Դավիթ Իշխանի Միքայելյանը ծնվել է 1952թ. նոյեմբերի 7-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973թվականից աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» այժմ` «Ազատ Արցախ» օրաթերթի խմբագրությունում` սկզբում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ: 1978-1980թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղաչն էր: 1989թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետև գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը:

1997-ին Դ.Միքայելյանը կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` նախ որպես բաժնի վարիչ, ապա` թերթի պատասխանատու քարտուղար: 1990-2008թթ. հանդիսացել է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետը:
1997-ից մինչև 2001թ. ապրիլը նա հանդիսացել է ԼՂՀ գրողների միության քարտուղարն ու «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը: Նա միաժամանակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ և ԼՂՀ գրողների միության, ինչպես նաև Արցախի ժուռնալիստենրի միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու, «Լուսաձորցի Մաքին կատակում է» գիրքը, երգիծական պատմվածքների և «Հոգևոր թեմի վերածնունդն Արցախում» ժողովածուն` նվիրված քրիստոնեությունն Հայաստանում պետական կրոն հաստատելու 1700-ամյակին: Լույս է ընծայել նաև «Բոլորովին հոդի, բոլորովին սեր» գիրքը` Մուրացանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ: 2004թ. հրատարակվել է Դ.Միքայելյանի «Լույսը պահապան» բանաստեղծությունների, իսկ 2008-ին` «Ծաղկել է ձորի խնձորին» էսսեների, ակնարկների և, ճամփորդական նոթերի ժողովածուն: 2011-ին լույս է տեսել նրա «Մարիամիկը զարմանում է» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն: 1999թ. արժանացել է ԼՂՀ ԱԺ կողմից հայտարարված «Ազատ Արցախ» հանրապետական թերթի հատուկ և ԼՂՀ կառավարության (1999թ.) Եղիշեի անվան պետական մրցանակին` Արցախյան պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված «Ցավից և սիրուց ծնված երգեր» շարքի համար:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով, գրականությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը