Համլետ Մարտիրոսյան

Արձակագիր, հեռուստալրագրող, արտիստ Մարտիրոս Ոբնը ծնվել է Քաջարան քաղաքում: Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ունի բարձրագույն կրթություն: 1980-87թթ. աշխատել է Զանգեզուրի (Կապանի) Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես արտիստ, գրական մասի վարիչ: 1987-ին տեղափոխվել է Արցախ: Աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի (Մ.Գորկու) անվան պետական դրամատիկական թատրոնում որպես արիտիստ, թատերական ստուդիայի տնօրեն: 1994-ից աշխատում է Արցախի հանրային հեռուստատեսությունում: Հրատարակել է պատմվածքների, վեպերի ու վիպակների ժողովածուներ, այդ թվում «Ապրում ենք, էլի», «Ամառ էր, կիրակի», «Թողեք ապրեմ», «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս», «Համազարկ` հրաժեշտից առաջ», «Հրեշտակին այցելիր գիշերով» և այլն:
Ռուսերեն թարգմանվել է Մ.Ոբնի «Արևամուտ-ծլլան թախիծ» պատմվածքների ժողովածուն: Հայաստանի Հանրապետության գրողների միության, ինչպես նաև Արցախի գրողների միության անդամ է: Արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին (1999-2005թթ.), նաև ԼՂՀ գրողների միության Մուրացանի անվան մրցանակի դափնեկիր է (2004-2010թթ.):

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը