Թովիկ Հայրապետյան / Թոռներիս

0

Ինը տղա
Թոռան պապ եմ,
Գարնան շունչ եմ,
Ամռան տապ եմ,
Աշնան բարիք,
Ձմռան չարիք`
Ձնաբուք եմ….
Յոթ թոռներս
Արցախում են`
Ղարաբաղցի,
Եվ ինձ համար
Կյանքը ախ չի,
Տագնապ-վախ չի…
Խինդ-բերկրանքս
Վարարում են,
Միտքս,ձեռքս
Արարում են…
Շուրջս պարեր,
Երգեր, հանաք…
Զույգ թոռներիս
Ուղարկել եմ բանակ,
Եվ դեռ ես միշտ
Զորանում եմ,
Ջահելանում,
Երբ յոթ թոռս
Ճարտարում են,
Նրանք ինձ հետ
Լավ պարում են,
Միշտ ինձ հետ են,
Ոչ թե առու,
Վարար գետ են,
Նրանք են իմ
Կյանքի մուսան,
Նրանցով եմ
Երգիչ-գուսան,
Բայց կուզեի,
Որ գումարվի
Թոռնիկներիս
Հասմիկ, Սուսան…
Շեն օջախով
Նստենք հացի
Երկու թոռս`
Գոռս, Վանս,
Դառնան տուն`
Հայաստանս,
Ու լայն սեղան
Բացենք մենք
Օջախ-տանս…

ԿՐՏՍԵՐ ԹՈՌՆԻԿԻՍ` ՎԱՆԻՆ

Իմ փոքրիկ Վան,
Խանդաղատանք
Մեր օջախ տան:
Գերում են ինձ
Ճռվողյունդ,
Խաղ-վազքերդ,
Երգ-ասքերդ,
Անթերի ես
Խաղում դերդ…
Երբ ջերմորեն
Ինձ գրկում ես,
Ծերությունից
Ինձ փրկում ես,
Քեզ հետ մի պահ
Մանկանում եմ,
«Պահանջներդ»
Հասկանում եմ,
Հաճույք, բերկրանք
Քեզնից ստանում,
Հոգով-սրտով
Հարստանում,
Միայն ափսոս,
Որ չես ապրում
Դու մշտապես
Հայաստանում,
Եվ ամեն պահ
Դուռս բախում,
Որ մոռանամ
Ես ավագի
Իմ տարիքը,
Դառնաս կյանքիս
Ծով բարիքը,
Երջանկության
Իմ ալիքը,
Եվ կատարյալ
Դառնա երգս,
Բռնես ձեռքս,
Բուժես վերքս…
Մեկտեղ ելնենք
Մեր Բերդասարը,
Կարմիր քարը…
Միշտ տեսնեմ քո
Խաղը,պարը,
Դեմք-ժպիտը,
Ախր,բալիկ,
Դու թովել ես
Իմ ողջ սիրտը…

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել