Մարսել Պետրոսյան

Ծնվել է ԼՂ Ստեփանակերտ քաղաքում, 1948թ. Ավարտել է տեղի թ. 2 միջնակարգ դպրոցը: Երեք տարի սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: Ուսումը շարունակել և ավարտել է Արցախի պետհամալսարանում, ստանալով բանասերի մասնագիտություն: Աշխատանքային կենսագրությունը սկսել է հեռուստատեսության և ռադիոյի ԼՂ մարզային կոմիտեում որպես հնչյունային օպերատոր, ապա թղթակից, խմբագիր, ավագ խմբագիր, հեռուստատեսության գլխավոր խմբագիր, արհմիությունների ֆեդերացիայի լրատվական ծառայության պետ:
Ղարաբաղյան շարժման տարիներին աշխատել է ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության, նախ որպես գլխավոր մասնագետ, ապա ԼՂ մասնաճյուղում` համակարգող: Միաժամանակ ղեկավարել է պաշտպանության պետական կոմիտեի լրատվության և մամուլի դեպարտամենտը, ինչպես նաև ,,ԿԱՆ,, լրատվական անկախ գործակալությունը: Պատերազմի ավարտից հետո նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարի տեղակալ, ԼՂՀ վարչապետի օգնական, ՊԲ ,, Մարտիկ,, թերթի , հանրապետական ,,Ազատ Արցախ,, թերթի գլխավոր խմբագիր:
Ներկայում գլխավորում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը:
Պարգևատրվել է ,,Անբասիր ծառայության համար,, և ,,Մայրական երախտագիտություն,, մեդալներով: Ունի վաստակավոր լրագրողի կոչում:
Հեղինակ է պատմվածքների և վիպակների հինգ ժողովածուների:
Ստեղծագործում է հիմնականում երեխաների համար:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը