…Դադարներ

0

Երբ

բոլորը

պառկեն

քնելու,

օրը

կարթնանա։

 

Կարթնանա

երկրից

հեռու

մի տեղ,

հանգած

խարույկների

կողքին…

 

Կարթնանա,

որ ոչ ոք

այլևս

դուռը

բացելու

պահանջ

չունենա

Մհերից,

կարթնանա,

որ ոչ ոք

խելագարվելու

պահին`

չնմանակի

Մեծ

Կոմիտասին։

 

Կարթնանա,

կարթնանա,

որ վառոդի

հոտից

մխված

երկնքի

տակ

ոչ ոք,

ոչ ոք

խաղաղություն

չպարտադրի

աղավնիներին։

 

…եթե երկիր`

ապա հայրենիք,

եթե հայրենիք `

ապա հենց հիմա։

 

Հենց հիմա,

երբ քաղաքի

փողոցներում

ծառերի

փոխարեն

ծաղկում են

հիշողությունները.

 

և քանի դեռ

անմարդկային

թանկ են,

Դեկտեմբերին

չկերած

մանդարինները։

 

***

 

Հիմա

կիջնի

երեկոն,

 

և

խաղահրապարակներում

կպարգևատրվի

ամենաջարդված

խաղալիքը։

 

:ծիծաղը

կհափշտակի

լուսնի

փոքրամարմին

երևակայությունը

ու երկրի

հեռավոր

անկյուններում

բանաստեղծներին

կփոխարինեն

թանգարանները։

 

Հիմա

կիջնի

երեկոն,

 

և ինչ-որ

խզված սպասում

թագադրման

ժամին

կհայտարարի,

որ անքուն են

աստղերը…

 

որովհետև

քնաթաթախ

մարդիկ`

աճուրդի են

հանել

քաղաքի

կանգառները։

 

…ինչ լավ ես

չքնում մարդ,

երբ

քեզ չեն

պատկանում

երկրիդ

լեռները։

 

***

 

Ես այսօր

հանդիպման էի

քեզ հետ

մանկություն.

 

դու նույնն ես։

Եվ ես եմ նույնը։

 

Ոչինչ չի փոխվել։

 

Ես ինչպես առաջ`

այնպես էլ հիմա

շտապում եմ.

 

շտապում եմ,

որովհետև

հասցեներն

այնքան

արագ են

փոխվում,

որ ինձ թվում է

ուր որ է

կկորցնեմ

քեզ գտնելու

իմ միակ

ցանկությունը։

 

։ես այսօր

մեր հին

թաղում էի,

որովհետև

վաղուց

ուզում էի

հանդիպել ինձ,

հանդիպել

ու հարցնել.

 

-գտար

չիրականացված

երազանքներիդ

հասցեն,

թե դեռ հավատում ես,

որ աշխարհում

վերադարձ կա։

 

Վերադարձ,

որից

ամեն օր ավելի ես

հեռանում,

որ հեռուն

մոտ թվա։

 

Քեզ հետ

խոսելու ինչքան

բան կա

մեր հին տուն։

 

Հենց քեզ հետ,

որովհետև

դու,

միայն դու գիտես

թե որքան

հին մարդ եմ ես,

որքան ծեր

և որքան երեխա…

 

… որովհետև

դու,

միայն

դու գիտես,

թե քանի

անգամ եմ

ես պատուհանից

այն կողմ

փնտրել

ինձ երբեք

չհայտնի

ոտնաձայները…

 

Ես այսօր

հանդիպման էի

քեզ հետ

մանկություն,

որովհետև

իմ տղայական

համբերության

պատճառով

ամեն օր

ինքնասպան է

լինելու

ժամանակը։

 

Ժամանակը,

որին 1996-ի

աշնանը

համոզել եմ,

որ եկել է

նրա ապրելու

ժամանակը։

 

Եվ եկել է։

Եվ գալու է։

Եվ կգա։

Եվ ,

և ինչ նման ենք

մենք իրար

 

մանկություն ~։

 

 

***

Ես այսօր

հանդիպման եմ

քեզ հետ երկիր.

 

չուշանաս

հանկարծ։

 

Քարտեզի

վրա

տեղ-տեղ

սողանք,

տեղ-տեղ

անձրև է

տեղում։

 

Ծով չկա,

եղածն էլ

քիչ է

անգամ

մի տաշտ

խմոր

հունցելու

համար։

 

Բերքառատ

լռություն է։

 

։Ճահճի մեջ

ինքնասիրություն

փնտրող

աչքերի

անորոշություն

և մահ,

որին

մի բաժակ

գինով

կարելի է

խեղդել։

 

Ռումբերի

պայթյունից

հետո

այդպես է

լինում,

երբ

համազարկի

փոխարեն

բոլորը

սկսում են

սեր խոստովանել

ու մոռանալ,

որ հենց հիմա

հանդիպման են

երկրի հետ։

 

***

 

Ես ամենաչգրկվսծ

մարդն եմ,

ում

ամեն օր

համոզում են

գրկել

ուրիշներին։

 

Գոնե,

Նոյը

ես լինեի,

գոնե

Հայկը

Բելին

զարկելուց

առաջ

գրկեր ինձ,

գոնե

մեկն

անհետանար

և հայտարարեր,

որ գնաց,

ինձ չգրկելու համար…

 

ՆԵՄՐՈՒԹ

Տարածել

Պատասխանել