«ԱՐՄԱՎ» հրատարակչությունը լույս է ընծայել ԱԼԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» բանաստեղծությունների գիրքը

0
Ալիսա Բաղդասարյանի նոր ժողովածուն պատե­րազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ։ Պատերազմից հե­տո­յի ժամանակը գրքում կազմաքանդվում է, սկզբնա­վորում տունդարձի ճանապարհը։ Հեղի­նա­կի գեղար­վեստական մտածողությունը սերտո­րեն առնչվում է ժամանակի և տարածության կատե­գո­րիաներին, որ­տեղ բացահայտվում է բանաստեղծական լեզվի նոր իմաս­տավորում, ընդգծվում է այդ լեզվական ձևերի ճշգրտությունն ու արտահայտչականությունը։
Տարածել

Պատասխանել