Սերժ Սարգսի Առաքելյանը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 17-ին Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղում: Ավարտել է գյուղի ութամյա դպրոցը, այնուհետև` Բաքվի 152-րդ միջնակարգ դպրոցը: 1967-69թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զորացրվելուց հետո ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Բաքվում հայերեն լեզվով հրապարակվող «Կոմունիստ» թերթի խմբագրությունում: 1988 թվականին տեղափոխվել է Երևան: Աշխատել է տարբեր թերթերի և ամսագրերի խմբագրություններում: 1994-2004թթ. ծառայել է հայոց ազգային բանակում` որպես զինվորական լրագրող: Պահեստազորի մայոր է: Հեղինակ է բանաստեղծական և արձակ 6 ժողովածուների, ինչպես նաև բազմաթիվ ակնարկների ու հրապարակախոսական հոդվածների: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ստեղծագործությունները