Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում:
1966թ. ընդունվել և 1974թ. ավարտել է Գեղհովիտի Ալ.Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկումը, ավարտել 1978թ.:
1980թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում:
1985-91թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1991-96թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
1996թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար:
1996թ-ի սեպտեմբերից մինչև այժմ աշխատում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ:
1989-1994թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով:
Մարտական և կրթամշակութային բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ԼՂՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով և պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, պատվոգրերով, «Հատուկ գնդի» պատվոգրով և այլն:
ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Անկուսակցական է:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը