Կենսագրություն

Տաթև Գառնիկի Սողոմոնյանը ծնվել է 1979թ. մարտի 11-ին` ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: Տեղի միջնակարգն ավարտելուց հետո (1996թ.), նա բարձրագույն կրթություն է ստացել Արցախի պետական համալսարանում: 2002թ. նրան շնորհվել է բանասիրության մագիստրոսի կոչում:

Ստեղծագործում է մանկուց, գրում է չափածո և արձակ: Բանաստեղծական ժողովածուների և մի շարք հոդվածների հեղինակ է: Մասնակցել է Երևանում կազմակերպված ուսանող-բանաստեղծների համահայկական մրցանակաբաշխությանը և գրավել առաջնություն: ԼՂՀ Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր է:
ՀՀ և ԱՀ ԳՄ անդամ է:
Աշխատում է Ստեփանակերտի «Գրիգոր նարեկացի» համալսարանում որպես ավագ դասախոս:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը