Կենսագրություն

Կիմ Եղիշեի Գաբրիելյանը ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 8-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Ղլիժբաղ գյուղում:
Սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստեփանակերտում` ավարտելով տեղի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Ծառայել է խորհրդային բանակի շարքերում:
1982-1983թ.թ. աշխատել է Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» թերթում որպես թղթակից, 1983-1988թ.թ. Լեռնային Ղարաբաղի գրողների մարզային բաժանմունքում` գրական խորհրդատուի պաշտոնում, 1988-1990թ.թ. ԼՂ մարզային ռադիոյում` ղեկավարելով գրական-երաժշտական բաժինը: 1990-1992թ.թ. եղել է «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի, 2000-2003թ.թ.` «Եղիցի լույս» գրական, իսկ 2004-2005թ.թ.` «Գործաշխարհ» իրավա-տնտեսական թերթերի գլխավոր խմբագիրը: Տարբեր ժամանակներում համատեղությամբ աշխատակցել է «Ստեփանակերտ», «Հայրենիք», «Լուսարար», «Ազգ» թերթերին, Արցախի հանրային հեռուստատեսությանը:
1994-2000թ.թ. ղեկավարելով ԼՂՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը` հիմնադրել եւ վարել է «02» հաղորդաշարի թողարկումները:
Արցախի ժուռնալիստների միության հիմնադիրներից է, միության վարչության նախագահը հիմնադրման օրվանից /2001թ./: Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների եւ գրողների միությունների անդամ:
Արցախի ու Հայաստանի գրողների միությունների անդամ է:
ԼՂՀ կառավարության Եղիշեի և գրողների միության Մուրացանի անվան մրցանակների դափնեկիր է:

Հրատարակված գրքերը

1. «Դառը խնձոր» /պատմվածքներ/, Երևան, «Արևիկ»,1990-192 էջ:
2. «Թթաթափ» /մանկական բանաստեղծություններ/, Ստեփանակերտ,1991- 64 էջ:
3. «Սեր և արյուն» /դետեկտիվ վիպակ` համահեղինակությամբ Վ. Ստեփանյանի/ Ստեփանակերտ, Արցախ-1994թ., 104 էջ:
4. «Գրառումներ սրտի վրա» /բանաստեղծություններ/, «Ազատ Արցախ» հրատարակչություն, Ստեփանակերտ, 2001թ., 98 էջ:
5. «Ինքնաթիռներ աղավնու թևերով» /պատմվածքներ/, Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչություն- 2004թ., 132 էջ:
6. «Սիրատուտի» /պատմվածքներ/, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» ՍՊԸ, 2006- 80 էջ:
7. «Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները» /մենագրություն/, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2011, 128 էջ+ ներդիր:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը