Հանդիպում ԼՂՀ գրողների միության անդամների հետ

0

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հադիպում է ունեցել ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկրի մշակութային կյանքին և գրողների միության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ կիրականացվի հնարավորը միության աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

ԼՂՀ ղեկավարը կարևորել է գրողների և մշակույթի գործիչների մասնակցությունը հանրապետության կյանքում, ընդգծելով, որ նրանք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հասարակության հետ կապերի խորացմանը, հատկապես շրջաններում:

Նախագահը անդրադարձել է նաև Եղիշեի անվան մրցանակաբաշխությանը, նշելով, որ այստեղ անհրաժեշտ են որակական փոփոխություններ, որոնք այդ մրցանակը կդարձնեն համահայկական նշանակություն ունեցող երեւույթ:

Տարածել

Մեկնաբանություններն անջատված է: