Optional

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողության հրավերով օրերս մայր բուհում հյուրընկալվեց բանաստեղծ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը։

ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ

Կան գրողներ, որոնց ստեղծագործությունները մի ամբողջ ժամանակաշրջան են բնութագրում, մի ամբողջ երկիր: Եթե ուզում ես ճանաչել Արցախն ու արցախցուն, կարդա Հրաչյա Բեգլարյանի ստեղծագործությունները: Նա գրականություն բերեց արցախցու կերպարը՝ իր աղուհացի գինն իմացող, արդարադատ, բարի, պարզ ու շիտակ, շանթ ու որոտ ղարաբաղցուն: Ասում են՝ գրողը երջանիկ է այն ժամանակ, երբ նրա ստեղծագործությունները մտնում են ժողովրդի սիրտն […]

Հովիկ Մուսայելյան |1980-ական թթ հայ բանաստեղծության տիպաբանության խնդիրներ

Անցյալ դարի 80-ական թվականների բանաստեղծական սերունդը հայտնվեց պատմական ռիթմի փոփոխության մեջ` կապված ոչ միայն սոցիալ-պատմական և հասարակական-քաղաքական իրադարձությունների, այլև մարդու` նրանցով պայմանավորված նոր կենսափիլիսոփայության և բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Այս սերունդն իր անմիջական նախորդների հետ գրեթե չունեցավ հոգևոր առնչություններ. արժեքների որակափոխման նոր ժամանակաշրջանի և վերջինիս կողմից թելադրված մարդու ինքնըմբռնման նոր մեթոդներով այն առավել մոտ գտնվեց 60-ականների […]

Նվարդ Ավագյան|ՄԵՖԻՍՏՈՖԵ՞Լ, ԹԵ՞ ՖԱՈՒՍՏ

Ապրում ենք ժամանակներ` երբ գնալով բարդանում են ոչ միայն մարդկային ցեղի տարբեր խմբերի, այլեւ առանձին մարդկանց միջեւ հարաբերությունները: Մտածում ու չենք կարողանում գտնել հարցի պատասխանը, թե ո՞րն է մարդկային կյանքի իմաստը:Չենք ասում՝ ինչպիսի՞ն կլինի աշխարհի վաղը, եւ ի՞նչ է սպասում մեզ… Իրավ` ի՞նչ է «հոմո սապիենսի» կյանքը: Կենսաբանորեն նույնատիպ նմուշների՝ ստերեոտիպի բազմացում ու տարածու՞մ, թե՞ […]

ՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՑՆԵՆ, ՆԱ ԿՄՆԱ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Կանանց տոնի կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը բանաստեղծուհի, Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի հայ գրականության ամբիոնի դասախոս Ժաննա Բեգլարյանի հետ: Ժ. Բեգլարյանը ՀՀ եւ ԼՂՀ Գրողների միության անդամ է, մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ: 2003 թ. «Անկշռելիություն» բանաստեղծական շարքի համար արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան պետական մրցանակի: – Հովհաննես Շիրազը գրել է. «Կինը գիրք […]

Համլետ Մարտիրոսյան | Առասպելի հրապույրը առեղծվածի մեջ է

Դպրոցներում գրականություն դասավանդող ուսուցիչների ամենասիրած արտահայտություններից է. «Գրականությունը կյանքի հայելին է»: Մինչդեռ այդ ձևակերպումը մակերեսային, պարզունակ է դարձնում գրականության գործառնական նշանակությունը: Գրականության նպատակը հայելու պարտականություն կատարելը չէ, «Նրա նպատակն է հեռանալ սովորական նշանից և հասնել հենց առարկային» (Օրտեգա ի Գասետ «մտքեր վեպի մասին», էջ 88): Այլապես գրականությունը (ընդհանրապես` արվեստը) մարդու կյանքում նշանակալից տեղ չէր ունենա, […]

ԵՐԲ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-80 Փետրվարի 18-ին լրացավ անվանի գրող,արձակագիր, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակը: ԼՂՀ գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ հոբելյանական երեկո, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր ՀՀ-ից, Մաքսիմ Հովհաննիսյանի վաստակը գնահատողներ:

ՀՀ ԳՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԷՐ

Բարի ավանդույթ է դարձել փետրվարի 19- ին Մեծ Լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշել որպես գիրք նվիրելու օր: Գիրք նվիրելու օրը տոնի էր վերածվել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, որտեղ արցախցի ընթերցողի հետ հանդիպելու էին եկել ՀՀ ԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը, ճանաչված գրող, Արցախյան շարժման ակտիվիստ Էդվարդ Սաֆարյանը: Արցախի Գրողների միության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը ներկա […]

Տաթև Սողոմոնյան | Սրբերի մեջ` սուրբ անուն. Ավետիք Իսահակյան

Յուրաքանչյուր գյուղ ունի իր սրբավայրերը, ինչպես գեղատեսիլ լեռների փեշերին թառած իմ հայրենի Բերդաշենը` Աղջկաբերդ (ի դեպ, այն ճակատագրական նշանակություն ունեցավ Արցախի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ), Ծովեր, Նահատակ սար… Վերջինս, հնագետների վկայությամբ, ծագումով հեթանոսական է` Անահտա: Իր համար նվիրական դարձած այս սրբությունների շարքում բերդաշենցին հիշատակում է նաև մի անուն, որը առանձնակի շուք ու փայլ ունի: Մենք սիրում […]

Լևոն Մութաֆյան | Կոմիտաս Դանիելյանի թատերգությունը

Կոմիտաս Դանիելյանի թատերգությունը մեկ ամբողջություն է կազմում նրա գեղարվեստական արձակի հետ: Դանիելյանի արձակը յուրովի ընդհանրություն է կազմում Ռուբեն Հովսեփյանի, Հովհաննես Մելքոնյանի արձակի հետ, շարունակում այն ավանդույթները, որոնք ձևավորվեցին անցած դարի վաթսունական թվականներին: Կոմիտաս Դանիելյանի ստեղծագործությունների մի զգալի մասը նվիրված է արցախյան գոյամարտին, այն հերոսական իրադարձություններին, որոնք ձևավորեցին պատմական մի նոր ժամանակաշրջան` ծնելով նաև նոր հերոսների, […]