Արմեն Հովհաննիսյան

Կենսագրություն

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող ու թարգմանիչ, ծնված 1932թվականին, Մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղզղալա, այժմ Բերդաշեն գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել Բաքվի մանկավարժական ինստիտուտում` ստանալով հայոց լոզվի ու գրականության մասնագիտություն:
Գրել սկսել է անցյալ դարի 50-ական թվականներից: Բանաստեղծությունների անդրանիկ գիրքը լույս է տեսել Բաքվում 1959թվականին` «Բարի ճանապարհ» խորագրով: Այնուհետև իրար հաջորդել են «Հայրենի տուն», «Նվագներ հողի», «Գալիս ենք մենք», «Անմահ և սեր», «Չհորինված մեղեդիներ», «Տարաժամի զանգեր», «Իրիկնաժամ», «Մոմակալներում հալոցք չէ մոմի», «Ապաշխարն», բանաստեղծական ժողովածուները և «Քարափ» արձակ պատումների գիրքը:
Իր գրական-ստեղծագործական գործունեությանն զուգընթաց վարել է մի շարք պաշտոններ` եղել է «Կոմունիստ» հայերեն թերթի սեփական թղթակիցը Լեռնային Ղարաբաղում, «Մեդաքսագործ» բազմատիրաժ թերթի խմբագիրը, 1974-1984թթ. Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար էր, ընտրվելով կուսակցության ԼՂՀՄ կուսմարզկոմի անդամ և աշխատավորների դեպուտատների մարզսովետի դեպուտատ: Հետագա տարիներին` կուսմարզկոմի հրահանգիչ, հանրապետական թերթի տնօրեն, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, այժմ` գլխավոր խմբագիր: Մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1959 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրողների միությունների անդամ է, շարունակելով ակտիվորեն զբաղվել գրական-ստեղծագործական գործունեությամբ:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը