Պոեզիա

ձմռանը ոչ ոք պատրաստ չի լինում ոչ մի ժամանակ ոչ ոք չի սպասում նրան անհամբերությամբ բայց նա գալիս է և մարդիկ պատսպարվում ճարահատյալ սիրով սկսում են երգել առաջին ձյունը հետո երկրորդը հետո երրորդը հետո մնացածը անգամ ձմռան խեթ-խեթ նայող աչքի առաջ փնտրում գարնանականաչ մի եղևնի են բերում տուն նրանից կախում գույնզգույն մեքենա-խաղալիք գույնզգույն ռմբարկու-խաղալիք գույնզգոււյն մարդ-խաղալիք ու քաղցրավենիքներ և այլն ու ծառի շուրջ համատեղ երգ ու պարով ճիչ ու գոչյուններով վերհիշվում են տարիները քարանձավային թռչունները չեն տրտնջում թե ծխնելույզներ չկան տաքանալու համար քանի որ բոլոր օջախներում «Բաքսի» է վառվում թե մի հատիկ կորեկ կամ հացի փշուր չեն գտնում գետնին, հովիվները…

ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՍԵԳ Քո վեհությունը իմ երգին անցավ Ու երգս դարձավ թևաբաց արծիվ, Քո ջերմությունը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ հրե-հրածին: Աղբյուրիդ երգը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ կարոտի կարկաչ, Զինվորիդ վերքը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ արնավառ կակաչ: Քո աղն ու հացը իմ երգին անցան, Ու երգս դարձավ երդման աղ ու հաց, Քո ցավն ու լացը իմ երգին անցան, Ու երգս դարձավ հույսի լուսաբաց: Համբերությունդ իմ երգին անցավ, Ու երգս դարձավ համբերության դաս, Ցասում եւ վրեժդ իմ երգին անցավ, Ու երգս դարձավ Անդրանիկված Ասք: Շեփորիդ կանչը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ զինվորյալի զենք, Թրիդ շառաչը…

ՀԱՅՐԵՆԻՔ Իմ ու քո միջեւ Խաչուած մի հայրենիք, Նահատակներ հանգչող Քարափներում կեանքի: Գայլանման խոռոչներից բուսած Յառաչանքներ ոգու Եւ խորանարդուող վիհը տառապանքի: Լեռնապսակ տարածութիւնն օրօրո՜ղ արեւ, Վերից թափիր հուր, թափիր խաչ Ու թափիր ծես Եւ օղակիր մթնող աչքը օրուայ Յաւիտենութեան ջահին բոցավառուող Ու պատարագիր նրանց շարականով լոյսիդ: Իմ ու քո միջեւ Խաչուած մի հայրենիք` Հրեշտակաթեւ ճախրանքը ինքնազոհումի… ՊԱՏԵՐԱԶՄ Երկնքի գունատ դեմքից Դալկադեմ աշնան մի տերեւ ընկաւ սեղանիս, Իբրեւ գալիքից ցուրտ մի օր … ՏԱՊԱՆԱՔԱՐ Իրիկնացող օրը թռչունների բարձունքներից իջաւ ու փռուեց Փշալարուած հայրենի հողին: Յետո յեկան սեւազգեստ կանայք, Լուռ լաց եղան յիշողութեան դեմքին` հեռացան: Տապանաքարը շնչում է հեռացող մօր ոտնահեւքը… ՅՈՒՇ…

Լույս է տեսել Նորեկ Գասպարյանի «Երկնքից ընկնող գույն-գույն խնձորներ» վերնագրով գիրքը, որում տեղ են գտել հեղինակի նոր բանաստեղծությունները: Թվով տասներորդ ժողովածուն բանաստեղծը հրատարակել է յոթամյա ընդմիջումից հետո միայն: Արցախի գրական ընտանիքում ասում են, որ գրչակիցներն ու ընթերցողներն այս անգամ երկար են սպասել Նորեկ Գասպարյանին, հետո ընթերցում գիրքն ու համոզվում` բանաստեղծը ներքին կուտակումների շրջան էր ապրում: Ինքը բանաստեղծը չի բացառում, որ ստեղծագործական կյանքում նմանատիպ դադարներն անհրաժեշտ են: Այդպես գրողն ընթերցողին ներկայանում է նորովի` նոր ասելիքով ու առանց կրկնությունների: Գրքում հեղինակի նոր բանաստեղծություններն են` հայրենիքի, սիրո, կարոտի և այլ թեմաներով: Բանաստեղծն անկեղծ է` այս տարիքում էլ շարունակում է երազել ու կյանքում տեսնել…

Լրացավ բանաստեղծ, արձակագիր, ԼՂՀ վաստակավոր լրագրող Դավիթ Միքայելյանի ծննդյան 65-ամյակը: Շնորհավորելով նրան այդ կապակցությամբ, մաղթում ենք քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, անձնական երջանկություն: Ստորև մեր ընթերցողներին է ներկայացվում Դ. Միքայելյանի հետ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանի ունեցած զրույցը: -Նախ կցանկանայի այդ առթիվ շնորհավորել իմ և Ձեր բոլոր ընթերցողների անունից: Ու, քանի որ նորերս հեղինակած 17-րդ գրքի` «Խորհրդավոր ժամադրություն» երգիծական պատմվածքների ժողովածուի ծնունդը համընկավ Ձեր ծննդյան տարեդարձի հետ, կուզենայի անդրադառնալ առաջին գրքին: -Շնորհակալություն շնորհավորանքի խոսքերի համար: Հայտնի ճշմարտություն է, մարդը, երբ տարիք է առնում, հետադարձ հայացք է ձգում` փորձելով կշռադատել և խորհել արած-թողածի շուրջ, թե ինչ է տվել այս երկրին, ինչ է թողնում: Սովորաբար՝…

ԶԱՐՄԱՆՔ Մեր կորուստների, մեր ցավի դիմաց Աշխարհն իր խոսքի իլիկն է մանում, Աշխարհասփյուռ իմ հայ ժողովուրդ, Ասա, այս ցավին ո՜նց ես դիմանում։ Այդ ի՜նչ սիրտ ունես, ի՜նչ համբերություն, Որ քո ծով ցավը դնելով մի կողմ, Մարտնչում ես հար, որ չար աշխարհում Չլինի երբեք արյան պտտահողմ։ Որ ոչ մի մանուկ որբ չմեծանա, Որ մարդը դառնա եղբայրը մարդու, Որ Աստված ինքն էլ մի քիչ մարդանա, Թե չէ` մարդկանց մոտ խոսքը չի անցնում։ ԵՐԱԶ ԻՐԱԿԱՆ Առաջին անգամ իմ երազի մեջ Սիսի սրբատան դուռն էի բացում, Մոմերը ձեռքիս մտել էի ներս, Ոչ աղոթող կար ու ոչ հիացում… Սիրտս վեր թռավ, խփեց պատեպատ, Գաղթի ճամփա…

Մելինե Թովմասյանը սովորում է ԱրՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի IV կուրսում: «Միջավայրը,- գրում է Մելինեն,- որտեղ մեծացել եմ, անսահման քնքշանք ու ջերմություն է տվել ինձ»: Նրա մանկությունն անցել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղում: Բանաստեղծություններ գրում է III դասարանից: Նա մասնակցել է մի շարք ստեղծագործական մրցույթների և արժանացել պատվոգրերի: Մելինեն պարբերական մամուլում բանաստեղծությամբ հանդես է գալիս 2008 թվականից: *** Ասում ես՝ ծաղիկ եմ, Ու չես ասում՝ ինչպիսի. Թերթերս ինչ գույն ունեն, Եվ արդյոք թերթեր ունե՞մ, թե՝ ոչ… Այսօր ես ինձ իմ ցողի, իմ կաթիլի մեջ տեսա. Մեկ թերթիկ ունեի լոկ Ու այն էլ՝ անունովդ ապրող, Բայց ես մի…

Վովա Արզումանյանը սովորում է Ճարտարի Ազատամարտիկների անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հումանիտար խոսքի 11ա դասարանում: Վովան տարբեր նախասիրություններ ունի. պոեզիա, երաժշտություն, նկարչություն, կրոնի պատմություն: Բանաստեղծություններով հանդես է եկել պարբերական մամուլում: Տպագրել է բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Ճերմակ կարոտ» վերնագրով (2019): Ավարտել է Ճարտարի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Ճարտարի սուրբ Վարդան եկեղեցու «Վարդանի սերունդ» երիտասարդաց միության ատենապետն է: *** Նկարներն են խոսում, Պայծառ ժպտում կրկին, Ու գույների մեջ հոծ Կյանքն է նորից հոսում: Նկարներն են խոսում, Ու վրձինը ձեռքին Նկարիչն անխոս Ժամանակ է հյուսում: Նկարներն են ժպտում Մթնալույս գիշերում, Եվ դեմքերին թախծոտ Երանգն է դրոշմվում: Նկարներն են լալիս, Երբ հույսն է հատում,…

Անգելինա Առստամյանը սովորում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրության բաժնի II կուրսում: Նրա ստեղծագործական կարողությունները դրսևորվել են դպրոցական տարիներից: Անգելինան առաջնային տեղեր է գրավել հանրապետական մի շարք ստեղծագործական մրցույթներում: Նա բանաստեղծությամբ հանդես է եկել համալսարանի «Նարեկ» գիտակրթական հանդեսում: *** Ես ապրում եմ: Ապրում եմ ամեն ակնթարթ, Բռնում եմ պահը ինչպես թիթեռի. նրա գույնը մնում է իմ ափերին: *** Քայլենք իմ ճանապարհով ես դիմավորեմ քեզ: Լույսով դիմավորեմ: Հետո մթության մեջ պիտի քայլենք: Ուրախությամբ դիմավորեմ. հետո տխրությամբ պիտի բաժանվենք: Արի՛, քանի իմ աշխարհը քո ձեռքում է: *** Երբեմն ես կարոտում եմ այն, ինչը եղել է վաղուց ու այլևս չի կրկնվում: Իմ մանկությունը, պատանությունը:…

Աիդա Հարությունյանը ծնվել է 1998 թ. Երևանում: Սովորել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, երգել է երաժշտական դպրոցի երգչախմբում դասական և ջազ ստեղծագործություններ: Սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Սոցիալական գիտություններ և սերվիս ֆակուլտետի անգլերեն լեզվաբանության և տուրիզմի բաժնում: Մասնակցել է «Հասկեր» գրական մրցույթին՝ երկու՝ չափածո և արձակ ստեղծագործություններով, համանուն անվանակարգերում արժանացել է «Սերմնահատիկ» մրցանակի: 2018թ. մասնակցել է Լևոն Անանյանի անվան ամենամյա երիտասարդական մրցանակաբաշխությանը՝ արժանանալով երրորդ մրցանակին Պոեզիա անվանակարգում: Ստեղծագործությունները տպագրվել են «Հասկեր», «101 աղոթք հիշատակի» ժողովածուներում, «Ցոլքեր» գրական հանդեսում, Իրանի «Ալիք» օրաթերթում, Լոռու «Երկունք» գրական ամսաթերթում, պարբերաբար հրապարակվում է «Գարուն» ամսագրում, Գրանիշ գրական համայնք և…

Թարգմանչի կողմից Կարեն Եդվարդի Ջանգիրովը բանաստեղծ-վեռլիբրագիր է: Ծնվել է 1956 թ. Բաքվում: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը եւ նրան կից ասպիրանտուրան: 1978 թ. զբաղվում է ռուսական վեռլիբրի մշակմամբ ու համակարգմամբ: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են արտասահմանյան լեզուներով: Վեռլիբրով գրված 17 գրքի հեղինակ է: Երբեմնի ԽՍՀՄ-ում վեռլիբրների առաջին խմբային ժողովածուի՝ «Սպիտակ քառակուսու», ինչպես նաեւ ռուսական վեռլիբրի մի շարք այլ անթոլոգիաների կազմողն է ու հեղինակը: 1991 թվականից գտնվում է տարագրությունում. ապրել է Լեհաստանում, Նորվեգիայում, Բելգիայում, Ավստրիայում: 1995 թվականից Կանադայում է: «Եղիցի լույսի» ընթերցողներին, կարծում եմ, կհետաքրքրի ռուս հիանալի բանաստեղծ ու գրաքննադատ Գենադի Կրասնիկովի «Հավերժության պահպանման օրենքը» վերտառությամբ հոդվածը Կ. Ջանգիրովի մասին…

7.  Մ Ե Ղ Ե Դ Ի Ն Ե Ր   Գ Ա Ղ Տ Ն Ա Խ Ո Կ Ե Ր Ի Մեղեդի թողության Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին Տե՛ր երկնային. մեղքերը բյուրավոր, անընդմեջ եղան, մեղքերը` ծեփծեփանքներով, երկնեղեն, մեղքերը` ընկնավոր, վիրեղեն` Արցախա շեմին, թողություն, թողությո՛ւն տեր երկնային, թողություն տու՛ր այսահարվածներին… մեղքերը բորոտավոր տաբու ունեն, մեղքերը ծալ-ծափ մեր ուսերին, մեղքերը ցավաշուրթ, լուռ, ընկնավոր, հուշկեղեն, մեղքերը, մեղքերը ծարավի թողության- տե՛ր երկնային… Ո՞ւր, ո՞ւր, ո՞ւր կորան, կարոտները առաքված, կարոտները` ծնրադիր շեմերին- բա՛վ է, տեր, կարոտները շեմերին` լուռ մխումի, սպասման, հույսի ելած, կարոտները լուռ են մեծ լռությամբ- տե՛ր երկնային… կարոտները մորեմերկ են, քրքրված, տենդահար, ծակոտկեն, կարոտները խուլ…