Բնության կատարելությունը չէր լինի, եթե չլիներ պոեզիան

0

Երիտասարդ ստեղծագործող Արմեն Միքայելյանը, ով հանդես է գալիս Արմեն Ավո գրական կեղծանվամբ, արդեն տևական ժամանակ է բավականին ակտիվ է համացանցում։ Նա իր ամենօրյա հրապարակումներով ակտիվ քննարկումների առիթ ու մասնակից է դարձել։  Ինչո՞ւ ընտրեց բանաստեղծությունը, ինչպե՞ս սկեց գրել։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Արմեն Միքայելյանի հետ։ 

-Արմենո՞ր տարիքից ես ստեղծագործումև, առհասարակ, ինչպե՞ս ստացվեցոր սկսեցիր բանաստեղծություններ գրել։

– Ստեղծագործել սկսել եմ տասնվեց տարեկանից։ Ես մեծացել եմ գյուղում և իմ ապրած յուրաքանչյուր օրը, իմ մանկությունը հրաշալի պոեզիա է, անմեղությունը, մաքրությունը, իսկ պոեզիայի հիմքը պետք է մաքրությունը լինի։ Առաջին ստեղծագործությունս ծնվել է խաչքարի մոտ (խաչքարի մասին), չգիտեմ՝ ինչպես ստացվեց և մինչև այսօր էլ չեմ հասկանում:

– Ինչո՞ւ Արմեն Ավոինչպե՞ս ընտրեցիր գրական անունդ։

– Արմեն Ավո գրական կեղծանունով ինձ կոչել է իմ գրականության ուսուցչուհին, քանի որ շատ էի հետաքրքրված Ավետիք Իսահակյանի ստեղծագործություներով, սակայն ես Ավո բացատրում եմ այլ կերպ, Ավո հապավում է, որը նշանակում է Արցախի Վիրավոր Որդի։

-Քո ստեղծագործություններում դու խիստերբեմն նույնիսկ չափից շատ հավատարիմ ես դասական , ավանդական ոճին։ Հոգեհարազա՞տ է,  թե՞

– Դասական պոեզիան հոգեհարազատ է ինձ, հավատարիմ մնալով հայ դասականների ավանդույթներին, փորձում եմ ստեղծել իմ գրականությունը, ես երբեք վանկերի և հանգերի ետևից չեմ ընկել, ծնվում է միտքը և բառերը շարվում են կողք կողքի։ Դասական ոճն իմ մեջ է, և ես ապրում եմ դասական գրականությամբ։
Սիրում և ընթերցում եմ ազատ ոճի գրականություն, սակայն երբեք չեմ փորձել ստեղծագործել այդ ոճով։

-Հայրենի գյուղիհարազատ եզերքի մասին շատ ես գրումքո բոլոր ստեղծագործություններում անթաքույց երևում էթե որքան շատ ես կապված Վաղուհասի հետ։ Ուզում եմ այս մասին մի քիչ ավելի մանրամասն խոսենք։

– Վաղուհաս գյուղի հրաշագեղ բնության և մարդկային պարզության մասին կարելի է անվերջ խոսել։ Գյուղական կյանքի մաքրությունն ու պարզությունը, նրա ժայռոտ բնությունը մանկուց իմ մեջ ստեղծել է մի աշխարհ, որ հետո իմ բանաստեղծություների հիմքն է դարձել։ Վաղուհասի լեռներում և անտառներում է անցել իմ մանկությունը, որ ձևավորել է իմ մեջ ստեղծագործող մարդուն։ Վաղուհաս անվանումը բացատրվում է որպես «ՍՈՒՐԲ ՀՈՂ» քանի որ այնտեղ մատուռներ և եկեղեցիներ կան։ Ազատագրական պայքարում գյուղն ունեցել է յոթանասուներեք զոհ։

-Ժամանակները փոխվում ենբնականաբար, ժամանակի հետ փոխվում է նաև գրականությունըընթերցո՞ւմ ես ժամանակակից գրողների։   Եթե այո , ապա ի՞նչ ես կարծումԱրցախում ստեղծվո՞ւմ է ժամանակակից գրականություն։

– Իհարկե, հետևում եմ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, հրաշալի գրողներ ունենք, որոնք, կարծում եմ, ամուր կպահեն հայ գրականությունը։

Արցախում գրականությունը զարգանում է օր օրի։ Կարծում եմ՝ մի օր կունենանք հզոր և հավերժական գրական կյանք Արցախում։ Եվ Արցախի մշակութային կյանքը կհասնի բարձունքների։

-Ինչպե՞ս ես վերաբերվում գրաքննադատությանըառհասարակ ընդունո՞ւմ եսերբ ընթերցողների կողմից քննադատվում է քո գիրը։

– Կարևոր է առողջ քննադատությունը, որը նման է սթափեցնող զանգի, որ կոփում և ստիպում են ստեղծագործողին ավելիին ձգտել և չսահմանափակվել ստեղծածով։ Ես ստեղծագործող եմ և առողջ քնադատությանը, առողջ խոսքին լավ եմ վերաբերվում, ես իմ գրածների հանդեպ չափազանց խիստ եմ և հաճախ եմ ինքս ինձ քննադատում։

-Գիտեմոր գիրք ես հրատարակել և ճանապարհի փակ լինելու պատճառով  այն դեռևս գտնվում է ՀՀում։ Պատկերացնում եմինչ ապրումներ ունես… Պատմիր մի քիչ քո հրատարակված գրքի մասին։
–  «Քեզ ճանաչելով ես ինձ իմանամ» գիրքս հրատարակել եմ 2022թ-ին…Այն իմ առաջին գիրքն է և երկար էի սպասում լույս տեսնելուն, գիրքն իմ ձեռքերում չհայտնվեց այդպես էլ, բայց կարևորը այն ընթերցողներին հասանելի է։ Մի քանի գլուխներից է կազմված և ներառում է 2018-2022թթ. գրված ստեղծագործությունները, քառասունչորսօրյա պատերազմի ապրումները, հայրենի օրրանի կորուստը և անհաս սիրո քաղցրությունը։
Գրքի անվանումը հայրենիքին նվիրված բանաստեղծությանս մի տողն է։
Վերջաբանի փոխարեն.․․
Շնորհակալ եմ շատ գեղեցիկ հարցերի համար։
Իմ սերնդակիցներին և եկող սերնդին կասեմ, որ երբեք չկտրվեն գրքից։ Գիրք պետք է բոլորը կարդան, այն հասունացնում է միտքդ, ոգիդ անսահման բարձունքների հասցնում։ Բնության կատարելությունը չէր լինի, եթե չլիներ պոեզիան, պոեզիան հոգու և սրտի հարատևությունն է, բնության կատարելության և մարդկային հոգու հրաշքը։ Պոեզիայով պետք է ապրել։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Տարածել

Պատասխանել