Աշոտ Բեգլարյան

Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968թվականի օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը` գրականագետի մասնագիտությամբ:

Տպագրվում է 19 տարեկանից: Ա.Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակություններում և ինտերնետ-կայքէջերում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկեսկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում և ռուսաստանյան այլ քաղաքներում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Լոնդոն), ՌՕՈՒ համաշխարհային ծառայության կայքէջերում և այլն: «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի կազմակերպած գրական մրցույթում երկրորդ տեղը գրավելու համար նրան շնորհվել է Հիմնադրամի մագիստրի կոչում (2006թ.): 2010թվականին վերստին դարձել է նշված հիմնադրամի երկրորդ մրցանակակիր: 2008թվականի մարտին պարգևատրվել է ԶԼՄ-ների միջև «Կարմադ, Ամիգո, Շուրավի» համաւկրաինական բաց մրցույթի հատուկ դիպլոմով: Ա.Բեգլարյանի «Տունը, որը կրակում էր» պատմվածքի մոտիվներով 2009թվականին նկարահանվել է ԼՂՀ-ում առաջին խաղային կինոնկարը:
Մասնագիտորեն զբաղվում է լրագրությամբ: Տարբեր տարիների աշխատել է «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» երևանյան թերթերի, ՍՆԱՐՔ և ԱրմԻնֆո հայկական լրատվական գործակալությունների, բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի, ՌԴ Պետդումայի պատգամավորների համար «Կավկազսկի էքսպերտ» հանդեսի թղթակից և այլն: Այժմ հանդիսանում է REGNUM ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության թղթակիցը Ստեփանակերտում: ԼՂՀ ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամլո ակումբի, «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի, Ռազմաճակատային լրագրողների լիգիայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գրողների միությունների անդամ է:
1998թվականից նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Լրատվական-վերլուծական վարչության աշխատակիցն է հանդիսանում:
2004թվականին «Անտարես» հրատարակչությունում (Երևան) լույս է տեսել պատմվածքների և վիպակների «Ուրիշի հաշիվը» ժողովածուն, որի մեջ են մտել հիմնականում պատերազմական թեմայով ստեղծագործությունները:
2007թվականին` նույն հրատարակչությունում հումանստական, սատիրիկ և պատերազմական պատմվածքների «Ապտակ» ժողովածուն:
2010թվականին` դարձյալ նույն հրատարակչությունում վիպակների և պատմվածքների «Աստղային Տղան» ժողովածուն:
Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում ծանր վիրավորվել է. ժատահական չէ, որ պատերազմական թեման նրան հատկապես հոգեհարազատ է:
Պարգևատրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայությունների համար» մեդալներով (երկու պարգևն էլ` 2006թ.), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով (2007թ.), ինչպես նաև զինվորական, լրագրական ու գրական գործունեության համար զանազան պատվոգրերով ու դիպլոմներով:
Ապրում է Ստեփանակերտում: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Նրան կարելի է գրել հետևյալ հասցեներով. ashotbeg@mail.eu կամ ashotbeg@yahoo.com :

Թարգմ. Հոմեր Վանյանի