Պոեզիա

Մելինե Թովմասյանը սովորում է ԱրՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի IV կուրսում: «Միջավայրը,- գրում է Մելինեն,- որտեղ մեծացել եմ, անսահման քնքշանք ու ջերմություն է տվել ինձ»: Նրա մանկությունն անցել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղում: Բանաստեղծություններ գրում է III դասարանից: Նա մասնակցել է մի շարք ստեղծագործական մրցույթների և արժանացել պատվոգրերի: Մելինեն պարբերական մամուլում բանաստեղծությամբ հանդես է գալիս 2008 թվականից: *** Ասում ես՝ ծաղիկ եմ, Ու չես ասում՝ ինչպիսի. Թերթերս ինչ գույն ունեն, Եվ արդյոք թերթեր ունե՞մ, թե՝ ոչ… Այսօր ես ինձ իմ ցողի, իմ կաթիլի մեջ տեսա. Մեկ թերթիկ ունեի լոկ Ու այն էլ՝ անունովդ ապրող, Բայց ես մի…

Վովա Արզումանյանը սովորում է Ճարտարի Ազատամարտիկների անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հումանիտար խոսքի 11ա դասարանում: Վովան տարբեր նախասիրություններ ունի. պոեզիա, երաժշտություն, նկարչություն, կրոնի պատմություն: Բանաստեղծություններով հանդես է եկել պարբերական մամուլում: Տպագրել է բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Ճերմակ կարոտ» վերնագրով (2019): Ավարտել է Ճարտարի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Ճարտարի սուրբ Վարդան եկեղեցու «Վարդանի սերունդ» երիտասարդաց միության ատենապետն է: *** Նկարներն են խոսում, Պայծառ ժպտում կրկին, Ու գույների մեջ հոծ Կյանքն է նորից հոսում: Նկարներն են խոսում, Ու վրձինը ձեռքին Նկարիչն անխոս Ժամանակ է հյուսում: Նկարներն են ժպտում Մթնալույս գիշերում, Եվ դեմքերին թախծոտ Երանգն է դրոշմվում: Նկարներն են լալիս, Երբ հույսն է հատում,…

Անգելինա Առստամյանը սովորում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրության բաժնի II կուրսում: Նրա ստեղծագործական կարողությունները դրսևորվել են դպրոցական տարիներից: Անգելինան առաջնային տեղեր է գրավել հանրապետական մի շարք ստեղծագործական մրցույթներում: Նա բանաստեղծությամբ հանդես է եկել համալսարանի «Նարեկ» գիտակրթական հանդեսում: *** Ես ապրում եմ: Ապրում եմ ամեն ակնթարթ, Բռնում եմ պահը ինչպես թիթեռի. նրա գույնը մնում է իմ ափերին: *** Քայլենք իմ ճանապարհով ես դիմավորեմ քեզ: Լույսով դիմավորեմ: Հետո մթության մեջ պիտի քայլենք: Ուրախությամբ դիմավորեմ. հետո տխրությամբ պիտի բաժանվենք: Արի՛, քանի իմ աշխարհը քո ձեռքում է: *** Երբեմն ես կարոտում եմ այն, ինչը եղել է վաղուց ու այլևս չի կրկնվում: Իմ մանկությունը, պատանությունը:…

Աիդա Հարությունյանը ծնվել է 1998 թ. Երևանում: Սովորել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, երգել է երաժշտական դպրոցի երգչախմբում դասական և ջազ ստեղծագործություններ: Սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Սոցիալական գիտություններ և սերվիս ֆակուլտետի անգլերեն լեզվաբանության և տուրիզմի բաժնում: Մասնակցել է «Հասկեր» գրական մրցույթին՝ երկու՝ չափածո և արձակ ստեղծագործություններով, համանուն անվանակարգերում արժանացել է «Սերմնահատիկ» մրցանակի: 2018թ. մասնակցել է Լևոն Անանյանի անվան ամենամյա երիտասարդական մրցանակաբաշխությանը՝ արժանանալով երրորդ մրցանակին Պոեզիա անվանակարգում: Ստեղծագործությունները տպագրվել են «Հասկեր», «101 աղոթք հիշատակի» ժողովածուներում, «Ցոլքեր» գրական հանդեսում, Իրանի «Ալիք» օրաթերթում, Լոռու «Երկունք» գրական ամսաթերթում, պարբերաբար հրապարակվում է «Գարուն» ամսագրում, Գրանիշ գրական համայնք և…

Թարգմանչի կողմից Կարեն Եդվարդի Ջանգիրովը բանաստեղծ-վեռլիբրագիր է: Ծնվել է 1956 թ. Բաքվում: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը եւ նրան կից ասպիրանտուրան: 1978 թ. զբաղվում է ռուսական վեռլիբրի մշակմամբ ու համակարգմամբ: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են արտասահմանյան լեզուներով: Վեռլիբրով գրված 17 գրքի հեղինակ է: Երբեմնի ԽՍՀՄ-ում վեռլիբրների առաջին խմբային ժողովածուի՝ «Սպիտակ քառակուսու», ինչպես նաեւ ռուսական վեռլիբրի մի շարք այլ անթոլոգիաների կազմողն է ու հեղինակը: 1991 թվականից գտնվում է տարագրությունում. ապրել է Լեհաստանում, Նորվեգիայում, Բելգիայում, Ավստրիայում: 1995 թվականից Կանադայում է: «Եղիցի լույսի» ընթերցողներին, կարծում եմ, կհետաքրքրի ռուս հիանալի բանաստեղծ ու գրաքննադատ Գենադի Կրասնիկովի «Հավերժության պահպանման օրենքը» վերտառությամբ հոդվածը Կ. Ջանգիրովի մասին…

7.  Մ Ե Ղ Ե Դ Ի Ն Ե Ր   Գ Ա Ղ Տ Ն Ա Խ Ո Կ Ե Ր Ի Մեղեդի թողության Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին Տե՛ր երկնային. մեղքերը բյուրավոր, անընդմեջ եղան, մեղքերը` ծեփծեփանքներով, երկնեղեն, մեղքերը` ընկնավոր, վիրեղեն` Արցախա շեմին, թողություն, թողությո՛ւն տեր երկնային, թողություն տու՛ր այսահարվածներին… մեղքերը բորոտավոր տաբու ունեն, մեղքերը ծալ-ծափ մեր ուսերին, մեղքերը ցավաշուրթ, լուռ, ընկնավոր, հուշկեղեն, մեղքերը, մեղքերը ծարավի թողության- տե՛ր երկնային… Ո՞ւր, ո՞ւր, ո՞ւր կորան, կարոտները առաքված, կարոտները` ծնրադիր շեմերին- բա՛վ է, տեր, կարոտները շեմերին` լուռ մխումի, սպասման, հույսի ելած, կարոտները լուռ են մեծ լռությամբ- տե՛ր երկնային… կարոտները մորեմերկ են, քրքրված, տենդահար, ծակոտկեն, կարոտները խուլ…

Ես ընթերցում եմ երեկոն` բաց չթողնելով եւ ոչ մի աստղ, անգամ եթե նա դեռ չի ծագել: Մթան մեջ Տաճարի1 խաչը համբուրում են գիշերային հրեշտակները, կարմիր ու տաք լույսը կամաց-կամաց ցոլարձակվում է քարերից, մի աղջիկ այն հավաքում է չթե փեշերի մեջ: Աղջկան երբեք մենակ չթողնող շնիկը մի երկու բերան զգուշացման հաչոցներ է նվիրում ինչ-որ տղայի, որը, ի զարմանս շնիկի, չի ուզում տեսնել գեղեցկությունը տիրուհու եւ անցնում է անտարբեր: Ամեն մոմ բոցկլտում է վառողի հոգեթրթիռներով: Երիտասարդ զանգահարը մատների մեջ հավաքել է հայոց բոլոր եկեղեցիների զանգալեզվակները՝ տարոնյան որդանակարմիր թելերով: Զվարթնոցը մոտենում է ինքն իրեն, եւ սփյուռված քարերն ու խաչքարերը վերադառնում են: Գանձասարից լսվում…

Խոսք բանաստեղծի մասին Սիրելիդ իմ Ռոբերտ Եսայան Ինչ-որ կարեւոր բան էի փնտրում եւ քրքրում էի խառնիխուռն գրքերս ու թղթերս եւ նրանց մեջ գտա քո բանաստեղծությունների գիրքը` «Նժարը»: Հիմա, երեւի մեծ ուշացումով, գիրքդ կարդացի անկեղծ հիացումով եւ պիտի ասեմ, որ քո «Նժարը» թերեւս ամենից ծանր է կշռում իմ ընթերցած շատ բանաստեղծական գրքերի համեմատ… Դու իսկական բանաստեղծ ես.-ոչ միայն տաղանդավոր, այլեւ շատ ու շատ կողմերով ավելի ուժեղ, քան մեր բազմաթիվ «մոդեռն» համարվող բանաստեղծները, քանզի քոնը անգլերենից կամ ֆրանսերենից արտագրված մոդեռն չէ, այլ իսկական, միայն քեզ պատկանող մոդեռն… Եվ եթե այսօր մեկն ուզենա թվարկել մեր այսօրվա տաղանդավոր բանաստեղծներին, ապա դու անկասկած պիտի լինես…

Մեծահանճար, բայց կաղ մի պարուհու նման Էլ չեմ կարող տանել շարժուձևն այս լկտի, Որ պարում են թեթև, անիրական սակայն, Ինչպես ցավահալած մի որբ ստրկուհի: Մենք` ծաղրածու տխուր ու խեղկատակ անտուն, Մեր ծիծաղի խորքում` թաքուն արցունքներ, Մեր մեղքերը, սակայն, ուրիշին ենք բարդում, Ինչպես անում է դա պոռնկուհին չբեր: Ուրացանք սեր, հավատ, մենք դավեցինք մեր դեմ Եվ մոռացանք համը կարեկցանքի, խղճի, Վերածվեցինք մարդուց սատանայի անդեմ, Չամաչեցինք մի պահ մեր արարքից ճղճիմ: Մեր բնույթը` նախանձ, խարդավանքով հղի, Հաշիշածին կոշտուկ` մեր հոգու մեջ խրված, Իսկ մենք` հարափոփոխ, ինչպես այն պչրուհին, Ով խորխն է փայփայում` կախարդներից խլված:- Օ՜, դյուրաբեկ սիրտ իմ, ես քեզ ինչպե՞ս գտա,…

* * * Հոգնել եմ ինձնից, լռվել ու հանգել, Իշխանագետում տրտմագին կանգնել՝ Ալյաց մրմունջն եմ մեղմ հանգավորում, Որպես թե վերջին տող ու մտորում: Ո՞վ եմ եղել ես՝ անհայտ ճամփո՞րդ մի, Որ թափառում էր քուն թե արթմնի՝ Գտնելու այն, ինչ գուցե և չկա, Բայց հուշում է քեզ, թե ինքն է ու կա: Կանգ առ, ընկեր իմ, իմ Իշխանագետ, Ալյաց մրմունջում լռին ու վետ-վետ Մի պահ թող գտնեմ վերջին իմ տողը, Որ ի լուր առ իս պարզեմ իր շողը… Կա այն, ինչ չկա իմ փնտրտուքում, Իմ գետն է հուշում խորունկ իր մտքում, Թե որ կարեցար հանգավորել այն՝ Հևքդ ջրերի կանչին լռելյայն… *…

Երբ քուն իջնի վերջին անգամ մեր կոպերին` Հավիտյանս հավիտենից, Հավիտյանս հավիտենից, Հրաժեշտի վերջին պահին Ես կափսոսամ, որ գնում եմ այս աշխարհից, Ես կզղջամ, որ գնում եմ այս աշխարհից, Կհեռանամ վշտով անհուն, Եվ ինչքան էլ ապրած կյանքից հիշեմ քիչ բան, Խոր կլինի վիշտս այնքան Քանզի, ավաղ, փակեցինք մեր սրտերը հուր, Հուր հավիտյան, Հուր հավիտյան, Եվ փոխանակ երջանկանանք, Ունեցանք լոկ վիշտ, ափսոսանք: Երբ դարերը շարվեշարան, Հավիտյանս հավիտենից, Հավիտյանս հավիտենից, Խոր անցյալի քողով ծածկված մեզ այցի գան, Երբ կատարյալ մի մոռացում իջնի վրաս, Թեկուզ լույսի գեթ մի կաթիլ եթե մնա, Թեկուզ մնա կրակ հանգած Հոգուս դեռ տաք մոխրի վրա, Որն իբրև թե երբեք,…

Ամերիկահայ բանաստեղծ, սրտաբան, դոկտոր Յակոբ Այնթապլեանը ծնված լինելով Սիրիայում, ապա Իտալիայում կրթություն ստանալով, ավելի քան 50 տարի ծառայում է ամերիկյան առողջապահական ոլորտում` իր մասնագիտական կարողություններով կյանք պարգևելով հազարավոր հիվանդների, այդ թվում և հայերի: Լինելով հայտնի սրտաբան, նա միևնույն ժամանակ նվիրվել է ազգային խնդիրներին և բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է օգտակար լինել հայությանը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Դոկտոր Այնթապլեանն առաջին անգամ Հայաստան է այցելել արցախյան շարժման ծանր օրերին, 1988 թվականի ահեղ երկրաշարժից հետո և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ է իրականացրել և այսօր էլ շարունակում է իր հայանպաստ գործունեությունը հայրենիքում: Նրա մտահոգությունների առանցքում նաև հայերենապահպանության խնդիրն է, որի լուծման ուղղությամբ ներկայումս մեծ…

1 2 3