Դավիթ Շիրինյան

Կենսագրություն

Դավիթ Հրաչիկի Շիրինյանը ծնվել է1971թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում:
1988թ. գերազանց գնահատականներով ավարտել է տեղի միջն. դպրոցը:
1991թ. ընդունվել և 1996թ. ավարտել է ԱրՊՀ հայոց լեզու և գրականություն բաժինը:
Արցախյան գոյամարտին անդամագրվել է շարժման հենց սկզբից, մասնակցել հայրենիքի պաշտպանության համար մղված մի շարք մարտերի:
1995-97թթ. աշխատել է որպես Մարտակերտի «Ջրաբերդ» թերթի գլխավոր խմբագիր:
1997-1999թթ. աշխատել է որպես Մարտակերտի շրջանի Գետավանի միջն. դպրոցի տնօրեն:
1999-2001թթ. եղել է Գետավանի գյուղական համայնքի ղեկավար:
2007թ-ից առ այսօր Մարտակերտի շրջանի Խնկավանի հիմն.դպրոցի տնօրենն է:
2006թ. Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
ԼՂՀ նախագահի 2006թ. թիվ 66 հրամանագրով պարգևատևվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
1995թ. ԼՂՀ, 2009թ ՀՀ ԳՄ անդամ է:
1999թ. հրատարակվել է նրա «Բարձրաձայն լռություն», 2008թ. «Լաբիրինթի միջով» բանաստեղծությունների ժողովածուները:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը