Վիտալի Պետրոսյան

Ինքնակենսագրություն

Ես` Վիտալի Էդուարդի Պետրոսյանս, ծնվել եմ 1984թ. ԼՂՀ Հադրութ քաղաքում: 2001թ. ընդունվել եմ ԱրՊՀ բանասաիրական ֆակուլտետի «հայոց լեզու և գրականություն» մասնագիտության հեռակա բաժինը: 2002-2004թթ. ծառայել եմ ԼՂՀ ՊԲ շարքերում: 2005թ. երիտասարդության օրը արժանացել եմ «Լավագույն երիտասարդ գրող» մրցանակին: 2007թ. ՀՀ և ԼՂՀ ԳՄ անդամ եմ: 2008թ. Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն եմ: 2009թ. ավարտել եմ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը: Այժմ սովորում եմ «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսում: Հեղինակ եմ երկու գրքերի «Հորիզոնների սահմանագծում» և «Քարե ստվերներ»:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը