Պոեզիա

Քայլերս այնտեղ եմ ուղղում, որ ամեն ինչ անսովոր է ինձ համար: Տարօրինակ է՝ այսքան ժամանակ լողում ենք անորոշությունում ու չենք խորտակվում: Հայրենիք, միակ ձգտումս կերպարդ աղավաղումից փրկելն է: Մտքերս կախվում են հուշերի պարանից` ծայրից ծայր, իրականում ես ներկայում չեմ, կամ այնքան եմ այնտեղ, որքան քեզ համար ընկած տղաները: Ուրվական եմ, թափառում եմ անձավներում, ուր ասքեր են նիրհում ընկածների մասին: Հողը աղակալում է սպասման ճանապարհին: Մայրաքաղաքում բարձրացող շքեղ պալատները անբնակիչ են, ամեն իրիկուն նրանց պատուհաններին մոմեր եմ վառում, որ բոցավառվի սպասման հույսը: Խտացող գույներում ամենաշնչահեղձը ես եմ: Ամենաշատը ես եմ սպասում տղաների վերադարձին: * * * Մեղեդին, որ այլևս լսելի չէ,…

1 4 5 6