդյունքն է, ուրիշ ոչինչ»:
Իսկ Վարդան Հակոբյանին «վարձով կարծիք վաճառած» գրողներն ու գրականագետներն` ըստ Վարդգես Օ-ի, հետևյալ անուններն են. Հովհաննես Շիրազ, Վազգեն Առաջին, Հրանտ Մաթևոսյան, Սուրեն Աղաբաբյան, Սերո Խանզադյան, Սիլվա Կապուտիկյան, Բագրատ Ուլուբաբյան, Վահագն Դավթյան, Սերգեյ Սարինյան, Սերգեյ Աբրահամյան, Սևակ Արզումանյան, Գուրգեն Գաբրիելյան, Դավիթ Հովհաննես, Թորոս Թորոնյան, Հովհաննես Գրիգորյան, Արտեմ Հարությունյան, Արքմենիկ Նիկողոսյան… Շարունակե՞լ…
«Թղթակցուհին», զրպարտության էյֆորիայի մեջ այնքան է կորցնում իրեն, որ Վ.Հակոբյանին տանում է Երևան և ՀԳՄ ղեկավար նշանակում` ակնկալելով ՀԳՄ-ի ներկա նախագահի զայրույթն ու համախոհությունը… Որքան ծիծաղելի դրության մեջ է դնում իրեն «Կարինեն»: Ավելին, չի մոռանում նաև ՀՀ ԳԱ ակադեմիան: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ` ոչ… Վատ հղացում չէ, Կարինե:
… Ասում են Ստեփանակերտում դեռ շրջում է մի խանքենդցու ուրվական… Նայում ես` ոչ աղջիկ է, ոչ էլ` տղա… Վազգեն Օվյանի քանդակած հերոս Ուստա Նովրուզի լեզվով նմաններին ասում են` գըզօղլան…

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ
ԼՂՀ ԳՄ Շուշիի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ, Արցախյան պատերազմի վետերան
«Չորրորդ իշխանություն» 785, 12 սեպտեմբերի 2008թ

Տարածել

Պատասխանել