Խաչիկ Բաղդասարյան

Խաչիկ Բաղդասարյանը ծնվել է 1947թ. Երևանում: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը 1972թ.: 1964-ից աշխատել է Երևանի հեռուստատեսային ստուդիայում` նկարիչ-դեկորատոր, «Հայպետնախագիծ» ինստիտուտում` ավագ ինժեներ, ՀԿԲ «Ավտոմատիկա» գործարանում` առաջին կարգի ինժեներ-կոնստրուկտոր, շոգեուժային ծառայության պետ, «Հայգազարդ» ա/մ-ում` ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրական վարչության պետ: Գործուղվել է Աֆղանստան 1982-1984թթ. աշխատել է Մոսկվայում` «Վարժապետ» ֆիրմայի գլխավոր տնօրենի տեղակալ, 1995-1996թթ. Աշտարակի ՄԱ ձեռնարկության տնօրենի տեղակալ: 1996թ. հոկտեմբերից ապրում է Քաշաթաղում, աշխատել է որպես շրջանի Կապ-շին վարչության պետ մինչև 1999թ. ապրիլը, վարչակազմի ղեկավարի տեղակալի կարգավիճակով: Աշխատել է Քաշաթաղի շրջանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետի պաշտոնում` որպես դպրոցների շինարարական աշխատանքները համակարգող ինժեներ: 2009թ. նոյեմբերի 16-ին հիմնադրել է «Մերան» ՓԲԸ-ն և համանուն շրջանային թերթը, որի խորհրդի նախագահն է եղել հիմնադրումից մինչև 2010թ. սեպտեմբեր ամիսը (01.04.2010-ից նաև «Մերան» ՓԲԸ-ի տնօրեն): 2011թ. հունվարից աշխատում է որպես «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային ծառայության պետ:
Ստեղծագործում է 1969թ-ից: 1996թ-ին հրատարակվել է Խ.Բաղդասարյանի «Ես սարսափում եմ» բանաստեղծությունների ժողովածուն, 2007-ին «Ունայնության ելևէջները»: 2008-ին լույս է տեսել նրա «Անկյունային» արձակ ստեղծագործությունը և «Զմեզ» աղոթք-բանաստեղծությունների շարքը: 2001թ-ից Խ.Բաղդասարյանը ԼՂՀ գրողների միության անդամ է: Խ.Բաղդասարյանը 2001-2002թթ. ընթացքում, «Մենք» ազգային ակումբի աջակցությամբ, կազմակերպել ` լուսանկարչական, գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսներ և գրական շնորհանդեսներ Քաշաթաղի շրջանի մի շարք բնակավայրերում, Երևանում, Ստեփանակերտում, ԼՂՀ Ասկերանի շրջանում:
Մամուլում և հանդեսներում տպագրվել են Խ.Բաղդասարյանի գրական, գիտական, գեղարվեստին և երաժշտությանը առնչվող մի շարք հոդվածներ, քննադատականներ: Մասնակցել է բազմաթիվ հեռուստահաղորդումների Արցախում, Երևանում, որոնք միջոցով ըստ արժանվույն ներկայացրել է ազատագրված տարածքները` Քաշաթաղը:
Կարդացել է դասախոսություններ Երևանում, Մոսկվայում «Գազահորերի շինարարության տեխնոլոգիա» թեմայով: 1980թ. ստացել է համամիութենական գիտական կոնֆերանսի առաջին մրցանակ «Աղային շերտերում գազահորերի կառուցում և շահագործում» թեմայով զեկուցման համար:
1997-1999թթ. Քաշաթաղում կազմակերպել է շինարարական, վերակառուցման աշխատանքները: Խ.Բաղդասարյանը իր վարած քաղաքականությամբ (շինարարական, ներդրումային) նպաստել է Այգեստանից մինչև Միջնավան, Վազգենաշենից մինչև Զուար տարածքների իրացման (վերաբնակեցման) աշխատանքներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը