Ալիսա Բաղդասարյան

Ալիսա Յուրիի Բաղդասարյանը ծնվել է 1985թ. ապրիլի 5-ին, Ստեփանակերտ քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում: 2003-2007 թթ ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ժուռնալիստիկա բաժինը: 2007 թ. աշխատում է նույն համալսարանում` որպես դասախոս: ԱրՊՀ Գրականության եւ ժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ է:
ՀՀ և ԼՂՀ գրողների միության անդամ է:
Երեք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է.
«Խոտի աղերսանք», «Վաչագան Բարեպաշտ», Երևան, 2005,
«Թիթեռախաղ», ԼՂՀ ԳՄ «Վաչագան Բարեպաշտ» հր., Ստեփանակերտ, 2007,
«Հայացքի մերկություն», ԼՂՀ ԳՄ հր., Ստեփանակերտ, 2010:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը