Արկադի Թովմասյան

Արկադի Թովմասյանը ծնվել է 1948թ. փետրվարի 21-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1965-ին ավարտելով դպրոցը` ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետը և այն ավարտել 1970-ին: Աշխատել է Արցախի կրթության և մշակույթի օջախներում: 1987-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, արժանացել դոցենտի կոչման: Ա.Թովմասյանը ղեկավարել է Արցախի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը, եղել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարարը: Եղել է մշակույթի վարչության պետ: Նա ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի կրկնակի դափնեկիր է: Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Արկադի Թովմասյանը «Նահատակները ինչու են ժպտում» («Արյունոտ սեր») դրամայի և «Ցայգալույս», «ԱՐցախցի եմ ես», «Զգույշ քայլեք, մարդիկ», «Սայլակներով պար», «Ընտրանի» բանաստեղծությունների ժողովածուների և մենագրությունների հեղինակ է, որոնցից հայտնի են «Հայեցի դաստիարակություն» և «Պարույր Սևակի անձի և ստեղծագործության հոգեբանության մի քանի հարցեր» գիտական գրքերը:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը