Optional

ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է  ԳՐԻԳՈՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ԵՐԳԻՑ ԱՌԱՋ» ԳԻՐՔԸ

Դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի  պոեզիայի եւ գիտական նիստերի դահլիճում տեղի ունեցավ շուշեցի գրող Գրիգոր Ներսիսյանի «Վերջին երգից առաջ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրողներ, արվեստի գործիչներ, դասախոսներ եւ ուսանողներ:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ 11-ՐԴ ՊԱՏՎԻՐԱՆՆ Է

Նոյեմբերի 7-ին լրացավ բանաստեղծ, հրապարակախոս Նորեկ Գասպարյանի ծննդյան 55-ամյակը: Օրերս Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի պոեզիայի եւ գիտական նիստերի դահլիճում կայացավ հանդիպում գրող Նորեկ Գասպարյանի հետ: Հանդիպմանը ներկա էին գրողներ, դասախոսներ, ուսանողներ, գրողի ստեղծագործության երկրպագուներ: Ծավալվեց անկեղծ ու անմիջական զրույց պոեզիայի, գրականության մասին: Գրողներն ու ընթերցողներն իրենց խոսքերում գնահատեցին Ն. Գասպարյանի ստեղծագործությունների գեղագիտական արժեքը, կարդացին […]

ԳԱՆՁԱՍԱՐ. ԱՐԱԲԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐ

Պոեզիայի արցախյան երկրորդ միջազգային փառատոնի մասնակիցները հոկտեմբերի 22-ին այցելեցին Գանձասար: Մոմավառությունից հետո «Ծովեն քարում» տեղի ունեցավ արաբական պոեզիայի ժամ: «Իմ հայացքը Արցախի նկատմամբ հիացմունքի եւ ամբողջական վերացումի հայացք է, եւ ես գեղարվեստականորեն խոր ցնցում ապրեցի: Այս փառատոնն ավելացնելու է այն, ինչ որ Արցախն ավելացրեց իբրեւ գեղեցկություն, որովհետեւ ես Արցախի բնության մեջ զանազան նոր գույներ հայտնաբերեցի […]

ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ

21-ին պոեզիայի միջազգային երկրորդ փառատոնի մասնակիցներն այցելեցին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր: Հյուրերին ներկայացվեց հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհրդանշական դերը: Ապա պոետներն իրենց մայրենի լեզվով բանաստեղծություններ արտասանեցին հուշահամալիրի մոտ, լուսանկարվեցին՝ անմահացնելով արցախյան փառատոնի անմոռանալի պահերը: Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նույն օրը ընդունել է փառատոնի մի խումբ մասնակիցների: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական […]

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՇՈՒՇԻՈՒՄ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ

  Հոկտեմբերի 20-ին, օրվա երկրորդ կեսին պոեզիայի միջազգային երկրորդ փառատոնի մասնակիցներն այցելեցին Շուշի, եղան Շուշիի տեսարժան վայրերում: Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմավառությունից հետո այցելեցին Շուշիի Արվեստի կենտրոն: Հյուրերը եղան նաեւ գորգերի թանգարանում, հիացան հայկական գորգերով, ապա այցելեցին Կերպարվեստի թանգարան, որտեղ էլ տեղի ունեցավ մեկ տասնյակից ավելի գրքերի շնորհանդես եւ պոեզիայի ժամ: Գրքերը, որոնց մեծ մասը Արցախի […]

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց պոեզիայի միջազգային երկրորդ փառատոնը: Նշենք, որ Արցախն առաջին երկիրն է Անդրկովկասում, որտեղ արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է պոեզիայի միջազգային փառատոն: Փառատոնին ներկա են տասից ավելի պետությունների անվանի գրողներ, մշակութային գործիչներ: Փառատոնի կարգախոսն է «Խաղաղություն եւ սեր»: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: […]

Արցախում կանցկացվի միջազգային գրական փառատոն

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԻՐ ՄԱՐԴՈՒ ՄԻՋԻՑ… ԵՎ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՄԱՐԴԸ «Եղիցի լույս» թերթի հատուկ թղթակից Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հարցազրույցը գրողների միության և պոեզիայի արցախյան երկրորդ փառատոնի կազմկոմիտեի նախագահ Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: –Արցախն առաջին երկիրն է Անդրկովկասում, որտեղ կազմակերպվեց պոեզիայի միջազգային փառատոն: Ինչո՞վ եք բացատրում այդ երևույթը: – Պոեզիան ցավից է ծնվում: Կարելի է հարցին տարբեր մեկնաբանումներ […]

ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ Գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում տեղի ունեցավ Ստեփանակերտի համար 1 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Սարումյանի թվով ինը գրքերի շնորհանդեսը («Հայոց լեզու», «Համանունների բառարան»,«Եղիշե Չարենց», «Խաչատուր Աբովյան», «Պարույր Սեւակ», «Ավետիք Իսահակյան», «Վահան Տերյան», «Հովհաննես Թումանյան», «Ակսել Բակունց»): Հրավիրված էին գրականագետ Դավիթ Գասպարյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, […]

ԳԻՏԱԺՈՂՈՎ | ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ ԱՐՁԱԿԸ

Արցախցի արձակագիր Մարտիրոս Ոբնին /Համլետ Մարտիրոսյան/ ընթերցողը ծանոթ է նրա «Ապրում ենք էլի», «Թողեք ապրեմ», «Ամառ էր, կիրակի», «Հրեշտակին այցելիր գիշերով», «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս», «Համազարկ՝ հրաժեշտից առաջ» պատմվածքներից ու վեպերից: Օրերս ընթերցողի սեղանին դրվեց հեղինակի երկերի առաջին եւ երկրորդ հատորյակները: Նշենք նաեւ, որ տարին հոբելյանական է Մարտիրոս Ոբնի համար. լրացել է գրողի ծննդյան […]

ԼՂՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՌԴ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

                     ԼՂՀ  ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ                              ԿՈՉԸ                      ՌԴ  ԻՐԱՎԱՊԱՀ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ       ԵՎ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ՏԵՐ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության անդամները խորապես ցնցված են անվանի գործարար ու բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ: Լեւոն Հայրապետյանը եզակի անձնավորություն է, մաքուր, անբասիր, անարատ կենսագրության տեր, […]