Հովիկ Մուսայելյան

Ծնվել է 1968թ. մայիսի 10-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: 1985թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1992թ.` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
2005թ. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1960-ական թթ. հայ բանաստեղծության տիպաբանության խնդիրներ» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
2010թ. ԵՊՀ-ում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Արդի հայ բանաստեղծության գեղագիտական առանձնահատկությունները» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նույն թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
Ներկայումս դասախոսական աշխատանք է կատարում ԱրՊՀ-ում:
Հեղինակ է երկու մենագրության և շուրջ 30 գիտական հոդվածների:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը