Արցախում կանցկացվի միջազգային գրական փառատոն

0

Հոկտեմբերի 15-19-ը, Արցախի գրողների միության նախաձեռնությամբ,Ստեփանակերտում (տարածաշրջանում առաջին անգամ) տեղի կունենա պոեզիայի միջազգային փառատոն, որին կմասնակցեն ինչպես մայր Հայաստանի, Արցախի, այնպես էլ արտասահմանյան երկրների պոետներ:
Արցախի ազատագրության տարիներին, պիտի ասել, տնտեսական-սոցիալական ոլոտների արմատական բարեփոխումների ֆոնին, զգալի տեղաշարժեր են կատարվել նաև հոգևոր ոլորտում: Ինչպես արցախյան համազգային շարժման մեջ, այնպես էլ համահայկական գրական դաշտում իրենց ակտիվ դերակատարությունն ունեն ԼՂՀ-ում ապրող և ստեղծագործող գրողները:
Փառատոնն անցկացվում է «Գրողը` խաղաղության մունետիկ» կարգախոսով: Փառատոնի մասնակիցները հանդիպումներ կունենան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, քաղաքի ուսանողության հետ, Շուշիի գրքի տանը, Մարտակերտի շրջանում և այլուր: Հետաքրքիր հանդիպումներ տեղի կունենան պատմական Գանձասարում, ուր Արցախի թեմի առաջնորդը հանդես կգա օրհնության խոսքով, ապա, մոմավառությունից հետո «Տիտանիկ» նավի «տախտակամածին» տեղի կունենա գրական-երաժշտական ցերեկույթ: Այստեղ` Ծովին քար տեղամասում կանցկացվի պոեզիայի հատուկ ժամ` նվիրված վրացական քնարերգությանը:
Փառատոնի առաջին օրվա երկրորդ կեսին «Արմենիա » հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի կունենա «Արդի քնարերգության զարգացման միտումները» թեմայով գիտաժողով, որին կմասնակցեն փառատոնի մասնակիցները:
Արցախի գրողների միությունը հրատարակել է «Բանաստեղծությունը աշխարհի միջօրեականներում» վերտառությամբ պոեզիայի ալմանախ` հայերեն և անգլերեն լեզուներով, ուր տպագրվել են փառատոնի մասնակից 40-ից ավելի բանաստեղծների գործեր:
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի նաև ղարաբաղյան ուտեստի` Ժենգյալով հացի 5000-ամյակին նվիրված միջոցառում:
Փառատոնի ամփոփիչ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին` ուշ երեկոյան, Ստեփանակերտում:
Փառատոնին իրենց պատվավաոր մասնակցությունը կբերեն հյուրեր արտերկրից` Ալեքսանդր Բաբրով (Ռուսաստան), Արշակ Տեր-Մարգարյան (Ռուսաստան), Վլադիմիր Պոնոմարյով (Ռուսաստան) , Մաղվալա Գոնաշվիլի (Վրաստան), Մերաբ Կեզուա (Վրաստան), Հենրի Դոլիձե (Վրաստան), Անահիտ Բոստանջյան (Վրաստան), Աբդո Լաբակի (Լիբանան) ,Սարգիս Կիրակոսյան (Լիբանան ), Վիլհելմ Բարչ (Գերմանիա), Քրիստիան Քրայզ (Գերմանիա), Մարիուս Չելարու (Ռումինիա) , Լյուդմիլա Բեժենարու (Ռումինիա) , Ռոման Կիսյով (Բուլղարիա), Լյուբիցա Միլետիչ (Սերբիա), Բաբկեն Սիմոնյան (Սերբիա), Պիտեր Քաու (ԱՄՆ):
Հայաստանյան պատվիարկությունը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ ` Ավիկ Իսահակյան, Հակոբ Մովսես, Հենրիկ Էդոյան, Ներսես Աթաբեկյան, Կարեն Անտաշյան, Էդիկ Սաֆարյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Հասմիկ Սիմոնյան:

Տարածել

Պատասխանել