ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ԵՐԲ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈւՄ ՑԻՆԻԶՄԸ…

0

Դավիթ Միքայելյան (Բացված փակագծեր. Վազգեն Օվյանը և նրա հետևորդները հայ ժողովրդական հերոսներ Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի, Թևան Ստեփանյանի և մյուսների դեմ)
Սկզբում` մի փոքրիկ տեղեկանք: Ինչու Եղիշե Սարգսյանը դժգոհ է «Եղիցիլույս» թերթից: Որովհետև հոդված է ներկայացրել ու խմբագրությունը «համարձակվել» է մերժել: Ինչո՞ւ է մերժել: Որովհետև հոդվածը գրված էր մի հայրենասեր մարդու մասին (անվանի բանաստեղծ ու հայրենասեր Բոգդան Ջանյանի), որի դեմ ժամանակին ամենածանր մեղադրանքներն են հնչեցվել Բ.Ս.Կևորկովիկողմից, իսկ Եղիշե Սարգսյանը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի կոմկուսի ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ.Ս.Կևորկովի համախոհը, «գաղափարական ծանր» հրետանին: Ուրեմն, բնականաբար (դա կասկած չի հարուցում), նաև Հեյդար Ալիևի գաղափարակիցը: Այլապես կուսակցական-գաղափարական նման բարձր պաշտոնը նրան չէր վստահվի: Սա չիժխտի և ինքը Ե.Սարգսյանը: Եվ, ահա այսօր կյանքի գնով ազգային գաղափարների ուհերոսների (այդ թվում` և պոետի հայրենակից Թևան Ստեփանյանի) դատը մշտապես պաշտպանող Բոգդան Ջանյանի մասին հոդված է գրումնույնինքը` թևանիստների երդվյալ հակառակորդ Ե.Սարգսյանը (այս մասին` հոդվածի վերջում): …Որ` ի՞նչ: Որքանո՞վ է դա բարոյական: Մանավանդ, որ Բոգդան Ջանյանը և էս գլխից, և էն գլխից նվիրյալ թևանիստ էր, նժդեհանիստ էր, անդրանիկանիստ էր ու է:
Անցնենք առաջ: Ոչ մեկի համար նորություն չէ, որ Բ.Ս.Կևորկովի գաղափարական զինակիցը տարիներ հետո, մեղմ ասած, լռելու փոխարեն (երևի նրա մեջխոսում է պաշտոնավորված տարիների նոստալգիան) գտնում է, որմեր ազգի նվիրյալ զավակներին` Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Դրո, Թևան Ստեփանյան և այլն, իր գլխավոր բացասական հերոսները դարձրած Վազգեն Օվյանը «ամենալավ գրողն է»: Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Չէ՞ որ այդ անուններն ուղղակի և անուղղակի ձևով «մերկացվել» են նաև կևորկովյան հայտնի պլենումի զեկուցման մեջ: Ուրեմն` Կևորկովի «աջ ձեռքը» դեռ շարունակում է աշխատել ու մեղսագործել… Մյուս գործերը («Խանքենդին», «Լուսաբացը լեռներում» և այլն) մի կողմթողնենք, բավական է ընթերցողն ուղղակի բաց անի Վազգեն Օվյանի «Լուսաբաց» գիրքը, կարդա այնտեղ զետեղված «Թևան-Դհոլ» պոեմը (այս մեկը որդին դեռևս չի հասցրել նորագրել, սա չափածո է, իսկինքն արձակ է միայն վերաշարադրում), որպեսզի հասկանա, թե որքան անհեթեթ է Սարգսյանի գնահատականն ու որքան անընդունելի: Ավելին, Վազգեն Օվյանին արդարացնելու նպատակով, մեծագույն մեղքիմեջ է փորձում ներքաշել նաև մեր գրական սրբություններին` Սևակին, Չարենցին, Օտյանին ու Տերյանին (այսքան էլ չիմացությո՞ւն): Համեմատության ի՜նչ եզր կարող է լինել. մնում ես ապշած: Բայց սրանք այլ խնդիրներ են: Միայն ասենք, որ «Եղիցիլույս» թերթը տեղյակ լինելով այս ամենին, հարգելով և Ե.Սարգսյանի տարիքը,այնուամենայնիվ, ճիշտչի համարել, որ Ջանյանի մասին գրիհենց Ե.Սարգսյանը, իսկ դա առիթ է դարձել, որպեսզի Ե.Սարգսյանն իր «թուրնու թվանքն» ուղղի «Եղիցիլույս»-ի ուգրողների միության դեմ, իհարկե` միանալով ԳՄ-ից դժգոհ տարրերին: Սա` որպես նախաբան: Հիմա անցնենք բուննյութին:
Հոդվածագրի (Ե.Սարգսյանի) պահվածքն առնվազն զավեշտալի կարելի է համարել, թեկուզև այն առումով, որ նա մի կողմ թողած իր հրապարակման համար նախընտրելի համարած վերնագիրը` «Մտորումներ` «Եղիցիլույս» թերթի այս տարվա համարների շուրջ», ընդամենը մեկ պարբերությամբ հպանցիկ անդրադարձել է նախորդ համարներից մեկին (թիվ 3-ին), ապա` մոռացած իր առջև դրված խնդիրը (երևի, հիշողության կորստի արդյունք է), 180 աստիճանի տակ «շուռ է տվել գրիչը», որոշել «Դեմո»-ում (ի դեպ, «Դեմո» թերթի այդ համարը տարածելու հարցում, ասում են, եռանդուն ցրիչներ էին դարձել և հոդվածի հեղինակը և, անգամ, կառավարության մամուլի պատասխանատու աշխատողը` Վազգեն Օվյանի որդի նույնինքը Վարդգես Օվյանը) «լրագրողական հետաքննություն» անցկացնել «Եղիցիլույս»-ում տպագրված պաշտոնական մեկ տեղեկատվության («Դրսևորելխոհեմություն») վերաբերյալ: Ու մտածում ես, եթե հեղինակն էն գլխիցնպատակ է ունեցել «մտորումները» շարադրել ընթացիկ տարվա «համարների շուրջ», ինչո՞ւ հանկարծ մտափոխ է եղել ուկտրուկ «շեղվել» թեմայից: Կամ, եթե իրիսկխոսքերով, «ընթերցողի հետաքրքրությունը չարաշահելու» մտադրություն չուներ, էլ ի՞նչ կարիք կար նրան «հոգեբանորեն նախապատրաստել» (ըստ հոդվածի ենթավերնագրի) մեկ այլ «գրոհի», որի մասին հոդվածում գրեթե խոսք չկա` չհաշված մի քանի կցկտուր նախադասությունները: Գո՞ւցե անակնկալ էր փորձում մատուցել Ադրբեջանի կոմկուսի վետերան Եղիշե Սարգսյանը, կամ պարզապես դա փորձառու լրագրողի` «Խորհրդային Ղարաբաղի» երբեմնի գլխավոր խմբագրի ժամանակակից մտածողության, «խիզախման» արգասիքն է, ինչը, ցավոք, բացակայում էր նրա պաշտոնավարման տարիներին:
Ինչպես հոդվածում խոստովանում է Եղիշե Սարգսյանը, նրան «ապշեցրել է» «Եղիցիլույսի» նախորդ համարում զետեղված ԼՂՀ գրողների միության նախագահության նիստի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը, որտեղ դատապարտվել են (արդեն որերրորդ անգամ) ժառանգության աղավաղման ու գաղափարական վերափոխման փաստերը որդու` Վարդգես Օվյանի կողմից, խոհեմության կոչ էր արվել նրան: Ըստ հոդվածագրի, իրեն հատկապես վրդովեցրել է «ԳՄ նախագահության գնահատականները` Վ.Օվյանի չափազանց հարուստ և հույժ արժեքավոր ժառանգությանը»: Ավելին, պարոն Սարգսյանը «ամոթալի և ստի սահման չճանաչող հերյուրանք» է համարում գրողի ստեղծագործությունները «որոշակի գեղարվեստական արժեք» որակելը, գտնելով, որ դրանք «բարձրարժեք ստեղծագործություններ են, տաղանդի փայլատակումներ»: Պարզապես սադրանք համարելով Ե.Սարգսյանի գանահատականները, ստիպված ենք առանց որևէ միջամտության, որոշ մեջբերումներ կատարել Վազգեն Օվյանի «տաղանդի փայլատակումներից», հետևություններըթողնելովընթերցողներին:
Վազգեն Օվյանն իր «Թևան-Դհոլ» պոեմում և «Լուսաբացը լեռներում»պիեսում, ծանակելով ազգի նվիրյալներ Անդրանիկին, Գարեգին Նժդեհին, Թևան Ստեփանյանին, Դրոյին (Դրաստամատ Կանայանին) և մյուսներինչի զլացել լիովինպարպել հայհոյանքների և զրպարտությունների իր «պահեստարանը»: Ահավասիկ, Դրոյի մասին.
Իսկ Ղարաբաղը նրա կարծիքով
Ողջ Հայաստանն է` Երևան ու Վան,
Հանուն Թևանի
«Դաշնակ տերության»:
Կամ
Դե, նա սազում է Թևանի կողքին,
Ոնց մսագործին քավթառ շան դունչը:
Մեկ այլ «հայտնություն.
Դրոն եկել է հենցուղիղՏումի,
Ճամփա է անցել մարդը «ծովիցծով»:
Մի ուրիշ «փայլատակում».
Զոռը չի պատում, որկռվիթրով:
Դրոյի զոռը… այդ է տանջում հենց,
Բա Երևա՞նը, Կյորե՞սը, Վա՞նը,
Եվ այս բոլորըինչպե՞ս պատահեց,
Ո՞ւր գնաց «ծովիցծով» Հայաստանը:
Ոչ մի հայ մարդ, առավել ևս` եթե գրող է, չի կարող թուրքին վայել նման հերյուրանքներով խոսել հայոց նվիրական երազանքների մասին: Շարունակենք համբերությամբ «ունկնդրել» Վազգեն Օվյանի «Թևան-Դհոլ» պոեմի ևս մի քանի «ուշագրավ հատվածներ», որտեղ նա ժողովրդական մերհերոսին ներկայացնում է, մեղմ ասած, ազերիների ու նրանց «հայ» գաղափարախոսների դիրքերից.
Իսկո՞վ է ինքը, ավազակ է, գող,
Գողերիընկեր, շների արքա,
Կասեն այս մարդը ծնվել է Տումի,
Նրա անունը եղել է Թևան:
Ապա`
Թևանիստ… Իսկ այս նշանակում է
Նոր ավանտյուրիստ, նոր
իզմ, նոր զուռնա,
Այդ մասին գիտե անգամ Բաքուն էլ…:
Մերժողովրդի երևելիների վերաբերյալ «պերճաշուք ընդհանրացումներով» է հարուստ և գրողի «Խանքենդին», ուր հեղինակի համոզմամբ, «անհավատ ժողովուրդ են խանքենդցիք», «որովհետև հայերը եկեղեցիչունեին, աղոթում էին ռուսական եկեղեցում»,«Դրոն շուն-շան որդի է, Նժդեհը` ավազակ, Խմբապետ Թևանը` խոզի խելքունի»: Իսկ ահա «ներշնչանքի պահին» մի երկխոսության մեջ Վազգեն Օվյանի «տաղանդի» փայլատակումներն այնքան են հզորանում, որ հայտնվելով «հաղթողի կեցվածքում», բացականչում է.
-Խմբապետ Թևանը գալիս է, ո՜նց է գալիս
-Գայլերից հույսներսկտրվել, հիմա էլ չախկալներին պիտի հավատանք:
-Պարոն Դրոն արդեն երկու հեծյալ բանակ է ուղարկել:
-Գլուխը քարովն են եկել, քո պարոն Դրոն էլ, Նժդեհն էլ…
Այս ամենի հեղինակը, Եղիշե Գրիգորևիչ, Վազգեն Օվյանն է: Այս գաղափարաբանությունն է, որՁեր գնահատմամբ, նրա «չափազանց հարուստ և հույժ արժեքավոր ժառանգության»,միջուկն է կազմում:
Նրանք, ովքեր Գարեգին Նժդեհին, Դրոյին, Թևան Ստեփանյանին, մեր ազգի մյուսսրբություններին, այսօրվա մեր ազգային գաղափարաբանության առաջնորդներին ծանակող այսպիսի «գործերի» հեղինակին «պաշտպան են», մեծապես արատավորում են հենցիրենց: Դա, ի վերջո, նրանց անձնական գործն է, բայց թողընթերցողին «անգետի տեղ» չդնեն: Այն ո՞ր հայ մարդը կարող է հաշտվել մեր ազգի մեծերի այսքան հայհոյաբերան նսեմացման հետ: Այդքանից հետո Եղիշե Սարգսյանն անընդունելի ու«անտրամաբանական» է համարում, որ«գրողների միության ղեկավարությունը, առանձին անհատներ ամբաստանում են Վ.Օվյանին», վերաբերմունք արտահայտում: Նրա կարծիքով, գրողներիմիությունն իրավունք չունի անդրադառնալ գրականության խնդիրներին, գրողի գրական ժառանգության գնահատմանն ու հասարակության մեջ նրա բռնած դիրքին: Ուիր համար հայտնագործություն կատարելով, ամեն կերպ նա պնդում է սեփական կարծիքը. «Գրողի տաղանդի փա՞յլն է կուրացնում նրա հակառակորդներին, գրական նախանձը՞, թե՞ մի այլ բան, դժվար է ասել»: Մի՞թե կարող է գտնվել մեկ հայ մարդ, առավել ևս` գրող, որ կարող էխստորեն չդատապարտել վերոհիշյալ գրքերի հեղինակին, էլ ու մնաց, թե «նախանձի»: Իհարկե, դժվար է, մանավանդ, որ ենթադրություններով անբարո է մարդկանց վիրավորելն ու վարկաբեկելը:
Եվ այսպես, անվերջ կարելի է շարունակել Վազգեն Օվյանի «գեղարվեստական» նմանատիպ «գոհարների» թվարկումը, որոնք վերափոխման (վերակառուցման) ենթարկվելով «դալլաք» որդու կողմից (այս բառի հեղինակը հայոց հավլունի թուրըձեռքն առած, մոլի ազերի Ուստա Նովրուզն է, Վազգեն Օվյանի գլխավոր հերոսը «Խանքենդի» վիպակում), բավականաչափ, խուզվելով հանդերձ, այսօր էլ մի խայտառակ, անջնջելի խարան են մնում ժամանակի դեմքին` խտացնելով գրողի գաղափարական նեղ համոզմունքը դաշնակցության, հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած ազգի մեծերի նկատմամբ: Զավեշտական արդարացում է գտնում Վազգեն Օվյանի համար Ե.Սարգսյանը: Ահա. «Բայց միայն Վազգեն Օվյա՞նն է կատարել այդպիսի «ծանր հանցագործություն»: Եվ տալիս է, անամոթաբար, մեր գրական, մեծերի` Չարենցի, Սևակի, Տերյանի, Օտյանի անունները: Նորիցհետևությունըթողնում ենքընթերցողներին: Ե.Սարգսյանը շտապում է արդարացում գտնել և գրողի որդու համար: «Չի բացառված,- գրում է հոդվածագիրը,- որ, այսպես կոչված «հարյուր ութսուն աստիճանի» կատարված փոփոխություններըտեղի են ունեցել անձամբ հեղինակի` Վազգեն Օվյանի միջամտությամբ»: Նախ հոդվածագրին մատնում է «միջամտությամբ» բառը, ապա նա «բացառված չէ» արտահայտությամբ ևս հաստատում է իր համակարծիք լինելը գրողի որդու կատարած խեղաթյուրումների խնդրում: «Ռեստավրացիոն» խուզումները ու վերափոխումները հաստատապես կատարել է գրողի որդին` Վարդգեսը, դա ապացույցները կան և անվիճելի են: Իսկ թե հավատալու լինենք անգամ Վարդգես Օվյան – Եղիշե Սարգսյան դուետին, դա ևս գրող Վազգեն Օվյանի օգտինչիխոսի, որովհետև առավել խայտառակիչ է, երբ գրողն է ժամանակի ու գաղափարաբանության փոփոխվելուհետ հարմարեցնում իր երկերը: Սակայն, այս պարագայում, դա բացառվում է: Որդու կոծկաձեռագիրըամենուր անժխտելի է:
Հետաքրքիր է, ինչո՞վ է հիմնավորում հոդվածագիրն «արդարադատի» իր անհեթեթ վճիռներնու տեսակետները` միամիտ ձևանալով ու անտեսելով ճանաչված կարծիքները: Մտավորականներ, որոնք ճշմարտությունն ասելու համար դատապարտված են հալածանքների: Բայց որքան էլ դառը լինեն իրողությունները, չէ՞ որվերջին հաշվով, դրանք չպետք է դիտել «ծուռ հայելու մեջ», եթե իհարկե, հոգիդպղտոր չէ, և կողքից շարունակ ուրիշներըչեն քեզ ուղղորդում… Դե, դա էլ խասյաթ է, չէ՞: Եղիշե Գրիգորևիչ: Գոնե մեկ անգամ կյանքում սեփական կարծիք (սկզբունք) չդրսևորեցիք և միշտ հլու-հնազանդ, փափո՜ւկ-փափուկ մնացիք… Հիմա էլ պաշտոնյա չեք` Ձերիսկխոսքերով, որ չուզածը Ձեզ զոռով պարտադրեն: Ասենք, երբ «Խորհրդային Ղարաբաղի» գլխավոր խմբագիրն էիք, կտրականապես մերժում էիքթերթում տպագրել ԼՂՀ մարզխորհրդի` 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշումը, բայց թերթը, համենայնդեպս, աշխատակիցների և ժողովրդի համար պահանջով լույս տեսավ, չէ՞, որքան էլ որ այդ պահին անհեռատես ու անվճռական լինեիք… Ձեր գործն է: Ինչպես ասում են, անցած լինի: Հիմա կխնդրեինք հետևելՁեր «հակառակորդների» տեսակետներին, որքան էլ դրանց հետ համաձայն չլինեք: Վերջապես հո միայն քո «վերդիկտով» չէ (դա, ի դեպ, Ձեր սիրած բառերից է), որպետք է գնահատվի Վազգեն Օվյանի «գրական վաստակը»:
Բացի մամուլում հրապարակվածներից (դրանցից էլ մեջբերում կանենք), գրողների միության հասցեով ևս, տարբեր ժամանակներում, ստացվել են նամակներ` խնդրո առարկայի վերաբերյալ, որոնք հեղինակները գրչիու դպրության ճանաչված ու անկողմնակալ մարդիկ են: Հիմա անդրադառնանք դրանցից մի քանիսին:
«Անցյալ տարի էր: Գարեգին Նժդեի, Անդրանիկի, Դրոյի զինակիցներից մեկը` հերոս համագյուղացի Թևան Ստեփանյանի մասին մեր դպրոցականներին թեմա առաջադրեցի և… ի՞նչ ստացվեց. մեծ հիասթափություն,- գրում է 20-րդ դարի լավագույն մանկավարժ, գրողԽորեն Բաղդասարյանը:-Պարզվում է, որ գրադարաններում դեռ շրջանառության մեջ են գտնվում Վազգեն Օվյանի այն գրքերը, որոնցում «կոմունիզմի դիրքերից» ծաղր ու ծանակի է ենթարկվել ոչ միայն Թևան Ստեփանյանը, այլ նաև մեր ազգի երևելիմեծերը, նվիրական անուններ, այդ թվում` Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան և ուրիշներ: Ինչպե՞ս հասկանալ սա: Մի՞թե գրողներիմիությունումչեն իմանում այս մասին: Եթե իմանում են ուլռում, նշանակում է մասնակից են դառնում, թողներվի: Եթե չեն իմանում` լռում են, ավելի վատ: Եվ այդքանից հետո պարզվում է, որ Ստեփանակերտում անգամ փողոցներ կան և՛ Թևան Ստեփանյանի անվամբ, և՛ Վազգեն Օվյանի անվամբ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Առնվազն տարակուսելի է: Այն Ստեփանակերտում, որին Վ.Օվյանը թուրքերին ևԲ.Կևորկովին դուր գալու համար, կոչել է Խանքենդի, այդպես էլ անվանելով իր ազգադավ վիպակը` «Խանքենդի»: Էլ ինչո՞ւ ենք մեղադրումթուրքպատմաբաններին, թե իրականությունը խեղաթյուրում են: Աշակերտներս ու համագյուղացիներս ուղղակի աչքս են խոթում նրա «Լուսաբացը» (Բաքու, 1961թ.) և «Խանքենդի» (Բաքու, 1973թ.) վիժվածքագրերը (ափսոս է գիրքկոչել դրանք), որոնք, ցավոք, դեռ շրջանառության մեջ են: Անդրադառնալով մեր անցյալին, պիտիշեշտենք, այո, եղել են նույնիսկ ճանաչված ու անվանի գրողներ, որոնքտուրք են տվել կուսակցության, Ադրբեջանի, այսպես ասած, խորհրդային «եղբայրության» թեմաներին, բայց Վազգեն Օվյանը միակն է, որ հանդես է եկել իր ազգի նվիրյալների դեմ, հայոց ազգային զգացումների դեմ: Դրա ամենաակնառու օրինակը «Թևան-Դհոլ» զազրելի աշխատանքն է»:
Չի կարելի չհամաձայնել հեղինակի հետ: Իսկ Վազգեն Օվյանի անվան փողոց կարող էր լինել (և կսազեր) միայն Խանքենդիում:
Իր «Արցախյան գրառումներ» գրքում հիշյալ երևույթին ժամանակին անդրադարձել ու այդ առնչությամբ խորը մտահոգություն է հայտնել ճանաչված արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանը: Նա մասնավորապես նշում է. «Իրավացի է Հայկազն Ղահրիյանը, երբ իր «Թևան Ստեփանյան. առասպե՞լ, թե՞ իրականություն» հոդվածում պարագծում է այն միտքը, որ Թևանի և ազգային-ազատագրական գործիչների կյանքի և գործի վերաբերյալ պատմագիտական ողջկեղծիքնու աղավաղումը սկսվել էր դեռ քսանական թվականներից: Միրջաֆար Բագիրովի օգնությամբ, հայ վախկոտ ու ստրկամիտ մտավորականների ծափահարությունների ներքո, Ադրբեջանի իշխանությունները և պատմաբաններն ամեն կերպ փորձել են սևացնել հայ ժողովրդի լավագույն զավակներին: Պատմում են, որ Թևանի կնոջնու դստերն աքսորելու ժամանակ Ք.Բաղիրովն անձամբ է ընդունել նրանց ու նախանձով նշել` «Թևանը բա մերչլինե՞ր… Խելքչունեն այդ հայերը»: Այո, թե հայերը խելք ունենային, ապա 60-ականների սկզբներին Ստեփանակերտում հայ բանաստեղծը չէր թմբկահարի հայ «թևանիստ» խրտվիլակը, և իր տխրահռչակ «Թևան-Դհոլ» պոեմ զազրախոսությամբ ջուրչէրլցնի Բաքվի հակահայկական ոռնացող քարոզչության ջրաղացին: Այսօր դժվար է գուշակել, թե ի՞նչն է մղել Վազգեն Օվյանին հենց այդ ժամանակ գրելու Թևանին վարկաբեկող, ծաղր ու ծանակի ենթարկող այդ չարամիտ պոեմ-զրպարտագիրը, որը հետագայում բեմադրվել է Ստեփանակերտի հայկական պետական թատրոնում, գրական-գեղարվեստական ծրագրով բազմիցս եթեր արձակվել մարզային ռադիոյով: Սա դառը, միաժամանակ ուսանելի պատմություն է»:
Արծարծվող խնդիրը քիչ չէ անհանգստացրել նաև մեր լավագույն մտավորականներից մեկին` XX դարի լավագույն մանկավարժ, գրող Նորայր Ավետիսյանին: Բայց ավելի ճիշտկլիներ ունկնդրել նրան. «Վազգեն Օվյանի գրական ընթացքին հետևել եմ ուշի-ուշով, ընթերցել եմ նրա հրապարակումները: Դեռ միջնակարգի աշակերտ էի, երբ Բաքվի հայատառ «Կոմունիստ» թերթում նա տպագրեց Նազիմ Հիքմեթին նվիրված բանաստեղծություն: Այո, Հիքմեթը «առաջադեմ» հայացքների բանաստեղծ էր: Բայց, դա արդյո՞ք, բավարար հիմք է, որ նրան անվանեք «հայ ժողովրդի բարեկամ» և դասենք Վերֆելի, Նանսենի, Գորոդեցկու, Գորկու, Սախարովի շարքը… Հետագայում ծնունդ առան նրա «Թևան-Դհոլը», «Լուսաբացը», «Խանքենդին», որոնք, ցավոք, ամենևին էլ մեր ժողովրդի օգտինչէին, և այդ գաղափարաբանության ազդեցության տակ հաճախ էին խոցելի վիճակում հայտնվում հայ ազգի նվիրյալներ Գարեգին Նժդեհը, Դրոն, Թևան Ստեփանյանը, ուրիշներ»:
Ի դեպ, ավելորդ չհամարենք նշել, որ կուսակցության մարզկոմի տխրահռչակ պլենումի «լույսիներքո» գրված Վազգեն Օվյանի «Խանքենդին» շատ արագ տպագրվեց Բաքվում` առաջ բերելով Ադրբեջանի ղեկավարների գոհունակությունը, թարգմանվեց և ադրբեջաներեն, փաստացի ապահովելով նրանց նվաճումը` «հայկական նացիոնալիզմի դեմ» գաղափարական պայքարում: Հետագայում հայտնվելով մարզկոմի գաղափարախոսության գծով քարտուղարի պաշտոնում և ստանալով շեֆի հովանավորությունը, իր «ավանդը» բերեց Եղիշե Սարգսյանը: Այն ժամանակ նա (շեշտենքնորից) հազիվ համաձայներ դրականորեն արտահայտվել, էլ ո՞ւր մնաց, թե պաշտպաներ Հ.Ալիևի ցուցումով նացիոնալիստի պիտակ ստացած և Ղարաբաղից աքսորված Բագրատ Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանին, Գրիշա Ստեփանյանին և մյուսներին: Բայց, ահա, արժանին պիտի հատուցել հայրենասեր պոետու ազգի նվիրյալ Հրաչյա Բեգլարյանին, ով, ցավոք, միակն էր իր սերնդակիցների մեջ, որ նախկին փոքրիկ քաղլուստան դահլիճում կուսակցության մարզկոմի խորհրդակցության ժամանակ, ըմբոստացավ ուխիստ դրական արտահայտվեց Ջանյանի, Ուլուբաբյանի մասին, հերքեց նրանց դեմ խոսողներին: Այն Հրաչյա Բեգլարյանը, որին Ե.Սարգսյանն իրհուշերում «քնեցնում է»Կևորկովի ընդունարանում` «կուշետկաների վրա»: Հետաքրքիր է, Եղիշե Գրիգորևիչ, իսկ անձամբ դուք որտեղ էիքքնում այն ժամանակ: Լավ չէ, երբ ճշմարտությունը կոխկրտվում է: Մինչդեռ այսօր այստեղ-այնտեղ կուրծք է ծեծում Ե.Սարգսյանն ու հայրենասիրություն խաղում` ընդգծելով «ծանր ժամանակներում» դրսևորած իր բացառիկ «խիզախությունն ու համարձակությունը»: Մեկը հարցներ, բա որ այդքան խիզախ էիք, ինչո՞ւ գեթ մեկ անգամ «մեյդան» դուրս չեկաք, որևէ հավաքույթում Ձեր ձենը չլսվեց` ի պաշտպանություն հալածվածների, որոնք մտահոգված էին Արցախի ճակատագրով: Իսկ հիմա եկել` շիլաշփոթ եք եփում` փորձելով բարոյական արժեքները ժխտելու գրականագիտական Ձեր «տեսությունը» աշխարհ հանել, «ապացուցել» լրագրողական (գրողական) և մարդկային էթիկայի Ձեր շռայլ իմացությունը: Այն է` մի բարձրաձայնեք ճշմարտությունը, պետք չէ, որընթերցողն այդ մասին իմանա… Սա՞ է, «արդարադատի» Ձեր պահանջը: Թույլտվեք չհամաձայնել: Անցել են այդ ժամանակները: Ու հիմա, Ձերխոսքերով, «սիրելիների» կարգավիճակին արժանանալու համար գոնե մի քիչ ազնվություն պետք է ունենալ և էժանագին պատվեր կատարելու փոխարեն, նախընտրել… մարդկային արժանապատվությունը:
Խոսքս ուզում եմ ավարտել մի մեջբերումով, կարծում եմ, այն նորլույսկփռի Եղիշե Սարգսյան գաղափարական գործչի «հայրենասիրական» մտածողության ու կերպարի վրա և ցույց կտա, թե ինչու է մեր ժողովրդի երևելի զավակներին բացասականհերոսներ դարձրած գրողին մոլեռանդորեն «պաշտպանում» հոդվածագիրը: Ինչումն է բանը: Մեջբերում, որը կատարվում է նրա և իր համախոհ-համահեղինակ Ի.Ս.Մուսլյումովի «Սովետական Լեռնային Ղարաբաղ» գրքից (ի դեպ, այն խմբագրել է Ազիզբեկովան). «…Նրանց սպանել են հակահեղափոխական թևանիստները, որոնց գլխավորում էր նախկին ցարական սպա Թևան Ստեփանյանը: Սովետական իշխանության այդ կատաղի թշնամիները գրավում էին գյուղերը, այնտեղ հաստատում դաշնակների իշխանություն ու կարգ, անխնա հաշվեհարդար էին տեսնումկոմունիստների, Սովետական ակտիվիստների, Սովետական Բաքվից եկած բանվորների հետ: Այդ բարդ պայմաններում Լեռնային Ղարաբաղի կուսակցական կազմակերպությունը գլխավորեց պայքարը խռովարար թևանիստների դեմ»: Ահա և մի նոր«տաղանդի փայլատակումներ»,որ ասես վերցված են Վ.Օվյանի «Թևան-Դհոլ» պոեմից:
Այո՛, Մուսլյումովը կարող էր նման տողեր գրել,իսկ Դո՞ւք, Եղիշե Գրիգորևիչ… Կարծում եմ, մեկնաբանություններ պետքչեն, հայ ժողովրդական հերոս Թևան Ստեփանյանը ոչ միայն գրող Վազգեն Օվյանի, այլ նաև Ադրբեջանի կոմկուսի նվիրյալ գործիչու քաղաքագետ (այսօր արդեն` նաև գրականագետ) Եղիշե Սարգսյանի «դատին» չի դիմանում…
Եղիշե Սարգսյանը, ոչ ավել և ոչ պակաս, Լեռնային Ղարաբաղի համար պատմական մեծ հաղթանակ է համարում նաև հայտնվելը «Սովետական Ադրբեջանի գրկում», որիցհետո ԼՂ-ն սկսում է առաջ գնալ «սաժինանոց քայլերով»: Այդ գրքիմեջ նա նշում է, թե «ինչպես լենինյան ազգային քաղաքականության շնորհիվ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմում 60 տարում արմատական վերափոխությունների է հասել»…
Եվ այդ գիրքը նա գրել է արցախյան շարժումից ընդամենը մի քանի տարի առաջ: Ու այդքանից հետո էլ շարունակում եք խոսել նաև Ձեր հանդեպ ուրիշներիկողմից չցուցաբերվող հարգանքի մասին… Այդուհանդերձ, համոզված եմ, ճիշտն այն կլիներ, որ նման հոդվածով Դուք հանդես չգայիք` եթե անգամ բազմիցս զանգել-անհանգստացրել են, նույնիսկ ոտաբոբիկ Ձեր դուռն են եկել…
<<ԳրականԹերթ>>

Տարածել

Պատասխանել