Պոեզիա

Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 1-ին 2007-2013թթ. ավարտել է ք. Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության բաժինը: 2023թ. – ՀՀ ԳԱԱ և Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի հայցորդ Արցախի /2009, N58/, Հայաստանի /2012, N81/ և Բուլղարիայի /2016, N972/ գրողների միության անդամ է: Տպագրվում է Լիբանանում, Ռումինիայում, Աբխազիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Լոս Անջելեսում և այլուր, ինչպես գրքերով, այնպես էլ պարբերական մամուլում: 3 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է՝ «Ի դեմս արևի» (2009) և «Երկու բառ ունեմ քեզ ասելու» /հայերեն ռուսերեն բաժիններով/  (2012), «Գանգրահեր կարոտ» (2019) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ 2013թ.-ից ցայսօր Ստեփանակերտի  «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս: 2020 թ.-ից ցայսօր Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման…

Իմ ու քո հանդիպումը հայրենիք, լեռներում է։ Ամեն օր արձանագրվող հրադադարի խախտումների ամենաշքեղ ձևակերպումներում ու ամենագեղեցիկ կտրոնների գույների մեջ։ Արդեն 134 օր է ես սպասում եմ քեզ, անհասցե երկրի ամենադիտված հրապարակում։ Ամենաանհայտ բանաստեղծի դռան մոտ, Եսենինի, Դոստոևսկու, Մարկեսի, զարմացած դեմքերի դիմաց։ Քեզնից շատ~ շատ հեռու, ընդամենը մի անցակետ այս կողմ։ Տեղից տեղ-տեղ հեռու… Շուշիի մշուշոտ արևածագի կոպերի արանքում ու Ստեփանակերտի ծերունազարդ Պյատաչոկի աստիճաններին։ Այնտեղ, ուր ժամանակը վաճառքի է հանվել ներհամայնքային ավտոբուսների տոմսարկղերում։ Այնտեղ ուր երբեք տեղ չես հասնում, երբ նույնիսկ գնալու տեղ չկա։ Իմ ու քո հանդիպումը հայրենիք, հենց հիմա,…

Երիտասարդ ստեղծագործող Արմեն Միքայելյանը, ով հանդես է գալիս Արմեն Ավո գրական կեղծանվամբ, արդեն տևական ժամանակ է բավականին ակտիվ է համացանցում։ Նա իր ամենօրյա հրապարակումներով ակտիվ քննարկումների առիթ ու մասնակից է դարձել։  Ինչո՞ւ ընտրեց բանաստեղծությունը, ինչպե՞ս սկեց գրել։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Արմեն Միքայելյանի հետ։  -Արմեն, ո՞ր տարիքից ես ստեղծագործում, և, առհասարակ, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր բանաստեղծություններ գրել։ – Ստեղծագործել սկսել եմ տասնվեց տարեկանից։ Ես մեծացել եմ գյուղում և իմ ապրած յուրաքանչյուր օրը, իմ մանկությունը հրաշալի պոեզիա է, անմեղությունը, մաքրությունը, իսկ պոեզիայի հիմքը պետք է մաքրությունը լինի։ Առաջին ստեղծագործությունս ծնվել է խաչքարի մոտ (խաչքարի մասին), չգիտեմ՝ ինչպես ստացվեց և մինչև այսօր էլ չեմ հասկանում: – Ինչո՞ւ Արմեն Ավո, ինչպե՞ս ընտրեցիր գրական անունդ։ – Արմեն Ավո գրական կեղծանունով…

Երբ բոլորը պառկեն քնելու, օրը կարթնանա։ Կարթնանա երկրից հեռու մի տեղ, հանգած խարույկների կողքին… Կարթնանա, որ ոչ ոք այլևս դուռը բացելու պահանջ չունենա Մհերից, կարթնանա, որ ոչ ոք խելագարվելու պահին` չնմանակի Մեծ Կոմիտասին։ Կարթնանա, կարթնանա, որ վառոդի հոտից մխված երկնքի տակ ոչ ոք, ոչ ոք խաղաղություն չպարտադրի աղավնիներին։ …եթե երկիր` ապա հայրենիք, եթե հայրենիք ` ապա հենց հիմա։ Հենց հիմա, երբ քաղաքի փողոցներում ծառերի փոխարեն ծաղկում են հիշողությունները. և քանի դեռ անմարդկային թանկ են, Դեկտեմբերին չկերած մանդարինները։ *** Հիմա կիջնի երեկոն, և խաղահրապարակներում կպարգևատրվի ամենաջարդված խաղալիքը։ :ծիծաղը կհափշտակի լուսնի փոքրամարմին…

ԱՐՑԱԽ Քեզ նորից դրին նժարի վրա, Քեզ նորից առան, Նորից ծախեցին։ Ու թեև դեռ ողջ՝ Նորից թաղեցին։ Բայց դու մնացիր, Ապրեցիր, Քանզի Քո մեջ դեռ շունչն է ավարայրների։ Ու քո թշնամին ինչքան վայրենի՝ Դու այնքան պիտի մնաս կյանքային։ Դու ապրես պիտի, Մաքառես պիտի, Արարես պիտի՝ Ինչ էլ որ լինի։ 04.04.2022 թ. (ժ. 12։15), 14.04.2022 թ. (ժ. 17։04) Ստեփանակերտ ԲՆԱՆԿԱՐ Նկարչության տետրիս հաջորդ ազատ էջում ես կարմիրով արև եմ նկարում, կանաչով՝ կանաչ ծածկույթ, դեղինով՝ ցորյան արտերի հասուն ծփանք, կապույտով՝ երկինք ու մանուշակի կապույտ աչիկներ: Նաև մոխրագույն եմ խառնում նկարածիս: Մոխրագույնով նկարում եմ մթնած մի ամպիկ՝ անձրևախառն…

*** Ինձ ու քեզ շրջափակած հայրենիքում Ամենակատարեալ սիրոյ ժամանակն է․ Իսկ ծառերը երազանքի բներ են, Որոնց կատարներին տաքանում է Մեր կեանքի ամենացուրտ արեւը․․․ *** Հայելու մէջ քո դեմքն է մնացել, Իսկ ես արդեն երեք տարի է Սանրւում եմ քամու մատներով․․․ Գիտե՜ս, Չեմ կարողանում ինքնասպան լինել, Որովհետեւ իմ մէջ ապրում է Քո բացակայ ներկայութիւնը․․․ *** Ես, էլ չեմ հագնում այս կօշիկները, Որոնք անցել են քեզ տանելու ճանապարհով․․․ Իսկ փողոցի վերջում կանգնած ծառը Իմ փոխարէն հասել է երկինք․․․ (Ի՜նչ տարօրինակ կին եմ). Ապրում եմ քո չապրած օրերը, Յիշողութեան հողի մէջ տնկելով մարմինս, Որպէս քո գոյութեան անաւարտ թախիծ․․․ ***…

Շենին կլխին հանգիստարան, Քու հար ընդեղ թաղած ա, Ըսօր-էքուց քեզ մհար էլ Կասեն՝ «Ընդեղ թաղած ա», Վերջը էս ա, Լաց մի ինիլ: Սարին սեռին մին կյարմուր թոխպ Յավաշ, յավաշ սըվացավ. Մարթի բախտը ըսօր կյարմուր Էքուց տեսար սըվացավ: Բախտը թոխպ ա, Լաց մի ինիլ: Ըսօր` ջահիլ, էքուց` պառավ… Էս հինչ յաման տընազ ա. Էս աշխարհքը լուս ցիրեկավ Պեց ըշկերավ արազ ա: Լոխ արազ ա, Լաց մի ինիլ: Ջահիլ հարթնը սըրփած թոր ա, Հու վեր սաղ ա՝ ընդրանն ա. Թա կաս, ըսօր տերը տու վըս, Էքուց տերը դուշմանն ա: Սերը սոտ ա, Լաց մի ինիլ: Հընգեր տղան մին ծաղիկ ա, Այազ ըրավ՝…

Աղբյուրի վրա քո խոնարհումը դարձել է ծարավ եւ լուռ մի հայացք, որը, ես կերդվեմ, ջրահարսի չէ, պաղ ջրերի հետ անվերջ հոսում է՝ դարձած փնտրտուք կորսված օրվա։ Ջրափին կանգնած ծաղկի միամիտ-գեղեցիկ փայլը ինքը իր համար համեմատվում է այն շուրթերի հետ, որ ակի մեջ են մնացել արծաթ, սակայն, ես կերդվեմ, ջրահարսի չեն, ո՜չ մի ժամանակ։ Ծերուկ թթենին, որը իր ճերմակ սարսուռների մեջ քո մրմուռների կրկներգն է պահում չտարրալուծվող, ջահելացել է եւ ավելի է անուշ դարձրել իր պտուղները՝ քո հպումների տաք հիշողությամբ, բնին, շյուղերին, ճյուղերի վրա մատնահետքերդ բողբոջ են գցել։ Այն արահետը, որտեղ քայլերդ դարձել են վաղուց լուսատտիկներ եւ կարոտների լուսերգ են փռում,…

*** Երբ թախիծը հաճույք է պատճառում, ուրեմն դու բանաստեղծ ես, ծնվել ես աշնանը՝ նոյեմբերին, և ստվերներն անտառ են նկարում աշնան գույներում: Թախիծդ ամբողջացնելու համար անտառդ հայտնվում է գերի, և դու մնում ես բոլոր փակագծերի ու ժամանակների լուսանցքում: Հետո մտածում ես, որ դրսում արդեն գարուն է, և ծառերը պատրաստվում են շարունակել ժամանակի զգացողությունը, նրանք սովորականի պես բողբոջելու են կածանների դեմքին: Տարվա բոլոր եղանակները քաղաքի դեմքից մաքրելու են արյունը, որ ծառերը, ծառերը շարունակեն ծաղկել, խնձորենու տակ ընկած բահս խոսելու է հողի լեզվով, և բոլոր թախիծներս պայթելու են բալենու ճերմակ ծաղիկներում: Քամին խառնելու է գարնան վարսերը թթենու ճյուղերով, որ խնձորենին կարմրի կուսական շիկնանքով,…

Իմ հոգին արարչությունն է Աստծո, որ երկինք պիտի տանեն անկումիս սպասող հրեշտակները ստրկամիտ: Բայց ես մարմին ունեմ ըմբոստ, որ տվել եմ խրամատներիդ արնածարավ, և ծածկում եմ, ահա, քո մարմինը փխրուն մարմնով իմ պողպատե, բեկելով սլացքը դեպի քեզ սուրացող մահաբեր գնդակների: Ես կառչել եմ այս հողին իմ գոյությամբ, ինչպես ծառն` իր արմատներով, ինչպես քարն` իր ծանրությամբ, և համբուրում եմ նրա մեջ այն արյունը, որ այս երկրի փրկության համար թափվում է հայ զինվորի սրտից: *** Դու վախկոտ ես, խաղաղություն: Տեսել ես կարմիր արյունը ընկած զինվորի և անամոթաբար միշտ լքում ես ինձ, երբ ես կանգնում եմ այս արյունոտ խրամատում, ինչպես հոգին է լքում…

Այսքա՞ն տղաներ Այսչափ լռությո՞ւն Դասերիս ասում էի. պահպանեք լռություն, Հիմա չեմ ուզում՝ Կարե՛ն, Սուրե՛ն, Դավի՛թ, Խոսե՛ք, աղմկե՛ք, մի՛ լռեք, Տղե՛րք… Մշտաժպիտ, կյանքով լեցուն Սիրող հոգի, ճրագ ու սյուն, Լույս որդիներն եք համալսարանի, Դարձաք ճամփորդներ փառքի ու պատվի, Սիրտն իմ ցավում է, ինչպես կլռի Հայկ, Ռոբերտ, Միքայե՛լ, Խոսե՛ք, աղմկե՛ք, մի՛ լռեք տղերք… Եթե հրաշքով Հավաքեի ձեր երազանքները Հյուսեի ամուր մի գոտի Վստահ եմ՝ ազգիս վահան կլինի: Ձեր արյունը, մարմինն ու հոգին Խաղաղության, ազատության թանկ գին Հայ ժողովրդի, մեզ համար զոհեցիք Այսքան լռություն ինչպե՞ս սովորեցիք Խոսե՛ք, աղմկե՛ք, մի՛ լռեք, Տղե՛րք… Իմ ասած ոչ մի ժամից Չէիք ուշանում Վստահում էի՝ պատասխանատվություն ստանում, Ինչպե՞ս…

ՆՈՍՏԱԼԳԻԱ Իմ լուսամուտները Հադրութից նայում էին լեռների դեմքին, եւ միտքս բախվում էր խաչին: Իմ ժամանակակից լուսամուտներն Երեւանից նայում են փողոցի դեմքին, որտեղ հոսում են մեքենաները, շենքերը կախվել են քաղաքի մշուշից, շները հոտոտում են անցորդներին, եւ բոլորը խաբում են իրար, մի քիչ ավելի լավ ապրելու համար: Իմ լուսամուտներն Հադրութում իմն էին, նրանք նայում էին լեռների դեմքին, այստեղ բոլորն ուրանում են իրար, եւ քաղաքն ուտում է մարդուն… ես էլ այլեւս առաջվանը չեմ: Երբեմն ժամանակը հոսում է քաղաքից տուն, ես դեռ գյուղացի մի ուսուցիչ եմ եւ բանաստեղծ, բայց իմ տանն ապրում են թուրքեր եւ բազմանում են որպես առնետներ ժամանակի քաղաքական արգանդում: Իմ պատուհաններն…

1 2 3 6