Պոեզիա

Սիրում եմ անձրևը, երբ այն տեղում է լուռ- Եվ լռության անձրև է շուրջը: Իսկ ի՞նչ է լռությունը… Դա չասված բառերի բողոքն է համր, Որ հոգու անձկությունից է գալիս: Իսկ ինձ, քեզ և աշխարհին Խոսուն լռություն է պետք: Սիրում եմ անձրևը, երբ այն տեղում է մաքուր- Եվ մաքրության անձրև է շուրջը: Իսկ ի՞նչ է մաքրությունը… Դա ներելի մեղքերի լուծիչն է, Որի մեջ, հատիկ-հատիկ, փոշին է մերվում: Իսկ ինձ, քեզ և աշխարհին Անխառն մաքրություն է պետք: Սիրում եմ անձրևը, երբ այն հանգիստ է տեղում- Եվ անդորրի անձրև է շուրջը: Իսկ ի՞նչ է անդորրը… Դա հոգսերի ավարտն է մայրամուտին, Երբ խաղաղ է սիրտդ…

ՄԱՐԻԱՆԵ ԳՐՈՒԲԵՐ ԵՍ ՔԵԶ ԿՀԻՇԵՄ՝ ԹԵ ՉՄՈՌԱՆԱՄ (1944 Վիեննա, Ավստրիա) *** Ես կհիշեմ քեզ փոթորկից հետո, երբ անվերադարձ լինեն ճանապարհները զղջումների ու դու ցած իջնես բլուրից կապույտ: Ես քեզ կհիշեմ անձրևից առաջ, երբ հնարավոր չեն լինի կարոտների արտասուքները, ու ես կելնեմ դաշտերով հույսի: Ես քեզ կհիշեմ՝ թե չմոռանամ… *** Պատերազմները լքեցին քաղաքը, բայց ոչ մեկ չհաղթեց կռիվն իր ներսի. մի բան սխալ է աշխարհի վրա, մեզանից անդին մի բան շատ սուտ է… *** Հիմա, երբ այլևս չեմ մտածում ծիծաղելի երևալու մասին, երբ ամեն շունչս ասք է իմ ու Աստծո սիրավեպի մասին՝ կարող ես չվերադառնալ, որովհետև դու չես…

Պավանա Րեդի Լոս Անջելեսում բնակվող հնդիկ բանաստեղծ Պավանան ծնվել է Ֆիջիում: Կանադական փոքրիկ քաղաքում, ուր տեղափոխվեցին ընտանիքով Ֆիջիից, միակ մուգ մաշկ ունեցող բնակիչներն էին: Գրել սկսել է մեծ քրոջ ինքնասպանությունից հետո. աղջիկը թուխ էր ու դպրոցում ենթարկվում էր բուլինգի: Այդ ժամանակ Պավանան 11 տարեկան էր: Բառերը չէին հերիքում, սկսեց գրել անզորության մասին, սահմանների, անհանդուրժողականության: Այժմ Ինստագրամում հայտնի է Maza Dohta կեղծանունով, որ «թռցրել» է Մուրակամիի IQ84-ից: Սիրած գրողներն են Թագորն ու Վիկրամ Սեթը: Համագործակցել է Անուշկա Շանկարի հետ, որի՝ Գրեմմիին ներկայացված ալբոմի համար երգ է գրել` «Ոսկու երկիրը»: Երբ հարցնում են, թե ինչու է գրում, ասում է` ես փորձում եմ…

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ Հերմինեն միանգամից ներկայացավ և ուշադրության արժանացավ ոչ թե առաջին թոթովանքով, այլ անդրանիկ գրքով: Զարմանալի աղջիկ է: Կարդացինք պատմվածքներն ու տեսանք, որ նրանցում իրականությունը ներկայացվում է գեղագետի միանգամայն թարմ ընկալումներով ու երևույթին հավելվում է գրողական տեսլականը, հանգամանք, որ իրականությունը դարձնում է գերիրականություն, մարդուն, ինչպես Նիցշեն կասեր՝ գերմարդ: Հոգեբանական խորքերը, ապրումների անաղարտությունը, փաստի հստակությունը ցույց են տալիս, որ հեղինակն իր ճակատին կրում է Աստծո նշանը: Իսկ երբ առաջարկեցինք նոր գործեր ներկայացնի «Եղիցի լույս» թերթում տպագրելու համար, նա մեզ տրամադրեց բանաստեղծությունների մի շարք: Անկեղծ ասած, ներքին վախվորանք ունեցա կարդալուց առաջ՝ արձակը լավ է ստացվում Հերմինեի մոտ, երևի չափածոն տպավորությունս փչացնի, ինչպես…

* * * Գրիչս առնեմ ու միանգամից Նոր մեղեդիով պատարե՛մ հոգիս, Ասելու բաներ ունեմ՝ չեմ կախի… Իմ մայրամուտի կեռուծուռ գամից: Իրապես, այո, աննման էի՝ Երբ հանդուգն էի ու «փախած թոկից»… Էությունն իմն է, վկայեմ վստահ, Որ փառքի համար չեմ կանգնել հերթի, Բախման քարն էի ճարպիկի երթի… Բայց որտեղ հրդեհ՝ հոն ինքս հրշեջ, Ուր թարախապարկ՝ ինքս հոն նշտար… Էությունն իմն է, ու հենց նրան էլ Ասում եմ հստակ, Որ թե չլինի մի օր այդպիսին, Հպարտ իմ սիրտը նրան կանտեսի: Պետք չէ օվսաննա, ոչ էլ շարական Նրան՝ տրված է ում չծնկողի՛ Ոտք ու սիրտ այրող թեժ Ճակատագիր… Կյանքը խփում է միշտ նրա՝…

Ելենա Շվարց  Գնդասեղ *** Ես դադարել եմ մենախոսել Աստծո հետ: Նա հիմա ապրում է երբեք չանձրևող երկինքներում և չի հիշում դաղձի բույրով ձեռքերը իմ: Ծերությունը վերմակ է, որի տակից դուրս գալ չես ուզում, որովհետև վախենում ես հաշիվ տալ քեզ՝ աշխարհում անփոխարինելի չլինելդ, որովհետև սարսափում ես չապրել մահդ նրա հետ, ով ամբողջ կյանքդ էր: Ինձ նորից պաշարել է հիշողության գիշերը: Ես մերկացնում եմ նրա առաջ կուրծքս, բացում ոտքերս, արձակում վարսերս և նա մտնում է լքված վանքն իմ՝ առանց գլխաշոր, որովհետև իմ պատերը թողությունն են Նրա, որովհետև ցանկացած անցում իմ միջով՝ սրբագործություն է: *** Հիմա, երբ դու այլևս չկաս՝ կիրքը…

ԾԵՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ Երգը երգելուց հետո դու նորից վերադառնում ես օրիորդությանդ Դեմքդ վառվում է ամոթխածությունից Եվ կարծես զույգ մտահոգ աչքերիցդ Երկու հմայիչ աստղեր պատրաստ են դուրս ցատկել Դու քո կնճռոտ դեմքի հեղեղատներով Ընկնում ես քո հիշողությունների գիրկը Ախ, այս երկիրը աղետի են ենթարկել քամին ու անձրևը Ու այս թուխ երկրի սահմաններից ներս Դու փայփայում ես կնոջ համար ամենաթանկ բանը- Քո ցերեկվա արևը Քո երեկոյի լուսինը Քո հայացքի առջև ծիածան է հայտնվում Բայց միայն ու միայն երազի ծիածան Երազով լի օրերն ու գիշերները քոնն էին այնժամ Բայց բոլոր մարդիկ թողեցին քեզ անխոս երազում այնժամ Աղջամուղջի հետ նրանք հեռացան Տանելով երիտասարդությանդ բուրավետ ծաղկունքը…

ԱԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, գիտնական ԱՐԿԱԴԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ: «Եղիցի լույս»-ը միանում է շնորհավորանքին: ՄԱՅՐ Ասա՛ նորից, ասա՛, մայր իմ, Ինչ աչքերով ինձ չես ասել, Ես խլացած ու ես ջահել, Այդպես էլ քեզ չեմ հասկացել: Աչքերով ես ինձ փայփայել, Աչքերով ես ինձ խրատել, Ինչ արել ես, մայր իմ, մայր իմ, Նույն խելառն եմ ես մնացել: Թե գիշերն եմ ես տուն դարձել, Մայր իմ, քնած քեզ չեմ տեսել, Այսժամ շուտ եմ ես տուն եկել, Բայց ինչո՞ւ ես հավերժ քնել: Խոստանում եմ խելոքանալ, Խոստանում եմ էլ ուշ չգալ, Մայր իմ, քնած քեզ չեմ տեսել, Այսքան շուտ եմ ես տուն եկել,…

* * * Տարիքայի՛ն երեւի թե անքնությամբ Դարձած երկար գիշերվա խենթ ընկերուհին, Աչք փակեցի՝ երբ օրբացի լույսը թաքուն Ծիկրակում էր բարձիս վրա… Եվ այցելեց ինձ մի երազ. ով էր՝ դեմքը լավ չտեսա՝ Մի աշտանակ ձեռքս տվեց, բուրվառում էր որի վրա Մանկությունից այնքա՜ն ծանոթ մեղրամոմը… Նույն պահին էլ… հորս տեսա. Ծխարարը ձեռքին՝ կանգնած մեղվանոցում, Այնպիսի՜ մի հայացքով էր Նայում արդեն բաց փեթակին, Որ ասես թե մեղուների… քահանա է ձեռնադրված, Ու ձեռքինն էլ ծուխն է խնկի՛, Որով հավուր պատշաճին արդ օրհնաբանի պիտի Ոտքերին ու կնճիթներին ծաղկափոշի, նեկտար բերող Աշխատավոր մեղուներին: Դա՜ էլ ոչինչ… Գլխավորը վերջու՛մ եղավ. Դեռ հավեսով ճտպտում էր մեղրամոմը, Երբ…

Իմ գերեզմանին դուք չմոտենաք… Վ. Տերյան Ա Չգա՛ք, չլացէք իմ գերեզմանին, Դժգոյն ծաղիկներ չբերէք յանկարծ, Վերածննդի այս դամբարանում, Թողէք, որ ննջեմ անխառն ու հանդարտ: Թախծախեղդ լացով չմարէք միայն, Սէգ վերջալոյսի ցոլանքը պայծառ, Հեռու եմ հիմա հայեացքից ձեր գորշ, Որ թշուառամիտ նայում է անճար: Չգա՛ք, չլացէք երգերիս համար, Չսրբէք փոշին յոգնայոյզ դէմքիս, Հաւքերն են իջել տաք շիրմաթմբիս՝ Շուրթիս ծուարած բառը տանելու: Վերջին համբոյրը գողնալու համար, Ստուերի նման չընկնէք մարմնիս վրայ՝ Նուիրե՜լ եմ այն վեհաշուք երկնին, Ուր պիտի շողայ, որպէս շափիւղայ: Չգա՛ք սնուելու իմ հոգեհացով, Ու չբերէք ինձ մատաղացու գառ, Թողէք, որ նրանք ծաղկած դաշտերում, Կեանքի բերկրանքը արածեն անահ: Չգա՛ք եղերգի իմ…

ԱՐԵՎԱԾԱԳԻ ՁԵՌՔՈՒՄ Արևածագը Ճեղքում է խավարը, Խլում առավոտը Գիշերների ընդերքներից: Անդրե Շեդի ԹԻԹԵՌՆԻԿ Թղթե թիթեռնիկներ՝ համաչափ ծալված թևերով, ձեր թռիչքն ուղված է դեպի ապագա,ահավասիկ մշակված, վաղվա արշալույսների անորոշ ճակատագիր, տարողունակ, ամբողջական, հստակ գույների խառնարանում՝ պարզ հնչեղություն, համատեղված հակադիր երանգներով, աղմկոտ խնջույքներում. փխրուն հոգու ուղղագրություն՝ մեր ափի սեմաֆորում, բնակեցված ծանոթ աստղերով: ԱԿՆԹԱՐԹԻ ՉԱՓԸ Իրերի խաղաղությունը Հաճախ պարզ ուռենու մեջ է նրա խաղաղությունը, մի քանի իրեր՝ առանց շքեղության- ճոճվող բազմոցը խորը զամբյուղով ներքաշում է հաղորդակցության, իսկ մենք թողնում ենք պարզեցումը մեր ցանկությունների մի լուսավոր շեմի, ուր ճկվում են սարսուռները հետագայի: Աղբյուրը և վայրի խնձորենին Ջրի զանգվածի և քարերի միություն խնձորենու պաշտպանիչ կամրջի…

Արյունաքամ է արեւը լինում` Պատուհանից դուրս նետված մանկան պես, Իսկ խաբկանքը իր ոստայնն է հինում, Երկինքը սարդի մի ցանց է ասես: Ինքն իրեն բացեց կապանքը ստի, Ավարտվեց ամեն դիմակահանդես, Գայլը գայլն է նույն` բնույթով պատիր` Գառան մորթու մեջ, թե որջում անտես: Ատամը արյան համ առավ կրկին, Նորից երեւաց մռութը գայլի. Մգլոտ աչքերում վառվում է ուժգին Ենիչերական մոլուցքը վայրի: Ժանիքը խրել կողերը դարի Իր սեւ նախճիրն է տոնում անարգել. Չի ոռնում սակայն, շեյթանավարի Վնգստում է սուտ մերձության խոսքեր: Հողը դարձնենք բերդ… ԵՎ դուռ չբացեք` Ինչ թաթ էլ ցույց տան դռան նեղ ճեղքից… Սրբեք մամուռը, բառն ընթեռնեցեք, Արյուն է կաթում մեր ամեն…

1 3 4 5 6