Կենսագրություն

Քանաքարա Քոչարյան: Ծնվել է 1981 թ. մայիսի 28–ին` ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Միջնակարգ կրթություն է ստացել Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան դպրոցում: 1999 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: 2002 թվականին ավարտել է բուհը` ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում` բակալավրի աստիճանով:
2002-2003 ուսումնական տարում ընդունվել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի «Գրականություն» բաժինը, գերազանցությամբ ավարտել 2004-2005 ուսումնական տարում: Պաշտպանել է «Մարդու և մարդկայինի հիմնահարցերը Աղասի Այվազյանի ստեղծագործություններում» խորագրող մագիստրոսական թեզ և ստացել հայ գրականության մագիստրոսի աստիճան:
2006-2007 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայի «Արդի գրականություն» բաժինը: Առաջիկայում պաշտպանության կներկայացվի «Գրականության հարցերը «Հառաջ» օրաթերթում» խորագրով թեկնածուական ատենախոսությունը:
2000 թվականին աշխատանքի է անցել «Արցախ հեռուստառադիո» ՓԲԸ ընկերությունում` որպես «Սանդղակ» հեռուստածրագրի հաղորդավար:
2002-2003 թվականներին աշխատել է N7 միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2003 թվականին աշխատանքի է անցել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Ստեփանակերտի երիտասարդության հարցերի նախարարության Ստեփանակերտի երիտասարդության պալատում` որպես ժող. ստեղծագործության և ազգագրության կաբինետի վարիչ: Համատեղությամբ աշխատել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» հավատարմագրված համալսարանում` որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս:
2007-2010 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնում` առաջատար մասնագետի պաշտոնում:
2009-2010 թվականներին աշխատել է Գրողների մության «Եղիցի լույս» թերթում` որպես խմբագիր:
Հինգ գիտական հոդվածների հեղինակ է:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը