Ինքնակենսագրություն

Ես ծնվել եմ… Կարծում եմ, այնքան էլ կարևոր չէ ասել երբ: Բայց կարևոր է ասել, որ ես ծնվել եմ, իհարկե, հորս ու մորս ասելով, ուղիղ չորս տարի ուշացումով, այսինքն ես պիտի այս աշխարհում հայտնվեի իմ ծննդյան օրից ոչ ավել, ոչ պակաս չորս տարի առաջ: Կարճ` ուշացա: Բնականաբար, ոչ իմ մեղքով, թեկուզև, եթե ծնվելու մեծ ցանկություն ունենայի, այդպես էլ կանեի, այսինքն, չորս տարի առաջ աշխարհը կզարդարեի իմ ներկայությամբ: Ով գիտի, գուցե դրանով ինչ-որ բան փոխվեր մեր գյուղում, չեմ ասում աշխարհում, որ ծիծաղելի ու ինքնահավան չթամ իմ բավականին, մեկ-մեկ ծայրահեղության հասնող համեստությամբ:

Հեղինակ եմ «Հավատ Արցախի» /Բանաստեղծություններ, Երևան, 1990թ./, «Արևոտ օր» /Բանաստեղծություններ, Երևան, 1997թ./, «Պար» /Բանաստեղծություններ, Երևան, 2003թ./, «Չավարտված խաղ» /Պատմվածքներ, Երևան, 2004թ./, «Խաչ» /Պատմվածքներ, ակնարկներ, Ստեփանակերտ, 2005թ./, «Երբ դաշտում մենակ է ցուլը» /Բանաստեղծություններ, Ստեփանակերտ, 2006թ./ գրքերի:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը