Սոֆյա Սարգսյան

Կենսագրություն

Բանաստեղծուհի-արձակագիր, «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» քաղաքային թերթի գլխավոր խմբագիր:
Ծնվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, մտավորականի ընտանիքում: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը` կարմիր դիպլոմով: Մանկավարժի մասնագիտությանը զուգահեռ, ստացել է նաեւ լրագրողի մասնագիտություն: 15 տարի Եղեգնաձոր քաղաքի համար 3 միջնակարգ դպրոցում աշխատել է նախ` որպես մանկավարժ, ապա` որպես կրտսեր դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, այնուհետեւ, ընտանիքով տեղափոխվել են Արցախ, բնակություն հաստատել Ստեփանակերտ քաղաքում: 2001 թվականից աշխատանքի է անցել «Ստեփանակերտ» թերթում` որպես լրագրող: 2006 թվականից մինչ օրս ԼՂՀ «Ստեփանակերտ» քաղաքային թերթի գլխավոր խմբագիրն է: ԼՂՀ Ժուռնալիստների միության անդամ է 2003 թվականից, ԼՂՀ Գրողների միության անդամ` 2004 թվականից: Ստեղծագործում է դպրոցական տարիներից սկսած` երգիծական, դրամատիկ պատմվածքներ, բանաստեղծություններ, արձակ բանաստեղծություններ, եւ բոլոր դեպքերում թեմատիկան կյանքն է, հավերժական թեման` սերը, մարդը` իր բոլոր դրսեւորումներով: Հրատարակած գրքերն են` «Մտորումներ»-1996թ., «Ծիծաղափունջ»-2003թ., «Անբասիր մրմունջներ»-2004թ, «Ծաղկի անուն` մի բան էլ պակաս»-2008 թ.: Տպագրության է պատրաստվում բանաստեղծուհի-արձակագիր Սոֆյա Սարգսյանի հինգերորդ գիրքը:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը

Կապ

Էլեկտրոնային փոստ` sofia-sar@mail.ru
Հասցե` ք. Ստեփանակերտ, Իվանյան 2-րդ նրբանցք