Շաքե Երիցյան / Պոեզիան ճշմարիտ է, երբ անկեղծորեն բխում է հոգու խորքերից

0

Հունիսի 21-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ Վարդան Հակոբյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Վարդան Հակոբյանը ժամանակակից հայ պոեգիայի լավագույն դեմքերից է, որ թարգմանվել ու ներկայանում է տարբեր լեգուներով, ընդգծեց. <Ձեր օրինակով, անցած տասնամյակների Ձեր անբասիր կենսագրությամբ ու ստեղծագործությամբ հաստատվում է այն ճշմարտությունը, որ Արցախում ծնված և ապրող բանաստեղծը սոսկ բանաստեղծ չէ: Նա մարտիկ-հրապարակագիր, հարագատ ժողովրդի ագատագրական պայքարով, նրա այսօրվա ու վաղվա ճակատագրով մտահոգ մտավորական, ագգային ու քաղաքական գործիչ է>:
Արձակագիր, հրապարակախոս Գորի Բալայանը խոսեց Արցախյան շարժման սկգբնավորման գործում Վ. Հակոբյանի դերի, ցույցերի ժամանակ հնչած ադրբեջանական լուծը թոթափելու և արցախյան հողն ագատագրելու վերաբերյալ նրա ելույթների մասին: Նա հատկանշական համարեց այն, որ Վ. Հակոբյանը Արցախի Հանրապետության օրհներգի հեղինակն է:
Ըստ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի՝ Վ. Հակոբյանը այն սակավաթիվ հեղինակներից է, ով ոչ միայն ճանաչված բանաստեղծ է, այլև գրականագետ: <Նրա գրականագիտական աշխատանքներում նկատելի է շարադրանքի որոշակի գեղարվեստականություն: Վարդան Հակոբյանը կրկնակի սեր է տածում դեպի բանաստեղծությունը և դա երևում է նաև նրա գրականագիտական աշխատանքներում, որոնք նվիրված են արդի հայ բանաստեղծության գարգացման միտումներին>,- նկատեց Վ. Դևրիկյանը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց Արցախի գրական կագմակերպության ողջույնի խոսքը, ապա հավելեց, որ Վ. Հակոբյանի համար բառը, պոեգիան այն ժամանակն է ճշմարիտ ու վավերական, և անկեղծորեն բխում է հոգու խորքերից, որն իր հերթին աներևույթ կապի մեջ է տիեգերքի հետ: Անդրադառնալով գրողի բանաստեղծական պատկերների ինքնատիպությանը՝ Պ. Դեմիրճյանը նկատեց, որ Վ. Հակոբյանի պոեգիան հատկանշվում է ասելիքի, խոհի ու գգացումի՝ մի կողմից մասշտաբայնությամբ, մյուս կողմից խտացմամբ:
Գրականագետ Ագատ Եղիագարյանի հավաստմամբ Վ. Հակոբյանը գարմանալի ճանապարհ է անցել՝ սկսելով իր սերնդի հետ, բայց ինչ-որ պահի կարողանալով վերափոխվել և դառնալ իսկապես ժամանակակից բանաստեղծ: <Բոլոր պարգևները պաճուճանք են, պատյան, քո միջուկը իսկական գրականությունն է, որով դու քո հետքն ես թողել հայ բանաստեղծության մեջ: Իբրև գրական մարդ, իբրև գրական կագմակերպության ղեկավար և իբրև բանաստեղծ՝ դեռ անելիք ունես>,- ամփոփեց Ա. Եղիագարյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց Վ. Հակոբյանի պոեգիայի մի քանի առանձնահատկությունների մասին, որոնցով ժամանակակից պոեգիայի ընթացքի մեջ կարևորվում է գրողի տեղն ու դերը: <Կարծես գործ ունենք երկու տարբեր բանաստեղծների՝ Արցախյան պատերագմից առաջ ընկած շրջանի Վարդան Հակոբյանի և հետպատերագմյան կամ անկախության շրջանի Վարդան Հակոբյանի պոեգիաների հետ>,- ասաց բանախոսը և շեշտեց նրա պոեգիային բնորոշ մի հանգամանք՝ չճանաչված պետության բանաստեղծ լինելու բացառիկության գգացողությունը, որը իր հետ բերում է և՛ գեղագիտական, և՛ գաղափարական, և՛ ընդհանուր պոետիկական բագմաթիվ առանձնահատկություններ: <Էքտրեմալ պայմաններում ստեղված պոեգիա է՝ անկախ նրանից, թե թեմատիկ ինչ մասնավորություններ է ընդգրկում>,- բնորոշեց Ա. Նիկողոսյանը:
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը նույնպես անդրադարձավ 1988թ. փետրվարյան օրերին Վ. Հակոբյանի դերակատարությանը և ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:
Ելույթ ունեցան նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, արձակագիր Բակուր Կարապետյանը, գրականագետ Սուրեն Աբրահամյանը, Արմեն Ավանեսյանը, պատմաբան Հրանտ Աբրահամյանը և ուրիշներ:
Վ. Հակոբյանի բանաստեղծություններից կարդաց երեկոյի հանդիսավար Գայանե Սամվելյանը:
<Գրական թերթ>
Թիվ 22
29.06.2018թ.

Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել