Զինաիդա Բալայան / Տաղեր ցոլացումի

0

7.  Մ Ե Ղ Ե Դ Ի Ն Ե Ր   Գ Ա Ղ Տ Ն Ա Խ Ո Կ Ե Ր Ի
Մեղեդի թողության
Քրիստոնեության ընդունման
1700-ամյակին
Տե՛ր երկնային.
մեղքերը բյուրավոր, անընդմեջ եղան,
մեղքերը` ծեփծեփանքներով, երկնեղեն,
մեղքերը` ընկնավոր, վիրեղեն` Արցախա շեմին,
թողություն, թողությո՛ւն տեր երկնային,
թողություն տու՛ր այսահարվածներին…
մեղքերը բորոտավոր տաբու ունեն,
մեղքերը ծալ-ծափ մեր ուսերին,
մեղքերը ցավաշուրթ, լուռ, ընկնավոր, հուշկեղեն,
մեղքերը, մեղքերը ծարավի թողության-
տե՛ր երկնային…
Ո՞ւր, ո՞ւր, ո՞ւր կորան,
կարոտները առաքված, կարոտները`
ծնրադիր շեմերին-
բա՛վ է, տեր, կարոտները շեմերին`
լուռ մխումի, սպասման, հույսի ելած,
կարոտները լուռ են մեծ լռությամբ-
տե՛ր երկնային…
կարոտները մորեմերկ են,
քրքրված, տենդահար, ծակոտկեն,
կարոտները խուլ դարձան ու դժգույն,
չարախինդ` հայացքներին ի տես,
լուսավոր` սպասումներին ի լուր,
տեսողաց, զննողաց` ի ձեն…
լուռ են կարոտները մեծ լռությամբ-
տե՛ր երկնային…
ու… բորոտավոր ուխտ ունեն
բոնոնյան քարերում պահված`
մաքրումի, հավատի ելած…
շեմերը մորե մերկ, արքենի, սովալլուկ,
սպասումի, սպասումի ելած,
ամենուստ ընկնավոր, հուշակոտոր-
տե՛ր երկնային…
ամենուստ ցավագար, այսահար ու դալուկ…

7) 3. ՏԱՂԵՐ ՑՈԼԱՑՈՒՄԻ
Նավը ծովածավալ տարածաչափումի
I.
Նավը ոգորում է լռության աշխարհում…
նավակողերը լցվել էին
ներքին անհանգստությամբ մի
և չէին սպասում ծովի թույլ շոյանքին.
շոյանքը, որ նվիրումի թերով
բացել էր իր հրաշքները…
ու մերթընդմերթ նրա կողերը դողում էին,
երբ ծովը գիսախռիվ խաղում էր…
Նավը… մի՞թե քարացել էր
նրա ընթացքը, օ՜ ոչ, խաբուսիկ պատրանք,
երբեք չի մեռնում ոգին ընթացքի,
Նավը ոգորում էր լռության աշխարհում,
ու հեռուների հուշերը
լցվել էին նրա կողերի լռության խորքը
որպես հարամորմոք շնչառություն,
որ չգիտես ինչու ձգվել էր բութ –
անշարժության հոսքերում…
II.
…Ամեն ինչ որոշվեց պատահաբար.
այրամարդը, որ
նայում էր ծովի աչքերին կկոցված բացխփուկով,
ուր ծովի կապտություն հրաշքն էր խնդում,
մերթընդմերթ հեսանվում…
այրամարդը ափերով շոշափում էր, շոյում
հուսո աշխարհի նավը, ու նրա կողերը,
այրամարդու ափերի շոյումից լցվեցին
հեռուների կարոտով…
նավը տրվեց այրամարդու առինքնող
հայացքի զորությանը…
ինչպես սպասված հավատամքին…
III.
Ծովի կապտակոհակ ալիքներն անդուլ,
մաշում էին իրար դյութանքով
ու քրքջում հավերժական զորությամբ, ցոփությամբ մերկ…
Եղավ լինելին, որ պիտի լիներ ի կամոք վերին,
ու աստղերն էին վերեւում հրճվում.
կար սլացքը, ու մարմինն էր ձիգ իր ընթացքի մեջ,
ծովն էր մոլեգնել հզորության երասանների
լարման ուժգնությամբ
և մորմերկ դյութանքով ցայլքերն էր բացել
ասես ծես հրածուփ, սառցամարմին Ֆեա…
ու նավը սահում էր սպասված հավատի
անհավատության դյութանքին ու
իմացության միակ ընթացքին տրված…
Արեւը հերարձակ փռվել էր` անխնա, անմնացորդ…
նրբահյուս ու պագշոտ` ծովի փոթորկոտ տրվածքներում
ամեհի՛, ցոփ ու անմե՛ռ, սարսռուն գալարումներով
խայտում էր ջրային աշխարհը…
հարարթուն նագի պես` հարածուփ ու անեզրական,
պաղ ու վտանգավոր, հզորազոր ջրային սահանքներով…
IV.
Նավը, նավն ելել ու սլանում էր
անհայտության թովչանքի, անուրջի ու սլացքի ճանապարհներով,
ըմբոստ ոգով ճեղքելով ջրային փոթորիկները` ճգնում էր խելահեղ, ու
այրամարդու ամրակուռ աջն էր նրան հանձնել
հաստատ ընթացքի անսահմանությանը` որպես կամք անկոտրում,
հարաբորբ համբույր, հավատամք…
Եղավ լինելին, որ պիտի լիներ ի կամոք վերին…
նավը ոգորում էր ծովածիր, ծովածուփ, ծովածավալ
հրաշքի աշխարհում` գալարուն, հարափոփոխ, դյութե…
V.
Ծովային ուրվապատկերները հեռուների ձգողությամբ
խնդմնդուն,
կլանել էին այրամարդու իմացության աշխարհը.
շարժում, օ՜ հրաշք հերարձակ, որ բացում ես
հեռուների փակագծերը…, ծովածավալ խրոխտությամբ ու
բյուրատենչ մարմնավորումներով դյութում.
ահե՜
հանդես է ու գաղտնագրություն, գաղտնատեսություն`
ծովածավալ, ծովաթով, ծովատենչ`
ծեփծեփուն, գալարուն, հազարանուն…
այրամարդու մտաշխարհների, անանուն օազիսների,
ծովային խիզախումների զարմանահրաշ ու երանելի, հաղթակամար թագադրում…

8) Հիմա կամ… Կալի Յուգայի մեռյալ գոտու անմեռ ժամանակը…
I.
Հիմա…փոխվել, ծռվել են ժամանակները,
փոխվել են զենքերը, որ շաչում են, հոխորտում,
փոխվել են նշանը, նշանակետերը, նշանառուն,
փոխվել են բարեւ- ցտեսությունները, բարեկամները,
փոխվել են ալիքները մարդաձեւերում:
Հիմա… հարվածում են անխնա օրինախախտները,
օրենքը ուշակորույս, ընկնավոր,
Հիմա… դատելին դատավոր, դատվածն անքննելի է,
ախտակիրը` ազնվաշուրթ, անամոթը` պատվավոր,
զազրախոսը` ազնվադեմ է, իշխանավորը` փնթոր,
հախռելուն, բրդելուն սովոր…
Հիման ստորաքարշն է խոցողը, լլկողը, փուչ ազնվադեմը,
հրամայողի անդեմ դիմավորը, կապկողը` անդեմ կատարածուն,
Հիման սրբածին, անսուրբ խոցողը, անբարո բարին,
Հիմա… զուլում է, զուլում մարդ աստծո,
Հիման` կուչեկուչ, սողեսող, քչփոր,
Հիման` ախտավոր` ախտակիր դարում:
Հիմա… շուրջբոլոր անմիտ ու քաոս է,
երազներն անհաս, երազը որս է,
օդը խարկված գույն, կատաղած շուն է,
ոջլոտ է, հերյուրանք ցրտնող,
երախով այրող ու հեզադեմ է,
ու բացիլներն են անբարո, վխտող…
Հիմա… բացատները` թզրուկների բույներ,
բույներ նենգավոր,
Հիմա… լեռները կանչեր են հուժկու ձորաց ուսերին,
ձորերը գարնան ավետաբերներ,
ու երկինքներն են խորին խորհրդով,
արեւաշրթից համբյուրներ քաղում…
Հիմա… ջրերն են արծաթ… ու շիթերն են երազներ մանում,
ու երազներն այն հերթով գողանում են դրկիցները,
անմիտ ու անմեղ ձեւանում:
Հիմա… հաչում են, կծում են, լիզում են,
ու… ախտակիր են, անխախտ տաբու են իշխանաբոռերը, որ
մոգում են, հեգնում են անամոթ ու լուռ ու
բռնի-բարում են ճերմակը, վսեմը,
քերթվածը, նարեկը, հրաշքը, եռքը,
Հիմա բռնի- բարում են խոցված մտքերը, անհաս երազները,
ամենամատյանի լույս թրթիռները, անմեռ հոգիները,
հրաշք մարմինները:
Հիմա խածում են, կծում են, անվերջ են ոջիլ-ոջիլավորները,
ոջիլները փաստված գծուծավորներ…
Հիմա մեռել են երազը, եռքը, վսեմ սիրերգը,
Հիման` ամենուստ աղետաբեր…
9) VII.
Հիմա… եղերակա՞ն, թե՞ մոգական է,
սիրահար է, մեղսահար է, տաղահար է,
հուր-հավիտյան արեւատենչ, արևորդի`
արեգական` մոգեկիր է, երկնաշուրթ է,
աստղունք ու ցոլք, սահանք, վերելք,
անմրցակից, արվեստական, խոլ-խոլական…
ինչ հրկեզ է` երկնադռան այլամիտներից
բարձրակարգված…
բարձրագույնի, բացարձակի,
բանատոնի
արծվատես է, արծվաթռիչք…
աշխարհներից բարձրագույնի` մտածես է,
մտահանդես, մտաթռիչք…
տիեզերաերգ է, տիեզերահանդես, տիեզերաթռիչք…

VIII.
Հիմա… հեռահար են մտքերը, զենքերը, սիրականչերը
աներկբա` սուզումները, վիրավոր` կանչերը,
տիեզերախոկերը,
հաստատուն` մտահանգումները, մտախոյանքները,
թունալից` մտախորշակները,
տրամադիր, տրամաբանական` նետերը…
Հիմա …դիվահար են գարունները, դաշտերը,
ջրերը, կիները, երգերը, շրթերը,
ոգիները` մերձաթ, բարձրագնա,
Հիմա… մտագար են ամենքը, ամենայն
բանականն ու էականը, ամենաանգոն,
ամենամոտիկը, ամենահեռուն,
ամենափրկիչը, ամենամատնիչը,
ամենադրկիցը, ամենասադրիչը,
ամենագծուծը, ամենաքամելեոնը…

10) IX.
Հիմա… անվավեր են ժամանակը,
ժամանակատեսը, ժամանակաբաժանը,
ժամանակաչափը, ժամանակաճիչը,
ժամանակաշեմը, ժամանակադիրը`
Կալի Յուգայի ժամանակախախտը,
որ փորձում է լինել համաերկրական չքմեղ, կատակասեր, աճպարար…
Հիման սնանկ է, վաճառք է, առք է,
չարից ու բարուց անդին…
հոսք է, մեռյալ է, կարգ է ու շվար,
որկրածուփ է, որկրամոլ է, որկրակիր…
Հիմա… ամենքը` ամենեցի են ու մեղսակից են, մեղսապաշտ:
Հիմա… ամենքը` անմեղ մեղսոտ,
անբան ու բանադիր,
Հիման` անփոփոխ է, հարափոփոխ է ու հարակա:
Հիմա զարկում են, շանթում են հուր կայծակները,
ցուցում են հանճարի գալուստը…
ու… անցնում են, լռում են որոտակայծերը,
հայտնվում են… ավաղ ցմփոր անճարները,
որ զուգվում են հրաշք դերանուններով, եզակի շուքով:
Հիման դիվահար ու ամորձատ է,
վաղուց չի ոռնում ամորձացավից,
Հիման դիմազուրկ ու չհաս տզրուկ է`
սմքած ժամանակի մարմնին…
Օ՜, ինչ զավեշտ է Արցախա երկրում,
Հայոց ծայրերում,
Օ՜` ողբերգություն աշխարհաբեմում,
աշխարհում թմբուկ:
Օ՜, ինչ խաղք ու կապ Կալի Յուգայում,
Օ՜, ինչ թամաշա` հանդիսաժամ է ու
անորոշություն ժամանակներում…

11) Մեղեդի կորուսյալ…
Մահացող, մարմինը լքող աստվածային մորս` Փիրուզայի մեծ ոգուն…
I. Օ՜, դու հին, իմաստնացած ոգի`
դանդաղասույզ, բոկոտն, հնադեմ,
կանգնած ես շվար ու վեհադեմ,
ծանրամիտ թեւում ես Քիրսի հովիտներում, Քիրսի բարձունքներում,
ծանր խորհում ես քո մարմին զետեղվածքում…
նա հետաքրքիր է, շվար, նրբանուրբ, սիրադեմ ու հավատով,
80-ամյա ծանր բեռով, տեսանո՛ղ,
այլախոհ, այլաբեստ է` պատրաստ յուր կերպին հրաժեշտ տալու, որին
սիրում էի օ՜, անմար, հավիտենապես,
ասես հայրենյաց ծիրանի ծերամիտ, ծերախոհ` հրաշատես…
նա բաժանել է հոգու կորովը, մարմնի եռանդը ամենեցուն,
բաժանել անձնուրաց, սրտաբուխ, անմնացորդ,
երբեմնակի հարվածվել անբարո վատաբանից:
Օ՜, դու հին, հարարթուն ոգի`
հարախոհ, հարամիտ, հարաթև,
պատրաստ համբառվելու եթեր,
պատրաստ աստրալային երթի` մինչեւ նոր մարմնավորում…

Օ՜, դու հին, շնորհաշատ ոգի`
ասես սպասավոր վերանսահմանին.
զետեղվածքդ աստվածային ցավի մոհիկան է դարձել,
որդկանց արցախալանջ ցավն է ըմպել…
դարձել մասունք մայրադեմ,
դարձել շնորհաշիթ, հալվող մոմ`
վախվորած, թրթռուն, անհամբեր` ճամփաներին մռայլադեմ ու անգույն…

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել