Կենսագրություն

Ծնվել է 1961թ. , Արցախում:
Երեւանում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն: 1983 թվից զբաղվում է բացառապես գրական-լրագրողական գործունեությամբ:
Բանաստեղծական 11 գրքի հեղինակ: Նրա ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն,
պարսկերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն եւ բոսնիերեն: Բազմաթիվ էսսեների եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Ծավալուն թարգմանություններ է կատարել համաշխարհային պոեզիայի ժամանակակից հեղինակներից: Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր: «Գեղarm» գրական-գեղարվեստական, թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիր: Բանասիրական գիտությունների թեկնածու: Ապրում է Ստեփանակերտում (ԼՂՀ, Հայաստան):

Հրատարակած գրքերը

«Կենսադաշտ» – 1989թ. Երեւան
«Ամառն Ամարասում» – մանկական, 1990թ. Երեւան
«Խրախճանք» – 1991թ. Ստեփանակերտ
«Վարդի խռովություն» – 1994թ. Ստեփանակերտ
«Անկման սիմետրիան» – 1996թ. Երեւան
«Խորանարդներ նորին գերազանցությանը» – 1997թ. Ստեփանակերտ
«Եզրային ասացումներ» 1998թ. Թեհրան
«Լիալուսնի սարկոֆագ» – 2000թ. Բեյրութ
«Պայմանաասքեր haM ինտերգրքից» – 2003թ. Ստեփանակերտ
«Բանի բարիտոնը: Երկրի բարիտոնը» – 2007թ. Ստեփանակերտ
«Որպես մի դարձող Բանազավր» -2011թ. Ստեփանակերտ

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը