Ռոբերտ Եսայան

Ռոբերտ Արամի Եսայանը ծնվել է 1958թ. դեկտեմբերի 26-ին Ժդանովի շրջանի Թազաքենդ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում:
1977-79թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: Ծառայության վայրն էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Ցայթց քաղաքը: 1984թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավաժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի լեզվագրական բաժինը և ավարտել 1989թ.:
Առաջին գիրքը (“Հենակետեր”) տպագրվել է 1989թ. Երևանում: Հրատարակել է չափածո և արձակ ստեղծագործությունների ժողովածու:
Առանձին բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն:
1992-94թթ. Ռ.Եսայանը մասնակցել է Արցախյան պատերազմին, որպես հրետանավոր: Պարգևատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով:
Ստեղծագործությունների համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Դանիել Վարուժանի անվան մրցանակի:
Ներկայումս “Հայրենյաց պաշտպան” թերթի խմբագիրն է: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության անդամ է:
Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության “Ոսկե մեդալով”։
Հեղինակ է բանաստեղծական և արձակ ստեղծագործությունների 34 ժողովածուների։
Ամուսնացած է, ունի 3 տղա:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը