Ռոբերտ Ղահրամանյան

Ինքնակենսագրություն

Ես, Ռոբերտ Միքայելի Ղահրամանյանս ծնվել եմ Ստեփանակերտի (Ասկերանի շրջանի Դաշպուլաղ գյուղում) այժմ Ասկերանի շրջան: Ավարտելով գյուղի դպրոցը նույն տարում ընդունվել եմ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկոմը և այն ավարտել եմ 1957թ.: 1957-1960թթ. ծառայել եմ Սովետական բանակի շարքերում: Զորացրվելուց հետո հեռակա կարգով ավարտել եմ Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը:
16961-63թթ. աշխատել եմ Ստեփանակերտի ԼԿԵՄ քաղկոմում որպես տեսուչ, ապա դպրոցական բաժնի վարիչ: Այնուհետև աշխատանքի եմ անցել ԼՂԻմ մշակույթի վարչությունում որպես ավագ տեսուչ, ԼՂԻՄ ժողովրդական ստեղծագործության տան տնօրեն: Մաքսիմ Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն և տնօրեն, երգի պարի համույթի տնօրեն, ԼՂԻՄ կուլյտուր լուսավորական աշխատանքի և ժողովրդական ստեղծագերծության գիտամեթոդական կենտրոնի տնօրե, ԼՂՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի վարչության պետ և նախարարի տեղակալ, կադրերի վերապատրաստման և ասեստավորման հանրապետական ինստիտուտի ազգագրության կոբինետի վարիչ:
1999թ. ընտրվել եմ ԼՂՀ մշակույթի հիմնադրամի նախագահ, «Մենք ենք մեր սարերը» պետական համույթի հիմնադիր, գործադիր տնօրեն, ԼՂ կոմունիիստական կուսակցության կենտկոմի քարոզչության բաժնի վարիչ: 2003թ. մարտին ընտրվել եմ ԼՂՀ պետական հիմնարկների, գիտության կրթության մշակույթի և սպորտի աշխատողներին արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ: 2005թ. ընտրվել եմ «Զարթոնք» մշակութային կենտրոնի տնօրեն, հիմնադրել «ՄՇԱԿՈՒՅԹ» ամսագիրը և աշխատել որպես գլխավոր խմբագիր:

Արձակագիր եմ բանահավաք ԽՍՀՄ, Արցախի և ՀՀ գրողների միության անդամ, հեղինակ հետևյալ գրքերի:

«Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից» Երևան 1978թ.
«Իմ հավատը» մանրապատումներ և պատմվածքներ Ստեփանակերտ 1994թ.
«Քիչ մը ժպիտ» անեկդոտների ժողովածու, Ստեփանակերտ 1995թ.
«Հավերժական սիրո ճանապարհը» պատմվածքներ և մանրապատումներ, ռուսերեն Օդեսա 1998թ.
«Զոքանչալոգիա» անեկդոտների ժողովածու, Ստեփանակերտ 2001թ.
«Բարին ընդ ձեզ» օրհնանքներ, մաղթանքների և անեծքներ, Ստեփանակերտ 2001է.
«Բան ասեմ լսիր» զրույցներ, Ստեփանակերտ 2002թ.
«Առածանի» Ստեփանակերտ 2003թ.
«Ո՞վ է, ի՞նչ է» հանելուկների ժողովածու, Ստեփանակերտ 2001թ.
«Խաղիկներ» Ստեփանակերտ 2005թ.
Երկար տարիներ աշխատելով մշակույթի ասպարեզում, ուսումնասիրել եմ հանրապետության թատերական գեղարվեստական ինքնագործունեության պատմությունը և այն հրատարակել որպես ժողովածու:
Կազմել եմ.
1. «Ղարաբաղյան ղողանջներ» երգարան առաջին մաս 1983թ.
2. «Ղարաբաղյան ղողանջներ» երգարան, երկրորդ մաս, 1987թ.
Հեղինակ եմ յոթ, 1-2 գործողությամբ պիեսների, որոնք բազմիցս բեմադրվել են գեղարվեստական ինքնագերծունեության ստուգատեսներում, փառատոններում և արժանացել մրցանակների:
Թատերական միության անդամ եմ 1974թ-ից:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը