Նվարդ Ավագյան

Ծնվել է Արցախի Սղնախ գյուղում, 1940 թվականի դեկտեմբերի 21-ին: Ավարտել է տեղի յոթնամյա, Ավետարանոցի միջնակարգ դպրոցները, Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: Ըստ ստացած մասնագիտության չորս տարի ուսուցչավարելուց հետո հետագա ողջ գործունեությունը նվիրել է լրագրությանը: 1967-ից սկսած աշխատել է Արցախի մայր թերթում / – -ԼՂ Հանրապետություն>- /. ղեկավարել արվեստի ու գրականության, լրատվության, կրթության, նամակների բաժիններ: Պատերազմի ու ետպատերազմյա առաջին տարիներին եղել է թերթի պատասխանատու քարտուղարը, հետագա տասը տարում` գլխավոր խմբագրի առաջին տեղակալ: 2005-2008թթ. աշխատել է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում` նախագահի խորհրդական:Երրորդ տարին է` խմբագրում է ԼՂՀ ԱՆ «Առողջապահության մունետիկ» ամսաթերթը: Ամուսնացած է: Արցախյան պատերազմի մասնակից երեք որդու մայր է:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: 2008թ. արժանացել է Հանրապետության վաստակավոր լրագրողի կոչման:
Հեղինակ է «Կորած մեղեդի» արձակ` եւ պոեմների ու բանաստեղծությունների հինգ / «Երկրորդ շնչառություն».1978թ., «Դեմքով դեպի կրակը».1988թ., «Հասուն իմ հասկ».1990թ., «Մատյան հառներգության».1997թ., «Ծանր լույս». 2004թ./ ժողովածուների, վեպի /2006թ./, «Սահմանային գոտի» / վիպակներ, պատմվածքներ, 2009թ./ գրքի: Տպագրության է սպասում «Խոստովանություն» կենսապատումը:
1998թ. Եղիշեի անվան մրցանակի է արժանացել գրքի, 2001թվականին` եռապոեմի համար:
Ռուսերենից հայերեն է թարգմանել Յու.Կուբլանովսկու, Ս. Վերմիշևայի /առանձին գրքով/, Լ.Պուզիրևսկայայի, Վ. Վոլկովի, Ե. Չայկովսկայայի եւ այլոց ստեղծագործություններից: 2004 թվականին արժանացել է Շոլոխովյան հուշամեդալի:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը