Articles written by:

ԼՂՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՌԴ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

                     ԼՂՀ  ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ                              ԿՈՉԸ                      ՌԴ  ԻՐԱՎԱՊԱՀ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ       ԵՎ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ՏԵՐ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության անդամները խորապես ցնցված են անվանի գործարար ու բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ: Լեւոն Հայրապետյանը եզակի անձնավորություն է, մաքուր, անբասիր, անարատ կենսագրության տեր, […]

Վարդան Հակոբյան | Բացառիկ առաքելություն կամ խիզախման փիլիսոփայությունը

Ժամանակակիցները Գրիգոր Ներսիսյանին հիշում են որպես բազմակողմանիորեն զարգացած ու խիստ ինքնատիպ անհատականության: Եվ դա պատահական չէր: Երբ դեռ ուսանում էր Գրիգորը, նրա ծննդավայր Շուշիի դպրոցներում դասավանդում էին արվեստի ու գիտության նշանավոր դեմքեր: Շուշիի թեմականի կամ ռեալականի ցանկացած շրջանավարտ կարող էր իր գիտելիքներով ու բարձր իմացություններով (նաև լեզուների տիրապետման առումով) քննություն բռնել, ինչպես ասում են, եվրոպական […]

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողության հրավերով օրերս մայր բուհում հյուրընկալվեց բանաստեղծ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը։

ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ

Կան գրողներ, որոնց ստեղծագործությունները մի ամբողջ ժամանակաշրջան են բնութագրում, մի ամբողջ երկիր: Եթե ուզում ես ճանաչել Արցախն ու արցախցուն, կարդա Հրաչյա Բեգլարյանի ստեղծագործությունները: Նա գրականություն բերեց արցախցու կերպարը՝ իր աղուհացի գինն իմացող, արդարադատ, բարի, պարզ ու շիտակ, շանթ ու որոտ ղարաբաղցուն: Ասում են՝ գրողը երջանիկ է այն ժամանակ, երբ նրա ստեղծագործությունները մտնում են ժողովրդի սիրտն […]

Հովիկ Մուսայելյան |1980-ական թթ հայ բանաստեղծության տիպաբանության խնդիրներ

Անցյալ դարի 80-ական թվականների բանաստեղծական սերունդը հայտնվեց պատմական ռիթմի փոփոխության մեջ` կապված ոչ միայն սոցիալ-պատմական և հասարակական-քաղաքական իրադարձությունների, այլև մարդու` նրանցով պայմանավորված նոր կենսափիլիսոփայության և բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Այս սերունդն իր անմիջական նախորդների հետ գրեթե չունեցավ հոգևոր առնչություններ. արժեքների որակափոխման նոր ժամանակաշրջանի և վերջինիս կողմից թելադրված մարդու ինքնըմբռնման նոր մեթոդներով այն առավել մոտ գտնվեց 60-ականների […]

Նվարդ Ավագյան|ՄԵՖԻՍՏՈՖԵ՞Լ, ԹԵ՞ ՖԱՈՒՍՏ

Ապրում ենք ժամանակներ` երբ գնալով բարդանում են ոչ միայն մարդկային ցեղի տարբեր խմբերի, այլեւ առանձին մարդկանց միջեւ հարաբերությունները: Մտածում ու չենք կարողանում գտնել հարցի պատասխանը, թե ո՞րն է մարդկային կյանքի իմաստը:Չենք ասում՝ ինչպիսի՞ն կլինի աշխարհի վաղը, եւ ի՞նչ է սպասում մեզ… Իրավ` ի՞նչ է «հոմո սապիենսի» կյանքը: Կենսաբանորեն նույնատիպ նմուշների՝ ստերեոտիպի բազմացում ու տարածու՞մ, թե՞ […]

ՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՑՆԵՆ, ՆԱ ԿՄՆԱ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Կանանց տոնի կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը բանաստեղծուհի, Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի հայ գրականության ամբիոնի դասախոս Ժաննա Բեգլարյանի հետ: Ժ. Բեգլարյանը ՀՀ եւ ԼՂՀ Գրողների միության անդամ է, մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ: 2003 թ. «Անկշռելիություն» բանաստեղծական շարքի համար արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան պետական մրցանակի: – Հովհաննես Շիրազը գրել է. «Կինը գիրք […]

Համլետ Մարտիրոսյան | Առասպելի հրապույրը առեղծվածի մեջ է

Դպրոցներում գրականություն դասավանդող ուսուցիչների ամենասիրած արտահայտություններից է. «Գրականությունը կյանքի հայելին է»: Մինչդեռ այդ ձևակերպումը մակերեսային, պարզունակ է դարձնում գրականության գործառնական նշանակությունը: Գրականության նպատակը հայելու պարտականություն կատարելը չէ, «Նրա նպատակն է հեռանալ սովորական նշանից և հասնել հենց առարկային» (Օրտեգա ի Գասետ «մտքեր վեպի մասին», էջ 88): Այլապես գրականությունը (ընդհանրապես` արվեստը) մարդու կյանքում նշանակալից տեղ չէր ունենա, […]

ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ | «Խաշխաշ» կամ արարումի միֆականացում

«Խաշխաշն» իր գաղափարական բովանդակությամբ առանձնանում է Հայկ Խաչատրյանի պատմավիպաշարում: Վեպը, որ նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար, ընթերցողների սեղանին է դրվել 1987թ.: Ակադեմիկոս, գրականագետ Ս.Արզումանյանը, խոսելով «Խաշխաշի» մասին, հատկանշում է. «Բարոյական, դաստիարակչական նպատակով է գրված «Խաշխաշը», պատմության փորձի ուսուցման, հայ պատանիների հոգում խոհեմություն, իմաստնություն, բարություն ու հայրենասիրություն պատվաստելու մղումով»: Վեպը ծավալուն չէ, ընդամենը երեք հարյուր […]

ԵՐԲ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-80 Փետրվարի 18-ին լրացավ անվանի գրող,արձակագիր, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակը: ԼՂՀ գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ հոբելյանական երեկո, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր ՀՀ-ից, Մաքսիմ Հովհաննիսյանի վաստակը գնահատողներ: