Սմելա Սարուխանյան

Բանաստեղծուհի, Արցախի գրողների միության անդամ` 1994 թվականից: Ծնվել է 1958թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում, ուսուցչի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելով հայրենի գյուղում, 1975-79թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում` ավարտելով ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: Աշխատել է մանկապարտեզում, դասավանդել դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 1994-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ ԳՄ վարչությունում՝ որպես » Պըլը-Պուղի» երդիծական հանդեսի սրբադրիչ, 2003-2005 թվականներին՝ պատասխանատու քարտուղար: 1998-2003 թվականներին աշխատել է «Պոլիգրաֆ» պետական փակ բաժնետիրական ընկերության հրատարակչական կենտրոնում՝ նախ որպես սրբագրիչ, իսկ հետո՝ հրատարակչության տնօրեն: 2005 թվականից աշխատում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի վերահսկողության և մոնիտորինգի բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև՝ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ:
Բանաստեղծություններով հանդես է եկել տարբեր լրատվամիջոցներով:

Տպադրվել են՝ «Հավատս լույս է» (1995թ., Ստեփանակերտ), «Լուսե պսակ» (1998թ., Ստեփանակերտ) բանաստեղծությունների ժողովածուները:
Տպագրության է պատրաստ «Ժամանակ», «Աշուն» և «Եղևնիներ» բանաստեղծությունների ժողովածուները:

 

Ստեղծագործություններ
Բեռնել PDF տարբերակը