Լեռնիկ Հակոբյան

ԻՆքնակենսագրություն

Ծնվել է 1970թ. Հադրութի շրջանի Քարինգ գյուղում` ուսուցչի ընտանիքում:
1978-88թթ. սովորել է Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում:
1988-93թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
1993-96թթ. սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:
1992-96թթ.ծառայել է ԼՂՀ ՊԲ:
2000թ. ավարտել է ՙԳրիգոր Նարեկացի՚  համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
1996-2005թթ. աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում, ԼՂՀ կառավարության աշխատակազմում եւ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների եւ քաղաքաշինության նախարարությունում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:
2005-2007թթ. զբաղեցրել է ԿԳՆ Լեզվի տեսչության պետի պաշտոնը:
ԼՂՀ նախագահի 2008թ. օգոստոսի 7-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար: Աշխատել է այդ պաշտոնում մինչեւ 2009թ.:
2010թ. ապրիլի 12-ին, ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական£
ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության անդամ:

Հեղինակ է հինգ գրքի:
Բանասիրական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը